Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատարանը երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում Հայաստանը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հանձնել Լիբանանին Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանան Որոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկի Ծառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանում Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը

Դատարանը երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքըՎաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՀայաստանը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հանձնել ԼիբանանինՏավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծըԱրեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՊետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանանՈրոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկիԾառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանումՄահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համարՈւկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր ՊավելՔննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՎենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ըՄատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինությունԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելԿառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմաններըՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԻսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համարԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներովՀուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքներըՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալելՄոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. ՊեսկովԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումներըԱմփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքներըՓաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինՆիգերիայի նախագահը հանձնարարել է հետաքննել գրեթե 1 միլիոն դոլար բյուջեով «ուրվական» գերատեսչության ստեղծման գործըՆոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համարՈվքեր են գալիս և ովքեր` հեռանում Հայաստանից․ 2026-ի առաջին հինգ ամիսների միգրացիոն պատկերըՀանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբԲնակարանային շուկան Երևանում. որտե՞ղ է թանկ, որտե՞ղ` էժանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունումՎարչապետը կգտնվի արձակուրդումԿոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտԵթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասինԹրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետականԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերըՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասին
Հայաստան

Ես երթևեկում եմ Գորիս-Կապան ավոտճանապարհով, նորմալ է. Արտակ Դավթյան

«Առաջինը ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր պետության անկախության 30-ամյակի կապակցությամբ և պատկերացնելով՝ ինչ դժվար ժամանակաշրջանում կազմավորվեց մեր պետությունը՝ Սպիտակի երկրաշարժից հետո, Արցախյան պատերազմները, վերջին մեր պատերազմը, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մեր պետությունը դուրս կգա այս իրավիճակից, և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որը պետք է լինի, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիքներ ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Լրագրողի հարցին, թե որոնք են պաշտոնյայի նշած երազած երկիրն ունենալու նախադրյալները, երբ ընդհանուր տրամադրությունն այդպիսին չէ, ԳՇ պետը կարճ պատասխան տվեց. «մեր ազգի կարողությունը, ընդհանուր տրամադրությունը պետք է հաղթահարենք և գնանք առաջ՝ աշխատելով»: Մեկ այլ հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար անվտանգ չէ, Արտակ Դավթյանն արձագանքեց.

«ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ընդունեք ի գիտություն»:

Մյուս հարցին, թե այդ ճանապարհը մե՞զ է պատկանում, ԳՇ պետը պատասխանը կրկին ուղղեց ԱԱԾ դաշտ:

«ԱԱԾ-ն հանդես է եկել այդ առնչությամբ հայտարարությամբ՝ ճանապարհի առումով: Գլխավոր շտաբը մեկնաբանություն չունի»,- ասաց Արտակ Դավթյանը:

Լրագրողի մյուս հարցին, թե հասարակ քաղաքացիներն են այդ ճանապարհով երթևեկում, պաշտոնյաներն այդ ճանապարհով չեն երթևեկում, ինչպե՞ս պիտի իրականացվի անվտանգությունը, Դավթյանը պատասխանեց.

«Ես երթևեկում եմ այդ ճանապարհով»:

Ապա լրագրողի ճշտող հարցին, թե՝ անվտա՞նգ էր այն, ասաց՝ «Նորմալ, նորմալ անցել է: Եթե գնացել-եկել եմ, ուրեմն…»:

Անվտանգային հարցերի այլ հասցեատերերին ուղղորդելու քայլերը Արտակ Դավթյանը մեկնաբանեց երկրի անվտանգային հարցերի՝ տարբեր գերատեսչությունների լիազորությունների շրջանակում լինելով: Հարցին, թե ի՞նչ է անում ԳՇ-ն, ասաց՝ «անվտանգությունն ենք ապահովում»:

Երբ լրագրողները Արտակ Դավթյանին հիշեցրին ՊՆ Արշակ Կարապետյանի հայտարարությունը, թե ՀՀ սահմաններից ներս մտնողները կստանան համապատասխան արձագանք ու դուրս կշպրտվեն, Դավթյանը հորդորեց հետևել պաշտոնական հայտարարություններին՝ մեկ անգամ ևս շեշտելով, թե այլ մեկնաբանություն չունի: