Շրջակայքի աղբոտման համար սահմանվելու են հստակ տուգանքներ. ֆիզիկական անձանց համար մինչեւ 100 հազար դրամ
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում մշակվել է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» http://www.mtad.am/hy/gortoxtragir ՀՀ նոր օրենքը, որի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված եւ միասնական քաղաքականություն:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հայտնում են, որ միաժամանակ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում էլ առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղբոտման տուգանքները.
Օրինակ՝ առաջարկվում է. շրջակայքի աղբոտումը մինչեւ 2 կգ համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով՝ 16 հազար դրամ: Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից կամ շինությունից ` քսանապատիկի չափով՝ 20 հազար դրամ, շրջակայքի աղտոտումը 1 խմ եւ ավել համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` վաթսունապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երկուհարյուրապատիկի չափով: Շրջակայքի աղտոտումը խոշոր եզրաչափ ունեցող համայնքային թափոններով /ներառյալ փոխադրամիջոցներով, էլեկտրական եւ ինժեներական սարքավորումներով, շինարարական կամ այլ նման սարքավորումներով/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` հարյուրապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երեքհարյուրապատիկի չափով» եւ այլն:
Օրենքի անցումային դրույթներով նախատեսվում է իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմող, այնուհետեւ այդ գործերը քննող լիազորված աշխատակիցներ ունենալ, ինչպես նախարարության, ոստիկանության, այնպես էլ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լիազորված: Առանձին նախատեսված են վարչական քննություն չպահանջող դեպքերի ընթացակարգը: Առանձին սահմանված են վարչական տուժը կրելուց հետո պատճառած վնասի հատուցման հետեւանքները աղբոտած տարածքի մաքրելու պարտավորությունը, ի կատար չածելու դեպքում ընթացակարգը: Օրենսդրական փաթեթը առաջիկայում կներկայացվի կառավարություն, որից հետո, ըստ ընթացակարգի, կուղարկվի Ազգային Ժողով:

















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին