Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության գործողությունները. Արգիշտի Կիվիրյանին փոխհատուցում կտրամադրվի
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, դատավորներ Քրիստինե Մկոյանի, Արման Թովմասյանի, բեկանել է ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված վճիռը և կայացրել նոր դատական ակտ, համաձայն որի սահմանել է ՀՀ ոստիկանության կողմից Արգիշտի Կիվիրյանին ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը։
«Նշված գործը կարևորում եմ նրանով, որ ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ մերժել էր ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը, այնինչ դատարանը պարտավոր էր սահմանել ոչ նյութական վնասի փոխհատուցում, քննարկման առարկա դարձնելով բացառապես հատուցման ենթակա ոչ նյութական վնասի չափը։
Տվյալ դեպքում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ՝ միայն անձի ոչ իրավաչափորեն անազատության մեջ գտնվելու հաստատված փաստն ուղղակիորեն վկայում է այդ անձին որոշակի չափով հոգեկան տառապանք պատճառված լինելու մասին։ Հետևապես այն դեպքում, երբ առկա է անձի ոչ իրավաչափորեն անազատության մեջ գտնվելու հաստատված փաստ, ապա այլևս անհերքելի է այդ պայմաններում անձին հոգեկան տառապանք պատճառված լինելու հանգամանքը, ինչն ուղղակիորեն հագնում է ոչ նյութական վնասի առկայության իրողությանը։ Նշված պայմաններում արդեն այլ հարց է, թե ինչ չափով է ենթակա հատուցման անձին պատճառված ոչ նյութական վնասը, որպիսի խնդիրը պետք է լուծվի ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան՝ հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ»,- գրել է Կիվիրյանը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...