Այսօր՝ 26 սեպտեմբերի 2021թ., 00:00
Երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր (տեսանյութ) Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան Հայաստանի գործող իշխանությունը պարտվել է Ադրբեջանին Հայաստանում մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ատլանտիկայում «Սեմ» փոթորիկն ուժգնացել է՝ հասնելով չորրորդ կատեգորիայի Մոնակոյի իշխանը գալա-երեկոյին կնոջ փոխարեն ներկայացել է Շերոն Սթոունի հետ Դրան ուղղված պետական քաղաքականություն չկա. հնագետը`թշնամու վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգության մասին Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել ՀՀ-ի կատարած «ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին». Զոհրաբյան Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից. ջահերով երթ` դեպի Եռաբլուր Եթե Հայաստանին պետք է Էրդողանը թելադրի պայմաններ սահմաններ բացելու և հարաբերություններ հաստատելու համար, ապա ի՞նչ անկախության մասին է խոսքը Կա՞ մի ադրբեջանցի, ով ասի, թե Արցախը հայկական է. չկա, ուրեմն, ինչո՞ւ են մեր մեջ այդքան շատ հակահայերը Էս կառավարությունը ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու զոհվածների հիշատակը հարգելուց. մոլագար մարդասպանը չի կարող հարգել իր զոհի հիշատակը 44 օր շարունակ մենք «հաղթում էինք», իսկ իրականում պարտվել էինք պատերազմի սկզբից ժամեր անց Գնալով մեր վիճակն ավելի կվատանա, քանի դեռ երկրի իշխանություններն զբաղված են սեփական ժողովրդի շարքերը պառակտելով Ապրում ենք «հպարտ» աբսուրդի և «պողպատե» անհեթեթություն հաղթարշավի երկրում Երկիրը կործանած ստահակին հայհոյելու համար քրեական գործ են հարուցում, իսկ ահա այսպիսի ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՌԱՍԻԶՄԻ համար՝ ոչինչ էլ չեն անելու Ոստիկանները «օրինական պահանջ» անվան տակ խախտում են քաղաքացիների իրավունքները. Ռուբեն Մելիքյան Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Հայաստանում շատ տագնապալի իրավիճակ է ստեղծվել Այսպիսի «խաղաղասիրական» հռետորաբանությամբ նոր պատերազմ են բոցավառում, գրգռում են թշնամու ախորժակը. ադրբեջանագետ Կառավարության պահուստային ֆոնդը դատարկ է, բայց 16 միլիարդ դրամի պարտավորություն պետք է մարվի «Մենք ու մեզ նման ընտանիքները մի պատառ ոսկոր ենք՝ կանգնած Նիկոլ Փաշինյանի կոկորդին». Մարգարիտա Խաչատրյան «Դա ստրկացած, թուրքական աշխարհից կախյալ Հայաստանի հեռանկարն է, որը նիկոլական ռեժիմի սրտին մոտ է»․ Դավիթ Ջամալյան Անշարժ գույքի սիրահար Տիգրան Խաչատրյանը. ինչ ունեցվածք ունի նախարարը Ո՞նց պատերազմ հաղթած երկրի ձեռքից Շուշին ու Հադրութը գնաց. ինչ ենք պատասխանելու երեխեքին. ազատամարտիկ Չսպասելով մեր պատասխանին Սասուն Խաչատրյանը միանգամից հայց է ներկայացրել օրաթերթի դեմ. «Ժողովուրդ» օրաթերթ Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել (տեսանյութ) Իրանը կարող է երկու շաբաթում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցողների խումբ հավաքել Հողատարծքներ, ավանդ, բնակարաններ մարզերում. Ի՞նչ սեփականություն ունեն բյուջեից բնակարանի վարձ վերցնող ՔՊ-ականները Աննա Դանիբեկյանը բացառիկ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանի իշխանություններին․ Ագնեսսա Խամոյան Անձը պետք է անպայման ընկնի կոմայի մեջ, որ հասկանան լուրջ խնդրի հետ գործ ունեն. Չարչյանի փաստաբան Սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագործ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Հայկական արդարադատություն Այս օրենսդրական փաթեթը ՍԴ որոշումը նման կերպ խախտելով բերելը հանցանք է. Արամ Վարդևանյան Օրենքը պետք է որոշակիացնել, ում ցանկանում են՝ գաղտնալսում են. Գայանե Պապոյան Թուրքից ապագա մուրացողները կամ մի «անձնուրաց»... Լիլիթ Գալստյան Դատարանը հետաձգեց Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը. նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն Բրյուսովի անվան համալսարանում ուսանողի դիմակ չկրելու դեպքում կպատժվի դասախոսը Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք ակնհայտորեն աղերս ունեն սահմանադրության հետ. Դավիթ Հարությունյան Ռուստամ Մուրադովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը Ստեփանակերտում կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ «Եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ մենք Մարտի 1-ի գործը շահեինք». Հայկ Ալումյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը. ԱԳՆ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացրել»․ Աննա Կարապետյան Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար CTBT-ի համաժողովի մասնակիցները պայմանավորվել են աջակցել պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուն Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1597-ով Գերմանիայում նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցվել է ավելի քան 4.2 հազար իրավախախտում Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Սառա Ջեսիկա Փարքերն արձագանքել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանի մահվանը Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ նվաճեցին բանակայինների աշխարհի առաջնությունում Բայդենը եւ Մոդին կողմ են արտահայտվել ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի համագործակցությանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում Մելաձե եղբայրներն իրենց մոր ծննդյան օրը կանանց չեն հրավիրել Բոսֆորում ռուսական բեռնատար նավը բախվել է թուրքական նավին Սա մեծ հարված էր ասորական համայնքի համար. Զեմֆիրա Միրզոեւա Մեսին ու Վերատին պատրաստ կլինեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին Նախարարի հրամանն անորոշ է՝ անհասկանալի է՝ գործատո՞ւն պետք է տուգանվի, աշխատո՞ղը, թե՞ երկուսն էլ. Ալեքսանդր Կոչուբաև Ժողովրդավարություն գոչելով՝ Նիկոլը հանձնեց Արցախը. խաղաղություն պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Աշոտյան Ալենն ասում է, որ Նիկոլ Անհողը ստախոս է Մեկ տարի անց Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ Ժանտախտի խրախճանքը Պլանավորված պարտությունն ապացուցվում է Ադրբեջանցին շրջու՞մ է Ստեփանակերտում. Տեսանյութ Ի՞նչ է ասել Իրանի խորհրդարանում Ռաշտից ընտրված պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին Ադրբեջանի «հնության» մասին Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան Նյու Յորքում նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Դատարանի որոշմամբ Արմեն Գեւորգյանը չի կարող մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին. չի մեկնի նաեւ Մամիջանյանը Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը. Մաս 3 Պատերազմն ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորություն է եղել, ինչը թույլ կտար խուսափել մեծ կորուստներից. Աբրահամյան Ալիեւը փորձեց մեղմացնել մինչեւ վերջ չգնալու եւ ռուսական զորքերի տեղակայումը թույլ տալու մասին մեղադրանքները Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքը
Հարցում

Վահե Հովհաննիսյան. Հաջորդ իշխանությունը պետք է չվախենա «փակ» թեմաներից

Միջազգային մի խումբ հեղինակավոր գիտական կենտրոններ և գիտնականներ համատեղ մշակել են պետությունների զարգացման և հնարավորությունների նոր գլոբալ ինդիկատոր։ Այն կոչվում է «էլիտաների որակի ինդեքս»։
Ձևակերպված է հստակ խնդիր՝ պարզել, թե ինչպես են ազգային էլիտաները նպաստում իրենց պետությունների և հասարակությունների զարգացմանը (կամ հակառակը)։
Մոտեցումը շատ պարզ է. այն էլիտաները, որոնք օժտված են զարգացման պոզիտիվ էներգիայով, ունեն շատ բարձր հատկանիշներ, իսկ ցածր որակի էլիտաները արգելակում են սեփական պետությունների զարգացումը։

Էլիտաների որակի գնահատման համար հաշվի են առնվում չորս բազային պարամետրեր. տնտեսական իշխանություն, տնտեսական արժեք, քաղաքական իշխանություն, քաղաքական արժեք։
Հետազոտության առաջին փուլում դիտարկվել են 32 առավել ազդեցիկ պետությունները։ Հասկանալի է, որ Հայաստանը չէր կարող լինել այդ ցանկում, այն կներառվի ավելի ուշ։

Հայաստանյան էլիտայի որակը՝ էլիտան բացակա է

Այն, ինչը կար Հայաստանում մինչ 2018 թվականը և այն, ինչը կա այսօր Հայաստանում, շատ դժվար է լիարժեք էլիտա անվանել։ Պետության տարբեր փուլերում կային ազդեցիկ շրջանակներ, որոնք ունեին մեծ նյութական և այլ ռեսուրսներ, իշխանության վրա ազդեցություն, կային կլաններ, ռեգիոնալ ազդեցիկ ընտանիքներ, կային օլիգարխներ, կային կրիմինալ շրջանակներ, հոգևոր ազդեցիկ խմբեր և այլն։ Բայց դրանք լիարժեք էլիտաներ չէին։

Ճիշտ ճանապարհով գնալու համար պետք է հստակ հասկանալ, թե ինչո՞ւ հայկական էլիտաները մնացին այդքան ցածր մակարդակի վրա (քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլն), ինչպես նաև հստակ գիտակցել, որ առանց լուրջ ազգային-առաջադիմական էլիտայի Հայաստանը զարգացման շանս չունի։

Տպավորություն է, որ 30 տարի շարունակ չի եղել մոտիվացիա՝ զարգանալու, ավելի որակյալ վերնախավ ձևավորելու։ Այս վարկածը փորձեմ ապացուցել հակառակ կողմից. բոլոր այն ոլորտներում, որտեղ եղել է զարգացման և աճի կենսական անհրաժեշտություն, դա եղել է։ Մշտական պատերազմի վտանգը ստիպել է, որ մենք ունենանք բավականին որակյալ ռազմական էլիտա։ Սա այն եզակի ոլորտներից է, որտեղ մենք ունենք ժամանակակից աշխարհին համահունչ վերնախավ։ Պատերազմի վտանգը, լինել-չլինելու վտանգը ստիպեց, որ հարյուրավոր հայ զինվորականներ սովորեն, կրթվեն՝ ոչ միայն Հայաստանի, այլև՝ աշխարհի լավագույն ռազմական հաստատություններում։ Ու հիմա մենք ունենք շատ որակյալ բարձրաստիճան զինվորականություն՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, և ամենակարևորը՝ ավանդույթը դրված է՝ կրթվել, զարգանալ, աճել։
Ինչո՞ւ խոշոր բիզնեսը Հայաստանում առնվազն մեկ դար հետ մնաց, և մենք չունեցանք որակյալ բիզնես էլիտա, իսկ ահա միջին բիզնեսը, 2000-ից սկսած, էապես քաղաքակրթվեց։ Խոշոր բիզնեսը չուներ զարգանալու և քաղաքակրթվելու որևէ մոտիվացիա. պետությունն այնպիսին էր, որ խոշոր բիզնեսը իր հին մեթոդներով, իր չկրթված դեմքերով շարունակում էր (և՝ է) մեծ փողեր աշխատել։ Իսկ միջին բիզնեսում կար մեծ մրցակցություն, և միայն զարգացման և քաղաքակրթվելու շնորհիվ էր հնարավոր դիմանալ, ծավալվել ու փող աշխատել։

Ինչո՞ւ մշակութային վերնախավը մնաց այդքան հին ու այդքան անպոտենցիալ. որովհետև այն նույնպես չուներ 21-րդ դար մտնելու մոտիվացիա։ Շատ ավելի արդյունավետ էր այդ էլիտայի համար՝ լավ հարաբերություններ ունենալ մշակույթի նախարարի հետ կամ ոլորտը կոորդինացնող հարակից անհատների հետ, քան՝ աճել ու զարգանալ, չէ՞ որ, միևնույն է, կենսապայքարը հիմնականում նույն պետական փողի, պետպատվերի համար էր։

Այսօրվա միտումները

Այն, որ այս իշխանությունը չի կարողանալու նոր էլիտա ձևավորել, պարզ դարձավ շատ արագ։ Իր ներսի անհատների պոտենցիալը շատ արագ ճնշվեց և վերածվեց մեկ հոգու սպասարկման համակարգի։ Իսկ սա արդեն ենթադրում է սեփական տեսակետի, կարծիքի, ընդվզման, անհամաձայնության բացառում։

Այս իշխանությունը շատ նման է մի մեծ հասարակական կազմակերպության, որն ունի իր կոնկրետ շահառուներն ու թիրախ խմբերը, և այդ շրջանակներից դուրս չի գործում։ Ինչպես հայաստանյան հկ-ների ճնշող մեծամասնության մոտ, այստեղ էլ կառավարումը մեկ հոգունն է, և «պետություն- հկ» -ն մեծ հաշվով, մեկ հոգունն է։ Պարզ է, որ այդ տրամաբանությամբ այն չի կարող կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ, չի կարող գաղափարների և տեսակետների բախման, համադրման և պրոգրեսի աղբյուր հանդիսանալ։ Այդ առումով այստեղ ամեն ինչ պարզ է։

Ոչ իշխանական համակարգում վիճակն ավելի հակասական է և գոյություն ունի երկու իրարամերժ պրոցես.

ա/ 2018-ից հետո Հայաստանի հանրային դաշտում ձևավորվել է մի զգալի անվանացանկ՝ տարբեր տարիքի, սերունդների, տարբեր կուսակցականության, տարբեր սոցիալական շերտերի, բայց որոնք նոր հանրային և առաջիկայում պետական էլիտայի կորիզը կարող են լինել։ Եվ իր որակական կազմով, փորձով և գիտելիքներով այդ էլիտան պետությունը միանգամայն այլ մակարդակի կարող է հասցնել։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց նոր իշխանությունը իր սև ու սպիտակով, պարզունակ պատկերացումներով խթանեց լուրջ պրոցես՝ սկսեց ձևավորվել նոր հանրային էլիտա։ Իհարկե, այն դեռ սաղմնային վիճակում է։

բ/ Առկա երկրորդ միտումը ուղիղ հակառակն է նոր առողջ էլիտայի ձևավորման պրոցեսին։ Դա Հայաստանում թափ առնող հետադիմական ալիքն է։ Զարգացավ մի պրոցես, երբ այսօրվա իշխանության գավառական անաշխատունակությանը հակադրվեց հետադիմականությունը։ Երկուսի հաղթանակն էլ պետության պարտությունն է։

Միաժամանակ ընդդեմ գավառական անաշխատունակության և հետադիմության

Ընթացիկ ռեժիմով ձևավորվող նոր ազգային-առաջադիմական հանրային էլիտան միաժամանակ պետք է պայքարի և իշխանության որակի, այն է՝ գավառական անաշխատունակության և հակաիշխանական թափ առնող ալիքի՝ հետադիմության դեմ։

Սա հեշտ գործ չէ, բայց ոչ մի երկրում նոր էլիտան չի ձևավորվում հեշտ, առանց դիմադրության։ Այնուամենայնիվ, դժվար պայքարում հաղթած էլիտաները ունենում են անհրաժեշտ որակներ՝ սեփական ժողովուրդների և պետությունների հեղափոխական առաջընթացներ ապահովելու համար։ Միշտ սկզբունքորեն դեմ լինելով բաժանարար գծերին՝ ես իմ բոլոր գործընկերներին, որոնք իրենց տեսնում են պոտենցիալ նոր էլիտայի մեջ, կոչ եմ անում տարանջատվել թե գործող հկ-իշխանությունից, թե հակաիշխանական հետադիմությունից։

Մեկ օրինակ. երբ տարրական գրքեր չկարդացած և 17-րդ դարում մնացած շրջանակները պայքարում են իշխանության դեմ, թե նա «գլոբալիզացնում է մեր ազգը», պղծում հայ գրականությունը և մեր սերունդներին, այդ պահից առաջընթացի և քաղաքական-հասարակական առողջ գործընթացների մասին խոսակցություններն անիմաստ են դառնում։

Խնդիրը լրիվ այլ ձևակերպում է պահանջում․ հանրության առողջ շրջանակները պետք է մերժեն այսօրվա կառավարիչներին շատ ավելի ռացիոնալ, վերը նշվածին գրեթե հակադիր պատճառներով. այս իշխանությունը սովորական անաշխատունակ է, այն չունի մարդկային և ինտելեկտուալ ներուժ՝ ռեֆորմներ իրականացնելու։ Իսկ պետությունը կարիք ունի լուրջ ռեֆորմացիայի, հակառակ դեպքում արձանագրվելու է ոչ թե լճացում, այլ՝ փլուզումներ։ Իշխանությունն իր անաշխատունակությունը քողարկում է պսևդոգլոբալիազացիոն՝ ի սկզբանե չաշխատող ծրագրերով։ Դրանք ոչ մի կապ չունեն գլոբալիզացիայի և 21-րդ դարի միտումներ հետ։

Պետության առողջ շրջանակները հաճախ են իրենց զգում խաղից դուրս, և նրանց համար մերժելի են թե ներկան և թե նրա դեմ ալիքը։
Նոր էլիտան շատ ավելի բարձր ու ավելի վստահ պետք է խոսի ցավոտ հանրային թեմաներից։ Սա է առողջացման և սոցիալական բազա ձեռք բերելու միակ ճանապարհը։ Իհարկե՝ դժվար ճանապարհը։ Լատենտ հետադիմականությունը այսօր հայտ է ներկայացնում՝ դառնալու «ազգային» հոսանք, մյուս կողմում էլ, ժամանակակից աշխարհի գավառական ընկալմամբ, «ազգային ինքնության նվազման» միտումն է։ Այս երկուսը միասին Հայաստանի համար ի զորու են լինելու ապահովել պատմական տեղ Արևելյան Անատոլիայի տարածաշրջանում։

Այս միտումները կանգնեցնելու համար մենք պետք է ունենանք նոր ազգային էլիտա։ Հիմա դրա ձևավորման թերևս ամենահարմար պահն է։ Մենք այն պետք է դարձնենք դրական իմաստով «կոգնիտիվ էլիտա»՝ ներկա և հաջող սերունդների հաջողության ավելի մեծ շանսերով։

Նոր ձևավորվող էլիտան ոչ մի թեմայից չպետք է վախենա խոսել. ոչ մի։
Մենք գիտենք, չէ՞, որ Հայաստանում կա ընտանեկան բռնություն, որ հասարակության որոշ շերտեր ունեն կրթական ցածր ցենզ, մենք գիտենք, չէ՞, որ արտագնա աշխատողների՝ հայրենիք վերադառնալուց հետո ունենում ենք կանանց առողջությանը սպառնացող խնդիրներ, որոնց ծավալները շատ մտահոգիչ են և իրենց հերթին հանգեցնում են մանկական ծանր հիվանդությունների աճի, մենք գիտենք, չէ՞, որ դպրոցներում կա տարրական սեռական դաստիարակության անհրաժեշտություն, այլ բան է՝ ձևը և դպրոցականի տարիքը, և որ ընտանիքը բազմաթիվ սոցիալական շերտերում չի ապահովում այդ դաստիարակությունը, որովհետև ինքն ունի դաստիարակաման կարիք, մենք գիտենք, չէ՞, որ ունենք մեր օրերում աշխատող, ստեղծող գրողների, նկարիչների, երաժիշտների, ստեղծագործողների աջակցության լուրջ խնդիր և մենք վախենում ենք ասել, որ չենք կարողանում դուրս գալ միջազգային գրական-մշակութային շուկա մի շարք բարդ պատճառներով, թեև ունենք փայլուն շատ դեմքեր։ Բայց մենք դրա փոխարեն հակադրում ենք Նարեկացին այսօրվա գրողներին ու թաքնվում պսևդոհայրենասիրության հետևում։ Մենք գիտենք, չէ՞, որ հասարակության ճնշող մեծամասնությունը գիրք չի կարդում։ Մենք գիտենք, չէ՞, որ հասարակության զգալի մասը լսում է ողբերգականորեն ցածրորակ երաժշտություն ու ապրում է դրա մեջ, և նրա պատկերացումները համաշխարհային երաժշտության մասին բացառապես այդքանն են։

Մենք պետք է խոսենք, որ բանակ գնացող 18 տարեկանների մի զգալի մաս տարրական գիտելիքներ չունի։ Մենք գիտենք, չէ՞, որ 15-20 տարի շարունակ փողատերերն ու պաշտոնյաները անամոթաբար գիտության թեկնածուներ ու դոկտորներ էին դառնում, իսկ իշխանությունը, ռեֆորմներով դա արմատախիլ անելու փոխարեն ձևացնում էր, թե որևէ վատ բան չի կատարվում, իսկ զուգահեռ՝ գիտության իրական մարդիկ ապրում էին շատ վատ, ինչն էլ բերում էր ուղեղների զանգվածային արտահոսքի։ Այդ պայմաններում ինչպե՞ս գիտական էլիտա ունենայինք։

Ես թվարկեցի ցավոտ թեմաների շատ փոքր մի ցանկ, որը պետք է ընդլայնել։
Միայն նոր ազգային-առաջադիմական էլիտան կարող է կազմակեպել ներհասարակական երկխոսություն Արցախի խնդրի շուրջ, Հարավային Կովկասում մեր ոչ միայն գոյատևման, այլև զարգացման մասին, հարևանների հետ մեր հարաբերությունների և այլնի մասին։

Մենք պետք է խոսենք, որ լուծումներ գտնենք։ Եթե մենք չխոսենք, փակ թեմաները շարունակելու են խեղել, խեղդել մեր հասարակությանը։ Եվ պարբերաբար նոր՝ ավելի վտանգավոր պատահականություններ են գալու իշխանության։

Նոր ազգային-առաջադիմական էլիտայի առաքելությունն է՝ ձևակերպել ազգային ընդհանուր նպատակներ և խնդիրներ։ Դրանք չպետք է լինեն կենացի կամ ծովից ծովի որակի։ Դրանք հստակ ժամանակահատվածում, հստակ չափվող նպատակներն են, օրինակ՝ պետության թվայնացումը՝ դառնալ տարածաշրջանում առաջատար, տաղանդավոր երիտասարդների արտահոսքի կասեցում/նվազեցում, ժամանակակից մշակութային արտադրանքի ստեղծում և արտահանում, բանակի մարտունակության էական բարձրացում, ոլորտային ռեգիոնալ կենտրոնների ձևավորում, օրինակ՝ առողջապահություն կամ դրա ճյուղեր, ռազմական արդյունաբերության զարգացում և այլն և այլն։

Մենք պետք է ձևավորենք առաջ գնալու թիմ, պետությունը և հասարակությունն առաջ տանելու ունակ էլիտա։ Պետք է անենք հիմա ու իրար վստահելով։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan