Ունենք լուրջ խնդիր մարդկանց օրգանների բիզնեսի հետ կապված․ Մարինա Խաչատրյան
Մենք նախկինում ստացել էին ահազանգեր, որ գերի ընկած տղաների օրգանները բացակայում էին դիերից։ Այսինքն այն անձինք, ովքեր գերի էին ընկել, խոսքը այդ տղաների մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը։
«Այդ հարցին մենք անդրադարձել ենք դեռ 19 թվականին։ Հայաստանում մտադիր են օրգանների փոխպատվաստման մասին օրենքը փոխել։ Արսեն Թորոսյանը բժիշների, հիվանդանոցի ղեկավարների հետ ասուլիս էին անում և ասում էին, որ մարդու մահից հետո պետք է օգատգործեն նրա բոլոր օրգանները։ Այն ժամանակ, երբ եկան և ասացին, որ էսպիսի բան պետք է արվի մենք ասեցինք, որ թիրախում զինվորներն են, որովհետև զինվորականներից, իրավապահ կառույցների աշխատողների օրգանիզմներից առավել հետազոտված օրգանիզմ Հայաստանում դժվար է գտնել։ Եվ ահա մենք տեսնում ենք փաստ, որ մեր զինվորները այդ վիճակում են»,- ասաց տիկին Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իրենք այս թեման չէին բացի, եթե Անահիտ Ավանեսյանը ապրիլի 26-ին հրաման չստորագրեր, որ դիակներից կարելի է օրգաններ փոխպատվաստել․
«Այսինքն այն օրենքը, որն ուզում էր բերեր Արսեն Թորոսյանը, որը ճանաչվել էր հակասահմանադրական, Անահիտ Ավանեսյանը հրամայեց, որ անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայցնելու կարգն է հաստատվում։ ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն, որ իրենց կարծիքը հաշվի չեն առնելու, երբ իրենք մահանան»,- ասաց նա։
Ըստ նրա՝ բացի այս հրամանից էլի գաղտնի գործընթացներ են տեղի ունենում, որը Ազգային անվտանգության հարց է։
«2 շաբաթ առաջ կառավարության նիստում գաղտնի հարցերի մեջ էր որդեգրման մասին հարցը, որին ոչ մի փաստաթուղթ չկար կցված։ Մենք դիմել ենք արդարադատության նախարարություն, հենց անձամբ Կարեն Անդրեասյանին, բայց առ այսօր չկա պատասխան։ Մենք գիտենք, որ պատերազմից հետո բազմաթիվ երեխաներ մնացել են որբ, և մենք ունենք կասկած և կարող ենք ունենալ կասկած, որ այստեղ խարդախություն կարող է լինել, կարող է լինել երեխաների վաճառք, երեխաների ապօրինի որդեգրումներ»,- ասաց ՀԿ նախագահը։
Նա նշեց, որ ունենք լուրջ խնդիր մարդկանց օրգանների բիզնեսի հետ կապված, և նաև կան ահազանգեր որդեգրման հետ կապված։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում