Դավիթ Հարությունյանի ստուգումների արդյունքները կարող են ցավոտ լինել Արթուր Օսիկյանի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մոտ 10 օր է՝ ստուգում է ԱՆ կազմում գտնվող քրեակատարողական վարչությունը: Լավատեղյակները պնդում են, որ շատ մանրազնին են ստուգում, դեռ եզրակացություն չկա: Արդարադատության նախարարությունից հայտնեցին.
«ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայությունը թե՛ քրեակատարողական վարչությունում, թե՛ քրեակատարողական հիմնարկներում մշտապես իրականացնում է ստուգումներ, ուսումնասիրություններ: Դրանք լինում են պլանային, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, քաղաքացիներից կամ շահագրգիռ այլ կազմակերպություններից ստացված գրությունների, դիմում-բողոքների հիման վրա իրականացվող ստուգումներ»:
Մինչ ԱՆ-ն խուսափում է հստակ ասել, թե ինչ են ստուգում, որն է առիթը, մեր աղբյուրը նշում է, որ արդյունքները կարող են ցավոտ լինել ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին