24-ամյա տղան շանտաժի դիմաց 5000 դոլար է տվել ոմն Քրիստինեի, հետո ոստիկաններին հայտնել, որ իրեն թալանել են
Shamshyan.com-ը գրում է. Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Օգոստոսի 24-ին Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Մացոնյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 11:10-ի սահմաններում իր տուն է մտել մի հոգի, հարվածել որդուն, նույն հասցեի բնակիչ, 24-ամյա Մառլեն Մացոնյանին, այնուհետև տունն ամբողջովին տակնուվրա է արել՝ իր հետ տանելով 5 հազար ԱՄՆ դոլար: Մինչ հայր և որդի Մացոնյանները ոստիկաններին կպատմեին, թե ինչպես է հանցագործը ներթափանցել տուն և թալանել, ոստիկանները հաշված ժամերի ընթացքում պարզում են եղելությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամիսներ առաջ տղան՝ Մառլենը, ծանոթանում է Քրիստինե անունով մի աղջկա հետ, ով հետո Մառլենին հայտնում է, որ նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ ունի և նա այդ ամենը համացանցում կտարածի ու այդ սպատնալիքի տակ պահանջում է 5 հազար դոլար: Պարզվում է, որ Մ. Մացոնյանը ծնողներից թաքուն օգոստոսի 21-ին գումարը վերցնում է և Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում այն տալիս է շորթում կատարող Քրիստինեին, հետո արդեն, որպեսզի ընտանիքի անդամները չկասկածեն իր վրա, կազմում է այդ կեղծ հարձակումը տան վրա՝ մինչ այդ խառնելով տան ննջասենյակի իրերը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ շորթում կատարած Քրիստինեին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մացոնյանը աշխատում է նախարարություններից մեկում՝ «ԾԻԳ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես տնտեսագետ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին