Կտրուկ նվազել է աշխատունակ տարիքի մարդկանց թիվը
«Հայաստանից ահռելի չափերի հասած արտագաղթի հետևանքներն իրենց զգացնել են տալիս ամեն բնագավառում. «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ վերջին տարիներին կտրուկ նվազել է աշխատունակ տարիքի մարդկանց թիվը: Իսկ սա, բնականաբար, իր բացասական հետևանքներն է ունենում երկրի տնտեսության և, ընդհանրապես, բոլոր բնագավառների վրա: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` եթե 2008թ. Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Ասել է, թե այս ինը տարվա ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է 207 հազարով: Սա նշանակում է՝ նույնքան պակասել է երկրում որևէ արտադրանք տվող, որևէ արտադրանք սպառող և, վերջապես, հարկ վճարող քաղաքացիների թիվը՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին