Այսօր՝ 30 հունիսի 2022թ., 00:00
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք Վրաստանին քաղաքական եւ գործնական աջակցություն տրամադրելու հարցը․ Սթոլտենբերգ «Բավարիայից» հեռացած Տոլիսոն կվերադառնա «Լիոն» Ի՞նչ վտանգավոր հիվանդություններից կարող է պաշտպանել բազուկի հյութը Դիմաշ Ադիլետը բաժանվել է «Холостяк» շոուի հաղթողից Տոկիոն որոշել է Կիեւին եւս 100 մլն դոլար տալ եւ օգնել հացահատիկի պահման հարցում Թուրքիայում հայտնաբերվել է կապկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Թրամփն այլեւս չի մեղադրվում դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ «Յուվենտուսը» հայտարարեց Պաուլո Դիբալայի հեռանալու մասին Կնեսետը քվեարկել է ինքնարձակման օգտին Ադրբեջանը երկու անգամ հետաձգել է Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումը. մոտ ապագայում հնարավոր է Գրիգորյան-Հաջիև հանդիպում Կիրիլ Սերեբրեննիկովը հայտարարել է «Գոգոլ» կենտրոնի փակման մասին Իջևանում ռուսական համարանիշներով Mazda 6-ը հայտնվել է ռեստորանի տարածքում գտնվող արհեստական լճակում «Ուրարտուն» մարզական հավաքի կմեկնի Սերբիա Հացադուլի մեջ գտնվող 50-ամյա դատապարտյալը հիվանդանոցում մահացել է «Ռոմայի» նախկին մարզիչը գլխավորեց «Լիլը» Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է Հասկանալի է, որ հակված եք հանձնելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք. Գևորգ Դանիելյան Ո՞ւմ է կտրականապես արգելված մերսումը Պղնձի գինը նվազում է Գիտնականները հայտնաբերել են բարձր ակտիվությամբ բջիջներ, որոնք կապված են ուղեղի գլիոմայի աճի եւ ռեցիդիվի հետ «Ես վարչապետին ասել եմ՝ երեք հոգու մորթելու եմ, էս հարցին լուծում տվեք». Զոհվածի հայրը փնտրում է որդու դիակը Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում հաղթել է իրանցի Ամին Թաբատաբան Անչելոտին դեմ է Յովիչի հեռանալուն «Ռեալից» Կանադան դեսպանություն կբացի Հայաստանում Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ գործարք կնքելու համար Չգիտեմ, թե ինչպես էին նրանք ցանկանում մերկանալ՝ մինչեւ գոտկատեղը, թե գոտկատեղից ներքեւ. Պուտինը՝ G7 առաջնորդների մասին Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից ՆԱՏՕ-ի անպատկերացնելի ընդլայնումը՝ Ռուսաստանի սահմանին Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է Ռուբեն Վարդազարյանի դեմ ԲԴԽ-ի որոշումը կբողոքարկվի Աննա Վարդապետյանը բնակարան է նվեր ստացել Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա Ո՞վ է իշխանության «սրտի» ընդդիմադիրը Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում «Ինչի՞ համար պետք է մանդատս վայր դնեմ» Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով. «Լույս» հիմնադրամ Հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը. Վահե Հակոբյան Դուք 18 տարեկան տղերքին կթողեիք, կփախչեի՞ք մարտի դաշտից. զոհվածների ծնողները՝ ԳՇ գնդապետին Անհետ կորածներից շատերը գերության մեջ են․ որոշ դեպքերում զոհվածների մասունքները թաքցվում են․ հայտարարություն Մեր ձախողումների պատճառը նախ մենք ենք․ Էդուարդ Շարմազանով Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների զարգացման ներուժ կա. Ռաիսի Հրամանատար Իշխան Վահանյանի գործով նիստը. ներկա են զոհվածների ծնողները (տեսանյութ) Ինքնագլորների գործածության համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում. մտահոգիչ վիճակագրություն Զարուհի Բաթոյանը փորձում է մեղքը բարդել վարչության պետի վրա Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆԱԳԱՂԹԸ». Գևորգ Դանիելյան Մեկ դար անց սնանկացած Թուրքիան հսկայական գումարներ է վատնում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար. Հարութ Սասունյան Մարդիկ, որոնք անցնում են քրեական գործով, ստանում են պաշտոններ. Գայանե Հովհանյան Սուրեն Պապիկյանը կհետևի՞ Դավիթ Տոնոյանի օրինակին Փաշինյանի վտանգավոր ուղերձները Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են Բնական է, որ Հայաստանը օրինակ է Եվրասիական երկրների համար և այդ երկրների իշխող էլիտան իր համար լուրջ վտանգ է տեսնում Սուսի մասին, պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը չի էլ լսել. Հայկ Նահապետյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ենթադրում եմ՝ որոշակի գումարի դիմաց ՀՀ իշխանությունները Ադրբեջանին տարածք են տալիս. ադրբեջանագետ Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է «Գործարանը 40 դրամով է վերցնում, արա՛, խի՞ ես 40 դրամով վերցնում, մարդիկ էշություն անեն, դու նստած միլիոններ շփես»․ Արմաշի բնակիչ Փաշինյանը պարտվել է պատերազմը, Ղարաբաղը, դիվանագիտությունը, դավաճանել Ղարաբաղի հայերին, մեղավորը Պուտի՞նն է. Տարասով Տարբեր իրադրություններում պայմանական թիկունքում իրավիճակը կարող է շատ ավելի խոցելի լինի, քան առաջին խրամատում Ի՞նչ է նշանակում «…արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցք» հասկացությունը Առաջին փողը տվել է Վանոն, տարածքը՝ Անդրանիկ Մարգարյանը, օգնել՝ Գագիկ Բեգլարյանը Այսօր կա 50-60.000 հոգի, որը կարող է կանգնեցնել այս ապաշնորհ Կառավարությանը. Սերոբ Գասպարյան «Փաշինյանը ժողովրդին շանտաժի է ենթարկում. սա տանում է նոր պատերազմի». Տիգրան Աբրահամյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը Արևմուտքն առաջ է բերում այդ հարցը, որպեսզի ռուսական միջնորդությամբ հաստատված ձևաչափը տապալի ու խաղաղապահների տեղակայման հարցը վերանայի. Լուկիանով «Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան Եթե անհրաժեշտություն առաջանա, կմիջնորդեմ, որ Փաշինյանին նույնպես հարցաքննեն․ Սոնա Մնացականյանի հայր «Օր ա եղել, որ հաց չենք ունեցել ուտելու». ՀՀ-ում կես միլիոն մարդ սոված է քնում ԳՇ պաշտոնյայի հայտարարություններին չեմ ուզում բոլոր մանրամասներով անդրադառնալ զուտ անվտանգային նկատառումներից ելնելով, թե չէ ասելիք շատ կա․ պատգամավոր «Բերձորը և շրջակա գյուղերը հնարավոր էր փրկել». փորձագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին Բացի ժողովրդից՝ որևէ մեկը մեզ չի կարող մանդատից զրկել. Գեղամ Նազարյանը՝ Ալեն Սիմոնյանին Շարունակվում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը. Դավիթ Տոնոյան ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ Մանդատներն իրենք չեն տվել, որ զրկեն, մանդատները մեզ ժողովուրդն է տվել. Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չի հարուցվի․ Վերաքննիչ դատարանը մերժեց Մինասյանի եւ Մարտիրոսյանի բողոքը Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները պետք է կանչվեին հարցաքննության. Արծվիկ Մինասյան
Հարցում

