Ջրային ոլորտում փնթի կառավարումն ու մեղավորների փնտրտուքը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ոլորտի մասնագետներն են փաստում, այս իշխանությունները ձախողել են նաև գյուղատնտեսական հողակտորների ոռոգման գործընթացը։ Նշենք, որ 2018 թվականից հետո արդեն 5 անգամ փոխել են տվյալ միջոցառման գլխավոր պատասխանատու համարվող Ջրպետկոմի նախագահին, սակայն դրանից ոռոգման վիճակը, որպես կանոն, ավելի է վատացել։ Բացառություն չէր նաև վերջին նախագահ Կարեն Սարգսյանը, որը «լավ» աշխատանքի համար նշանակվեց մարզպետ։ «
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարվա ոռոգման ձախողման հարցում ամենահետաքրքիրը կուլիսային մեղավորների «նշանակումն» է։ Բանն այն է, որ ոլորտի գլխավոր պատասխանատուի անմիջական «շեֆ» համարվող տարածքային կառավարման նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը փորձում է մեղավորներ փնտրել՝ բացատրելով, որ մինչ իր նշանակումը սխալ է կառավարվել ջուրը, այդ իսկ պատճառով չեն կարողացել կազմակերպել պատշաճ ոռոգում։
Նշենք, որ ոռոգման անփույթ կազմակերպման հետևանքով Հայաստանում առկա գրեթե բոլոր ջրամբարներում առկա ջուրը նվազագույն թույլատրվող ծավալից պակաս է։ Ի դեպ, քչերին է հայտնի, որ ջրամբարներում նվազագույն ծավալից պակաս ջուր թողնելը ուղիղ սպառնալիք է ջրամբարի ազդեցության տակ գտնվող բնակավայրերի համար, քանի որ նվազագույն ծավալ ապահովելը նպաստում է պատվարի ամրությանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...