«Պատճառաբանությունը մեկն է՝ հայերի համար ճանապարհը փակ է». հայ վարորդներին 10 օր է՝ թույլ չեն տալիս Լարս գնալ
Հայ վարորդները՝ բեռնատարներով շուրջ 10 օր է՝ կանգնած են դեպի Լարս գնացող ճանապարհին, որեւէ հիմնավորում վարորդներին չի ներկայացվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից Տարոն Մարգարյանը։
Նա պատմեց, որ այդ ճանապարհին կանգնած է մոտ 200 բեռնատար.
«Մեզ թույլ չեն տալիս առաջ գնալ։ Պատճառաբանությունը մեկն է՝ հայերի համար ճանապարհը փակ է։ Մեր աչքի առաջ գնում են վրացական, ադրբեջանական համարանիշներով մեքենաները, իսկ մեզ թույլ չեն տալիս անցնել»։
Վարորդները տեղեկացել են, որ այդտեղ եւս մեկ շաբաթ կմնան. «Սա դիտավորյալ արված բան է՝ Հայաստանը շրջափակելու համար։ Մարդ կա, որ այստեղ 10 օր է՝ կանգնած է»։
Նա պատմեց, որ այդտեղ է գնացել նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանը. «Նա եկել է այստեղ մի քանի օր առաջ, զրուցել շարքային ոստիկանի հետ ու գնացել։ Վարորդները զանգահարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թեժ գիծ, այնտեղից պատասխանել են՝ ձեր մեքենաների տերերին ասեք, թող այդ հարցը լուծեն։ Տղաներով մտածում ենք՝ նույնպես ճանապարհը փակենք, կոնֆլիկտ ստեղծվի, որպեսզի մեր պետության այրերի ուշադրությունը հրավիրենք։ Ո՞ւր է մեր պետությունը, ո՞ւր է մեր հովանավորությունը»։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...