Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ Կառավարության կազմը Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի ԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. Փեզեշքիան Ռուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակել Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն 24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինի ՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն Ալեքսանյան Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան Չինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդ

ՀՀ Կառավարության կազմըԵրևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. ՓեզեշքիանՌուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակելԴավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարԻնչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինիՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանՉինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդՋանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկըՄարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարանԿասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՖրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՀորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNNԱրխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավորԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԱկադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայրԴիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետՀայտնի է Կառավարության նոր կազմըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանԱնահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասինՖիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի էԱրձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունիցԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՈւկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել էՎստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն ՌուբինյանինԱզգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNNԲելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետոԲրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտըԿոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսըԱստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարըՌուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համարՎաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվելԿրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվելԱյրվել է շինարարական աղբՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըԱյսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Հայաստան

Թեղուտի պոչամբարի արտահոսքի պատճառով Շնող գետը եւ ոռոգվող տարածքները աղտոտվել են

Թեղուտի պոչամբարի արտահոսքերի պատճառով Շնող գետը եւ դրանով ոռոգվող հողատարածքները աղտոտվել են. ահազանգում են Թողուտ եւ Շնող համայնքների բնակիչները, հաղորդում է «ԷկոԼուրը», որը ներկայացնում է օգոստոսի 24-ին Թեղուտ համայնքում կայացած հանրային լսումների այն հատվածը, որը վերաբերվում է բնակիչների բողոքներին եւ պահանջներին:

Շնողի բնակիչ Արայիկ Բաբայան.

Ջուրը լրիվ պղտոր է, մեր ծառերը չորանում են: Եկեք, գնանք, ցույց տամ: Դուք ծավալ եք մեծացնում (հանքանյութի արտադրության), իսկ այդ դեպքում ինքնըստինքյան վտանգն էլ է շատանում:

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի Շրջակա միջավայրի պահպանության բաժնի վարիչ Հովիկ Նիկողոսյան.

Ըստ տեխնոլոգիայի` արտադրական ջրերի արտահոսք կոմբինատից չպետք է լինի:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.

Դա այդքան էլ այդպես չէ: Որքան դամբայի պատնեշի մակարդակը ցածր է, այդքան ավելի քիչ հեղուկ է այնտեղ տեղավորվում եւ դամբայի մակերեսի ավելացումից, լճի ավելացումից ջրի մակարդակը նույնպես ավելանում է եւ դրանից պոչամբարը ավելի կայուն է դառնում:

Շնողի բնակիչ Լեւոն Ալիխանյան.

Տեղացիներից ո՞վ կարող է ասել, որ իր այգին այդ ջրից չի չորանում: Ասացիք, որ համաշխարհային առաջավոր փորձով, նոր տեխնոլոգիաներով Հայաստանում եզակի պոչամբար եք ստեղծել: Ձեր պոչամբարը երբեք չի լցվելու, որովհետեւ ամեն գիշեր բաց եք թողնում: Ձեր նախկին ծրագրերում չկար, որ Շնող գետը պետք է այդքան պղտորվի, կամ արտահոսք լինի:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.

Վթարային արտահոսքերը, որի մասին մենք խոսել ենք, եղել են պարզեցման լճից: Ենթադրվում է փոփոխություն. պոմպակայանների տեղաբաշխումը լինելու է պարզեցման լճից բարձր` պոչամբարի ջրի մակարդակի վրա, լողացող տեսակով, որպեսզի այնտեղից անմիջապես ուղարկվի ֆաբրիկա: Պղտորման հարցը մենք կքննարկենք:

Շնողի բնակիչ Լեւոն Ալիխանյան.

Քանի դեռ նախկին վնասների փոխհատուցումը չեք տվել մարդկանց, ծավալները մեծացնելու մասին մի մտածեք: Պարզ չի՞, որ պոչհանքն ավելի է շատանալու: Ցանկացած ծրագրային շեղում վնաս է շրջակա միջավայրին:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.

Մենք ունենք խնդիր` ձեզ պատճառված վնասների փոխատուցման: Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, բայց դա կապ չունի այսօրվա հարցի հետ:

Շնողի բնակիչ Աշոտ.

Անցած քննարկմանը դուք էլ ասացիք, որ այս հարցին ընթացք կտաք: Ոչ մի վնաս չի հատուցվել: Առաջ սա կքննարկենք, հետո նոր մեծացնելը:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.

«Թեղուտ» ՓԲԸ-ն կփոխհատուցի:

Շնողի բնակիչ Գեւորգ Պապյան.

Ես ապրում եմ գետի ափին արդեն 60 տարի եւ ամեն օր գետը տեսնում եմ: Ձեր ասած վթարայինի ժամանակ ընդհանրապես չեք համարձակվի մատ դնել ջրի վրա, իսկ մնացած օրերին, միեւնույն է, պղտոր է: Ես նույնպես այն կարծիքին եմ, որ սկզբից մեր ասած հարցերը քննարկենք, հետո ընդլայնման հարցը:

Թեղուտի բնակիչ Ալյոշա.

Առափնյա հողերի մշակման ժամանակ սեփականատերերը ոռոգման ջուրը վերցնում են ձեր վարչական շենքի մոտից: Այդ ջուրը շաբաթվա մեջ 2-3 անգամ լրիվ պղտորվում է. կավաջուր գալիս: Ջրելուց հետո նստվածք է տալիս, ոչ թե տիղմ, այլ ինչ-որ նյութ է` շագանակագույն: Արդեն 2 տարի է` այդպես է, դրա համար մեր փոքրիկ լճակում, որտեղ առաջ գորտերը ձայն էին հանում, հիմա գորտ չկա, օձ էլ չկա: Ինչի՞ն վերագրել կենդանական աշխարհի բացակայությունը հանձինս գորտերի եւ օձերի:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.

Նմուշ կվերցնենք, որ հասկանանք, մեզ հետ կապ ունի, թե` ոչ: Այն հողատերերը, ովքեր ունեն հողամասեր այդ ազդեցության տակ եղած տարածքներում, թող մեզ ասեն, ցուցակ կազմենք, եւ համապատասխան մարմնի կողմից մեզ տրվող տեխնիկական առաջադրանքում արձանագրվի ձեզանից յուրաքանչյուրի տվյալները, նշվի յուրաքանչյուրիդ հողում համապատասխան նմուշարկում կատարելու պահանջը, ձեր ներկայությամբ կատարվի նմուշարկում եւ այդ արդյունքները ներկայացվի լիազոր մարմնին, որպեսզի նրանք կարողանան դրա հիման վրա որոշումներ կայացնել:

Շնողի բնակիչ Վարդան Վարդանյան.

Ես առաջարկում եմ` այդ բոլոր հարցերը մի փաթեթով քննարկվի, բոլոր խնդիրները վերցավի, նոր առաջ շարժվենք: Ձեր գործողությունները բերելու է առողջապահական խնդիրների: