Հայ հրշեջների տարօրինակ արկածները
ԱԻ նախարարությունը տեղեկություն է տարածել, թե երեկ ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա:
Հիմա ամենակարեւորը: ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ մանրամասները ճշտելու նպատակով Գորիսի ԲԿ է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պատկերացնո՞ւմ եք: Ինչ որ մեկը խիստ հայացքով նայում է հրշեջ-փկարարների խմբին եւ հանձնարարում, թե գնացեք հիվանդանոց եւ մանրամասներ ճշտեք: Դուրս են գրում այսքան լիտր վառելիք եւ մի խումբ հրշեջների ուղարկում Գորիսի ԲԿ:
Հրշեջներն էլ իրենց մեքենայով սուրում են այնտեղ, հպարտ քայլվածքով մտնում հիվանդանոցի գլխավոր բժկի մոտ, թե բա պատմեք, պատմեք տեսնեմ ինչ կա չկա, երեխաները ոնց են, մեզ մանրամասներն են պետք:
Գլխավոր բժիշկն էլ մանրամասնորեն նկարագրում է հիվանդության ընթացքը, եւ թե ինչ բուժում են իրականացնում: Հրշեջներն էլ դուրս են գալիս եւ հիվանդ երեխաներին շաքարաքլորներ բաժանում եւ ուրախ-ուրախ վերադառնում կենտրոն եւ իրենց ղեկավարին փոխանցում մանրամասները:
Ահա այսպես է անցնում հայ հրշեջների ծանր աշխատանքային օրը:
Բայց վերջում մի հարց մնաց: Ինչու հրշեջներին ուղարկեցին մանրամասներ ճշտելու, եւ ինչու հեռախոսի օգնությամբ չկարողացան ճշտել մանրամասները:
Top-News.am


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով