Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանան Որոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկի Ծառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանում Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը «Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար Ուկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր Պավել Քննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինություն

Պետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանանՈրոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկիԾառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանումՄահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համարՈւկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր ՊավելՔննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՎենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ըՄատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինությունԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելԿառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմաններըՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԻսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համարԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներովՀուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքներըՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալելՄոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. ՊեսկովԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումներըԱմփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքներըՓաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինՆիգերիայի նախագահը հանձնարարել է հետաքննել գրեթե 1 միլիոն դոլար բյուջեով «ուրվական» գերատեսչության ստեղծման գործըՆոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համարՈվքեր են գալիս և ովքեր` հեռանում Հայաստանից․ 2026-ի առաջին հինգ ամիսների միգրացիոն պատկերըՀանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբԲնակարանային շուկան Երևանում. որտե՞ղ է թանկ, որտե՞ղ` էժանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունումՎարչապետը կգտնվի արձակուրդումԿոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտԵթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասինԹրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետականԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերըՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերըԻնչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետոՄխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտքՀունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱսում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին

«Ամուսինս եկավ, ասեց՝ մեր տղան զոհվել ա»․ 20-ամյա Հարությունը պատերազմի թեժ կետերում էր, մինչդեռ ընտանիքին ասում էր՝ «Ապահով տեղում ենք, ոչ մի բան չկա»

20-ամյա Հարությունը բարձրահասակ էր՝ 1,83 սմ հասակ ուներ, շիկահեր, թիկնեղ, սիրուն, կամեցող․ նկարագրում է որդուն 46-ամյա Արմենուհի Փանոսյանը ու կսկիծով ասում, որ շատ ծանր է, երբ աչքերը բացում է, ու որդին այլևս կողքին չէ։

Հարություն Ավետիսյանը ժամկետային զինծառայող էր, 3 ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր և տուն վերադառնար, սակայն սկսվում է պատերազմը, որը գլխիվայր շրջում է Ավետիսյանների կյանքը։

Հայրենիքի պաշտպանության համար մարտերում Հարությունը զոհվել է Հադրութում դիպուկահարի կրակոցից։ Տղան թեժ մարտերում է եղել, մինչդեռ մայրն անգամ կասկած չի ունեցել, որդին մշտապես ասել է՝ ամեն ինչ լավ է, իրենք ապահով տեղում են։

«Ամբողջ պատերազմի ընթացքում չի ասել, որ մարտի դաշտում ա, ասում էր՝ մա՛մ ջան, մի՛ անհանգստացի, մեզ մոտ նորմալ ա, ոչ մի բան չկա, ես էլ հավատում էի, ինքը ինձ երբեք չէր ստում, իմ հետ որ խոսում էր, ոչ մի կրակոցի ձայն չեմ լսել, որ անհանգստանամ»,- ասում է Արմենուհին ու հուզվում։

Մայրն ասում է՝ նույն օրը՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան, որդու հետ խոսել է, երեկոյան տեղի է ունեցել դեպքը։

«Ամսի 11-ին որ մենք զանգ չստացանք, ընկերների հետ խոսացինք, ասեցին՝ ամեն ինչ նորմալ ա, Հարությունը վերևում ա, մենք՝ ներքևում: Հետո 12-ին արդեն ամուսինս, ախպերներս, առանց ինձ ասելու, հիվանդանոցներում Հարությունին են ման եկել՝ Գորիս, Խնձորեսկ, ամեն տեղ։ Ես միշտ ասում էի՝ մենակ իմ Հարությունը գերի չընկնի, որովհետև ես հեռախոսով տեսել էի՝ ոնց են գերիներին վերաբերվում, մտածում էի՝ կռվի դաշտում լինի, մենակ գերի չլինի։

Ամսի 13-ին, որ արդեն գյուղում զոհ ունեինք, ամուսինս գնացել ա էնտեղ, վայենկոմատից զանգել են, ասել են՝ եկեք։ Հետո ամուսինս եկավ, ասեց՝ որ մեր տղան զոհվել ա։ Ասեց՝ քո ասածով եղավ, քո Հարությունը գերի չի ընկել, քո Հարությունը զոհվել ա»,- կսկիծով ասում է մայրը ու հուզմունքով ասում, որ որդու մարմինը չի տեսել, փակ դագաղով է եղել:

«Ասեցին՝ փակել ենք, որ քո հիշողության մեջ ոնց կա՝ էդպես էլ մնա»,- ասում է որդեկորույս մայրը։

Հարություն Ավետիսյանը սովորել էր Եվրոպական քոլեջում, մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ էր, իսկ բանակում սակրավոր էր, պատերազմից մի քանի օր առաջ ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։

Մայրն ասում է՝ որդին հայրենասեր էր, ընկերասեր, բոլորին միշտ օգնում էր։

Իր նպատակն էր, որ բանակից գար, եղբոր ու հոր հետ միասին իրար թև-թիկունք լինեին ու տուն կառուցեին․ «Մենք տուն չունեինք, ասում էր՝ մա՛մ ջան, չմտածես, ես կգամ պապայի ու ախպորս հետ կսարքենք»։

Հարությունը սիրում էր երգել, մոր խոսքով՝ որդին ռեպ երգեր էր երգում, ոտանավոր էր գրել էր․ «Գրպանից երեք հատ ոտանավոր ենք հանել»։

Արմենուհին ասում է, որ ականջներին է որդու խոսքերը, որդին մորը հաճախ Ամիկ էր կանչում։

«Ես որ նեղվում էի, ասում էր՝ մա՛մ ջան, իմ սիրո՛ւն Ամիկ-Ամիկ, իմ սիրտը ցավում ա, որ ես տեսնում եմ՝ դու նեղվում ես։

Որ տուն էր գալիս, դրսից կանչում էր՝ մա՛մս, Ամի՛կս։ Մի այլ շունչ էր իրա հետ բերում, ոնց որ մի 100 հոգի հետը գային՝ ուրախ, բարձր ձայնով»,- կարոտով հիշում է մայրն ու ասում՝ առանց Հարությունի կյանքը անիմաստ է ու դատարկ։

Արմենուհուն որդու ընկերները պատմել են, որ պատերազմի դաշտում Հարությունը մշտապես քաջալերել ու ամենադժվար իրավիճակներում ժպիտը դեմքին ընկերներին հուսադրել է, որ ամեն ինչ լավ է լինելու։
«Պատմում էին, որ ամսի 2-ին շրջափակման մեջ են ընկել, ասում էին՝ մենք բոլորս հուսահատված, նռնակները բռնած նստած էինք, մենակ Հարությունը ասեց՝ տղե՛րք ջան, Աստված մեզ պահապան: Հետո որ էդ ամեն ինչից դուրս եկանք, մոտը չորս հատ խաչ կար, հերթով հանեց, պաչեց, ասեց՝ տեսա՞ք, որ Աստված մեզ հասավ, մեզ պահպանեց։

Ամբողջ ընթացքում իր հետ գինի ա ունեցել, ուսապարկով հետը ման ա տվել, ասել ա՝ տղերք ջան, հենց հաղթենք, էս գինին պիտի բացենք ու տոնենք մեր հաղթանակը»,- պատմում է մայրը ու հուզմունքով նշում, որ հիմա ո՛չ հողերը կան, ո՛չ տղան։