«Ի՞նչ անեմ, կախվե՞մ». վարորդ Հրաչյա Հարությունյանին նորից են դատում. բացառիկ հարցազրույց

Ռուսաստանում դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ նոր դատական գործ է մեկնարկում։ Այս անգամ նա ստիպված է կանգնել Հայաստանի քրեական դատարանի առաջ։

Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին դարձյալ դատում են, այս անգամ` Հայաստանում։ Քրեական նոր գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։

2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար։ Ավելի ուշ դատարանը որոշում կայացրեց պատժի կրումն ազատ ռեժիմով շարունակելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը ընտանիքի միակ կերակրողն է։ Իսկ 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։

Հիմա էլ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զրկված լինելով վարորդական իրավունքից` ավտոմեքենա է վարել։

Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է առաջիկա երկուշաբթի` փետրվարի 24-ին։

Sputnik Արմենիան սպասվող դատավարության ու քրեական գործի մասին զրուցել է Հրաչյա Հարությունյանի հետ։

 «Իմ սեփական մեքենան որպես տաքսի եմ վարում։ Ասում են` չի կարելի։ Ես էլ ասում եմ` չի կարելի, հարց չկա, ես ընդունում եմ`չի կարելի։ Բայց որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Չեմ կարողանում նույնիսկ բահ բռնել, ողնաշարի պրոբլեմ ունեմ, ինձ բժիշկն արգելել է 5 կգ–ից ծանր բան վերցնել։ Ես ո՛չ ինստիտուտ եմ ավարտել, ո՛չ կրթություն ունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը։ Ուրիշ ի՞նչ անեմ, ո՞նց ընտանիքս պահեմ»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ինքը վարորդի աշխատանքին է վերադարձել ՔԿՀ–ից դուրս գալուց մի քանի ամիս հետո, երբ գիտակցել է, որ ընտանիք պահելու այլ տարբերակ չունի։

Հարությունյանը պատմեց, որ տան միակ աշխատողն ինքն է։ Կինը չի կարողանում տնից դուրս գալ. 83-ամյա հիվանդ սկեսրայրին է խնամում։ Դուստրն ամուսնացել է ու իր ընտանիքով առանձին է ապրում։ Այդ իրավիճակում, նրա խոսքով, այլ բան չէր մնում, քան նորից նստել ավտոմեքենայի ղեկին, չնայած այն բանին, որ իր վարորդական իրավունքը մնացել էր Ռուսաստանում։ Այդ երկրի իրավապահներն այն առգրավել էին 2014թ–ին ու մինչ օրս չեն վերադարձրել։

«Ես ընդունում եմ`չունեմ իրավունք, բայց կարող էին ինձ ընդառաջել, մի հարցում օգնել։ Ես մի քանի տեղ դիմել եմ, որ իմ վարորդական իրավունքը որևէ կերպ վերականգնեմ, ասել են` դա անհնարին բան է»,– ասաց Հարությունյանը։

Փետրվարի 24-ին մեկնարկող դատավարությանը մասնակցելու է, թե ոչ, Հարությունյանը դեռ չի որոշել, փաստաբան էլ չունի, որ ճիշտ խորհուրդ տա։ Բայց արդեն որոշել է, թե դատարանում ինչ է ասելու, եթե ներկայանա դատին։

 «Ասելու եմ, եթե այդպես է, միանգամից «կանդալները» հագցրեք, տարեք, նստեցրեք։ Իզուր էլ ազատել եք։ Ասեք` ի՞նչ անեմ, կախվեմ, պրծնե՞մ։ Հոգնել եմ արդեն էս դատերից։ Ինչքա՞ն կարելի է նույն վերքի վրա անընդհատ աղ լցնել»,– պատմեց Հարությունյանը։

Նշենք, որ ըստ դատարան ներկայացված նոր քրեական գործի նյութերի` Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ին կայացրած դատավճռով Հարությունյանը 3 տարի ժամկետով զրկվել էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Այդ դատավճիռը 2017 թվականի օգոստոսի 18-ին ճանաչվել էր նաև Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Բայց իրավապահները պարզել են, որ 2019 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Հրաչյա Հարությունյանը վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան։

Այս ամենը հայտնի է դարձել, երբ այդ ավտոմեքենայի վրա ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 17 վարչական ակտ է կայացվել։

Ի դեպ, համաներումից հետո Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը, Sputnik Արմենիային հայտնել էր, որ իր փեսան Հայաստանում տաքսի է վարում։

armeniasputnik.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan