Թուրքական հատուկ ծառայությունները 31 մարդ են առևանգել ամբողջ աշխարհում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հատուկ ծառայությունները 2016-ից ի վեր առնվազն 31 մարդ են առևանգել Ղազախստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և այլ երկրներում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ նման տեղեկություն է հայտնել գերմանական Die Welt պարբերականը:
Առևանգված մարդկանց կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեջ: Առևանգումների մասին հայտնում է Կրթության, վերապատրաստման և ինտեգրման շվեյցարական հիմնադրամը, որը կապ ունի Գյուլենի հետ: Վերջինիս Անկարան մեղադրում է 2016 թվականին երկրում իրականացված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Հիմնադրամի տվյալներով՝ հատուկ ծառայությունները մարդկանց են առևանգել Մալայզիայում, Պակիստանում, Ղազախստանում, Կոսովոյում, Մոլդովայում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Գաբոնում և Մյանմայում: