Հայաստանը Ռուսաստանի ճնշմամբ է հրաժարվել Վրաստանում զորավարժություններին մասնակցելուց
Վրաստանում անցկացվող Agile Spirit – 2017 զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելու ենթատեքստում Ռուսաստանի կողմից ճնշում է եղել. դժվար է բացատրել, թե էլ ինչ «սոուսով» է ընդունվել այս անսպասելի որոշումը: Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու, The National Interest պարբերականի փորձագետ Արեգ Գալստյանը՝ ելույթ ունենալով «Իրադարձություններն եւ փոփոխությունները Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հայտարարությունից 4 տարի անց» թեմայով քննարկման ընթացքում:
Նրա խոսքով՝ ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամը խորանում է: «Եվ, անկասկած, Վաշինգտոնն ու Մոսկվան բանակցությունների համար խողովակներ չունեն: Իհարկե, այս հարաբերությունների վատթարացումը Հայաստանին մանեւրելու ավելի քիչ հնարավորություններ է տալիս»,- նշեց Գալստյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտում մնալու որոշում է ընդունել, հետեւաբար՝ Մոսկվան Երեւանի հետ ավելի խիստ կխոսի՝ նրան դնելով որոշակի ընտրության առջեւ: «Ռուսաստանը Վրաստանում զորավարժությունները պաշտոնապես սպառնալիք է անվանել: Վատ է, որ Հայաստանը հրաժարվել է դրանց մասնակցելուց: Հայաստանը սեփական ազգային շահեր ունի: Եթե մասնակցելու սկզբունքային համաձայնություն էին տվել, անհրաժեշտ էր զորավարժություններին մասնակցել»,- ընդգծեց Արեգ Գալստյանը:
Վերջին պահին Հայաստանը հրաժարվել է Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակում Agile Spirit – 2017 (սեպտեմբերի 3 – 11-ը) բազմազգ զորավարժություններին մասնակցելուց:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների