Մի ամբողջ սերնդի ոչնչացման, գերիների վերադարձի մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսելու փոխարեն Փաշինյանը խնդրեց՝ «օգնեք մեզ»․ Արծվիկ Մինասյան
ՄԱԿ-ն այն ամբիոնն էր, որտեղ հստակ պետք է ներկայացվեր մեր պահանջատիրությունը, մեր պահանջը Ալիևից, Էրդողանից, ահաբեկչական կազմավորումներին աջակցող և դրանք տարածաշրջան բերող ուժերից։ Ի վերջո, տեղի է ունեցել հայ ժողովրդի մի ամբողջ սերնդի ոչնչացում, և այդ ամբիոնից չխոսել այդ ամենի մասին, չխոսել անհապաղ, միջազգային բոլոր գործիքները գործադրելով, գերեվարվածներին ազատ արձակելու մասին, այլ ընդամենը փաստել, որ գիտե՞ք ինչ կա՝ Ադրբեջանում տեղի են ունենում հանցագործություններ, թույլ է, շատ թույլ է։ Այսպես չես կարող միջազգային ասպարեզում, լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, առաջ մղել քո իրավունքները, քո ազգային շահերը, անդրադառնալով ՄԱԿ ԳԱ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Իլհամ Ալիևի հոխորտալից ելույթից հետո Փաշինյանի «մեղմ, վախվորած տոնով» խոսքը Արծվիկ Մինասյանն անընդունելի համարեց՝ նշելով, որ այդպիսով նա նվաստացնում է ոչ միայն Հայաստանի և հայ ազգի արժանապատվությունը, այլև, կեղծ խաղաղասիրական օրակարգ առաջ բերելով, զոհասեղանին է դնում ժողովրդի ապագա անվտանգ կյանքը։
«Նիկոլ Փաշինյանն, ընդամենը շատ թեթև ակնարկելով, խնդրեց՝ «օգնեք մեզ՝ փրկվենք, էլի»։ Սա արժանապատվության խոսք չէր, հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ագրեսիվ պատերազմից հետո այդ ուժերին մեղադրանք ներկայացնել չէր։ Եվ, ի վերջո, սա իշխանության կեղծ խաղաղասիրական օրակարգի սպասարակմանն ուղղված, Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող վարքագիծ էր»,- ասաց պատգամավորը։
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ՄԱԿ-ում իր ելույթում Փաշինյանը ոչ միայն համարձակ ու փաստերով չներկայացրեց պատերազմի հետևանքներն ու պատերազմ սանձազերծածների ռազմական հանցագործությունները, այլև վեր չհանեց դեօկուպացիայի օրակարգը։
«Հանրության մոտ հիմնավոր կասկածներ կան, որ պատերազմում պարտությունը ծրագրված էր։ Այս տիպի ելույթները նպաստում են, որ այդ կարծիքներն ավելի հիմնավորվեն»,- ասաց պատգամավորը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...