Պարտադիր պատվաստման հետ կապված հստակ առաջարկ ունենք պետությանը
Մենք՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչներս, ինչպես գիտեք, անցած շաբաթ նորից կառավարության շենքի մոտ էինք, հանդիպում էինք պահանջում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, որպեսզի պարտադիր պատվաստման հետ կապված քննարկում տեղի ունենա մեզ հետ, բայց հանդիպումը չի կայացել ու մենք կրկին կառավարության շենքի մոտ ենք։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը՝ հավելելով, որ այս անգամ հստակ առաջարկով են եկել, նորից հանդիպում են պահանջում, որի ընթացքում էլ, ըստ Կարապետյանի, մանրամասն կներկայացնեն՝ ինչի մասին է խոսքը։
«Մենք ունենք շատ հստակ առաջարկ, որով կարող է հանգուցալուծվել այս խնդիրը։ Քանի որ պետությունը այս խնդիրը միայն թողել է գործատուի ու աշխատավորի վրա ու ինքն ավելի շատ պատժիչ որոշում է, որովհետև ասում են՝ եթե չարեցիք, գալու ենք պատժենք։ Հիմա մենք առաջարկում ենք խրախուսիչ մեխանիզմ, որով հնարավորություն լինի, որ մարդիկ չպատժվեն, մի բան էլ՝ դա բոլորի համար ընդունելի լինի։ Հիմա ամսի 14-ից փաստորեն պետությունը մտնելու է ու ստուգի աշխատավորները թեստավորվել կամ պատվաստվել է ,թե ոչ։ Պետությունը չի կարող մտնել գործատուի մոտ ու այնտեղ ում պատահի ստուգի, պիտի գրանցված աշխատողների ցանկը ուզի, որով արդեն կարող է մյուս ստուգումը իրականացնել։ Այսինքն՝ հենց սրանով պետությունը գործատուին ստիպում է, որ աշխատողին չգրանցի, որ նաեւ այդ խնդրից խուսափի։ Մենք առաջարկում ենք,որ գործատուն վճարի աշխատողի թեստավորման ծախսը՝ ամիսը երկու անգամ, իսկ պետությունը իր հերթին այն գործատուին փոխանցի եկամտահարկի տեսքով, այսինքն՝ ստացվում է, որ գործատուն այդ դեպքում արդեն շատ ավելի ուրախ կլինի բոլորին գրանցելու, չի խուսափի այլևս դա անելուց, պետությունը կշահի այստեղ, որովհետև չգրանցված աշխատողներ չեն լինի, իսկ աշխատավորը շահում է, որովհետև իր գրպանից այլեւս գումար դուրս չի տալիս։ Սա բոլորի համար,կարծում ենք,ամենալավ տարբերակն է»,- ասաց Կարապետյանը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...