Արմեն Գեւորգյան․ դատական գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում
Դատական գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը՝ մեկնաբանելով այն, որ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տվել իրեն մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։
Գեւորգյանը հայտնեց, որ այսօր հայտարարություն կհրապարակի: «Խնդիրը հետեւյալն է. ԵԽԽՎ նիստը տեղի է ունենում Ստրասբուրգում սեպտեմբերի 27-ից 30-ը: Օրակարգը հագեցած է, ես կասեի` հայկական օրակարգ, Հայաստանին վերաբերող մի քանի հարցեր: Որպես պատվիրակության անդամ՝ ես պատրաստվում էի մեկնել եւ դիմել եմ ՀՔԾ, փաստաթղթեր ներկայացրել։ Սեպտեմբերի 24-ին դատարանից մերժում եմ ստացել։ Դա բացատրվել է նրանով, որ ամսի 28-ին նիստ է տեղի ունենալու, եւ իմ ներկայությունն անհրաժեշտ է: Հաշվի առնելով ԵԽԽՎ այցի կարեւորությունը՝ ես կրկին դիմեցի դատարան, այն նույնպես մերժվեց»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ ԵԽԽՎ -ն միայն լիագումար նիստեր չեն․ դա պատվիրակությունների աշխատանքն է, աշխատանք քաղաքական խմբերում եւ հանձնաժողովներում: «Սա մեր պատվիրակության առաջին այցն էր: Ընդդիմության ներկայացուցիչները ներկայացված չէին դատավոր Դանիբեկյանի որոշման պատճառով»,- նշեց Գեւորգյանը։
«Հիմա հարցը հետեւյալն է. եթե դատավորը կարող է նիստը հետաձգել իր վերապատրաստման դասերի պատճառով, ինչու չի կարող հետաձգել ԵԽԽՎ-ի պատճառով։ Պատասխանը ես գիտեմ․ գործընթացն ընթանում է անադեկվատ մթնոլորտում»,- հավելեց Գեւորգյանը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...