Կրակոցներ Շենգավիթում. «հերոսները» 53-ամյա Անդրանիկն ու նրա եղբորորդին էին
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ միջոցառմամբ, մայրաքաղաքի Արտաշիսյան 46 հասցեի մոտ հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին հետախուզման մեջ գտնվող, 53-ամյա Անդրանիկ Ավագյանին։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2016 թ. մայիսի 3-ին Անդրանիկ Ավագյանը եղբորորդու՝ Արամ Ավագյանի հետ, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Շենգավիթի 14-րդ փողոցով անցնելիս, վիճել էր բնակիչներից մեկի հետ։ Րոպեներ անց վերադարձել էին ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ՝ Արամ Ավագյանը 9 մմ տրամաչափի չպարզված տեսակի ատրճանակից, իսկ Անդրանիկ Ավագյանը «Կալաշնիկով» ինքնաձիգից անկանոն կրակ էին բացել նրա ուղղությամբ։ Քաղաքացին թաքնվել էր: Բարեբախտաբար՝ գնդակները չէին հասել նշանակետին՝ դիպել էին տան դարպասին ու պատերին։
Փաստի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով։ Հոկտեմբերի 17-ին որոշում կայացվեց Անդրանիկ Ավագյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու,պահելու, փոխադրելու կամ կրելու և սպանության փորձ կատարելու հոդվածներով։ 3 օր անց՝ հոկտեմբերի 20-ին, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Անդրանիկ Ավագյանը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների