«Լա՞վ եմ աշխատել, թե՞ վատ. գնահատելու իրավունքը վերապահում եմ ձեզ». Արա Թարվերդյանն ազատվել է պաշտոնից
Արա Թարվերդյանն իր դիմումի համաձայն ազատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: Այս մասին հայտարարություն է զետեղվել ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Ինքը՝ Արա Թարվերդյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով 2021թ. հոկտեմբերի 14-ից՝ համաձայն իմ՝ հուլիսի 14-ին ներկայացրած ազատման դիմումի, ազատվել եմ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից:
Լա՞վ եմ աշխատել, թե՞ վատ այս չորս տարիների ընթացքում. գնահատելու իրավունքը վերապահում եմ ՁԵԶ: Ես չեմ պատրաստվում շարադրել այն աշխատանքները, որոնք արվել են այս ժամանակահատվածում, քանի որ ամբողջ աշխատանքային գործունեությանս ընթացքում ձգտել եմ հնարավորինս թափանցիկ ներկայացնեմ ամեն ինչ յուրաքանչյուր կատարվող աշխատանքի վերաբերյալ: Կարծում եմ լավագույն հաշվետությունը կատարածս աշխատանքների համար իմ ֆեյսբուքյան էջն է և մամուլում տեղ գտած հրապարակումներն են:
Գերադասում եմ իմ՝ տնօրենի, գործունեության վերաբերյալ խոսելու փոխարեն շնորհակալության խոսքերս հղեմ այն մարդկանց, որոնց շնորհիվ իրականություն էին դառնում իմ պատկերացրած ծրագրերը և նախաձեռնությունները և ամենից առաջ իմ խորհին շնորհակալությունն եմ ուզում հայտնել ՊՈԱԿ-ի ամբողջ անձնակազմին՝ հուշարձանների պահապաններին, ովքեր ամեն օր անցնելով Հայաստանի բոլոր անցանելի ու անանցանելի տարածքներով՝ սերունդերին փոխանցելու համար պահպանում են մեր ազգային ժառանգությունը, մարզային ծառայության պետերին և տեղակալներին, արգելոցների աշխատակիցներին և վարիչներին, կենտրոնական անձնակազմին, ֆոնդապահներին և իմ տեղակալներին:
Շնորհակալություն եմ հայտնում ԿԳՄՍ նախարներին և փոխնախարարներին, նախարարության բոլոր այն աշխատակիցներին, որոնց հետ առիթ եմ ունեցել աշխատելու: Առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ մշակույթի նախկին նախարար պարոն Արմեն Ամիրյանին՝ ով, 2017 թվականին, վստահեց ինձ ՊՄՊ ՊՈԱԿ-ի տնօրենի պատասխանատու պաշտոնը:
Շնորհակալ եմ բոլոր գործընկեր կազմակերպություններին և անձանց, որոնց հետ կարողացանք իրականացնել բազմաթիվ արդյունավետ ծրագրեր և միջոցառումներ:
Ինձ ծանոթ և անծանոթ հարգելի օգտատեր-բարեկամներ շնորհակալ եմ նաև ձեզ, որ այս չորս տարիների ընթացքում, յուրաքանչյուր մեր նախաձեռնությունների վերաբերյալ ձեր ոգևորող քոմենթներով ամեն անգամ ոգևորում էիք ինձ և իմ թիմին՝ մղելով մեզ դեպի նոր ծրագրերի ու ձեռքբերումների»:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...