Ինչների՞դ վրա եք ուրախացել
168.am-ը գրում է․ Այսօր Գյումրվա ամենահայտնի, տասնամյակների պատմություն ունեցող «Լյուքս» վարսավիրանոցից լուսանկարներ է հրապարակել ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր, առողջաօպահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
Լուսանկարներում ինքն ու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով նաև իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն է հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրություններոմ,լիաթոք ծիծաղում են:
Նշված ընտրություններում Հովհաննես Հարությունյանի «կուրատոր», ըստ էության ընտրությունների արդյունքների համար պատասխանատու Արսեն Թորոսյանն այնպես հպարտ է նստել Գյումրվա ամենակոլորիտային վարսավիրանոցում, կարծես երկրում չկան այսքան խնդիրներ, չի քննարկվում Սյունիքով միջանցք տալու հարցը, վերադարձվել են բոլոր գերիները, չկան անթաղ մարմիններ ու ամեն օր Եռաբլուրում ու երկրի մյուս բնակավայրերում պատերազմից մեկ տարի անց չեն ավելանում նոր գերեզմանափոսեր:
Այստեղ են ասել՝ ինչների՞դ վրա եք ուրախացել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում