Այսօր՝ 07 մայիսի 2024թ., 00:00
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով «Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան
Հարցում

Հայաստանում ուսուցիչների գործադուլն անխուսափելի է

Ուսուցիչներից առավել համարձակները բարձրաձայնում են, որ արդեն խեղդվում են խնդիրների մեջ, եւ եթե կառավարությունը չլսի իրենց ձայնը, ապա ստիպված դիմելու են բողոքի ծայրահեղ ձեւերից մեկին՝ գործադուլին:

Կարելի է կռահել, որ հիմա «հեղափոխության պահապանների զորաջոկատի» անդամները կշտապեն ասել, գրել, թե բա ուր էիք Սերժի ժամանակ, ինչու ծպտուններդ դուրս չէր գալիս կամ կասեն՝ հանգիստ նստեք տեղներդ:

Առավել քաղաքակիրթ հատվածը կասի, թե ուսուցչին ու բժշկին հարիր չէ խնդիրները գործադուլի միջոցով լուծելը:

Իհարկե, մեծ հարց է, թե Հայաստանում քանի համարձակ ուսուցիչ կգտնվի, որը կարողանա հանուն իր իրավունքի, առանց վերադասի թույլտվության բողոքի գործողություն անցկացնել, բայց որ այսօր ուսուցիչը խայտառակ վիչակում է ՝ փաստ է:

Մի տաղանդավոր, բայց հանրությանն անհայտ մի հայ ասել է. «Հայաստանցիները սիրով վճարում են հիվանդության մասին կեղծ տեղեկանք ձեռք բերելու, դիպլոմ գնելու համար, բայց չեն վճարում կամ դժկամությամբ են վճարում իրենց, իրենց երեխաների առողջության պահպանման եւ իրական կրթության ձեռք բերման համար»:

Մի փոքր ուշադիր լինելու դեպքում, որ կնկատենք, որ ապրում ենք հենց այս իրականությունում: Ծնողների գերակշիռ մասին չի հետաքրքրում, թե իրենց երեխաներին կրթող ուսուցչուհին որքան աշխատավարձ է ստանում, ինչ պայմաններում են սովորում իրենց երեխաները, ինչ դասասենյակներ, բուֆետ կամ ֆիզկուլտուրայի դահլիճ ունեն: 

Ինչո՞ւ ենք զարմանում անտարբեր ծնողների վրա, երբ հենց ուսուցիչների ընտանիքի անդամները չեն հետաքրքրում, թե ինչ պայմաններում են աշխատում իրենց մայրերը, կանայք, երբմեն նաեւ որդիներն ու ամուսիները:

Հատուկ նրանց համար, ովքեր չգիտեն, ասենք, որ ուսուցիչների աշխատավարձը շատ ցածր է, շատ քիչ, խայտառակ ցածր, ամոթալի ցածր:

Մեկ դրույք, շաբաթական 22 ժամ ունեցող ուսուցիչը ամսեկան ստանում է ընդամենը 80 հազար դրամ: Ասենք, որ ոչ բոլոր ուսուցիչներն են այսքան դասաժամ ունենում:

Իսկ, օրինակ, 24 ժամ ունեցող, երեսուն տարվա աշխատանքային ստաժով, դասղեկական դասարան ունեցող, մեթոդ միավորման նախագահ ուսուցիչը ստանում է ընդամենը 123 հազար դրամ:

Այսպիսով, մենք մեր երեխաներին կրթող մարդուն օրական վճարում ենք 3 հազար 600 դրամ:  

Հիմա հիշեք պարգեւավճարների մասին, որոնք ստացել են նախարարություններում եւ այլ պետական գերատեսչություններում, հիշեք ՊԵԿ նախագահի եւ փոխնախագահի աշխատավարձերը եւ փորձեք հասկանալ ուսուցիչներին: 

Բնական է, որ այս իրավիճակում ուսուցիչները ցանկանում են, որ բարձրացվեն իրենց աշխատավարձերը, դասարանները համապատասխանեցվեն աշակերտների թվին, ուսուցիչներն ատեստացիա անցնեն եւ մշակեն գործիքակազմ՝ դպրոցը մաքրելու համար:

Վերջին անգամ ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 2008-ին: Իսկ առավել ստաժավոր ուսուցիչները հիշում են, թե ինչ պարբերակամությամբ էր իրենց աշխատավարձն աճում Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: 

Հիմա ուսուցիչներին պարգեւավճար էլ չեն տալիս, ավելին, նախարարն անակնկալ վազում է դպրոց, տեսնելու համար, թե հանկարծ ու հանկարծ ուսուցչին նվեր տալու համար փող հավաքել են, թե ոչ: Պատահական չէ, որ մասնավոր զրույցներում ուսուցիչներն ասում են, որ գործող նախարարը կարծես իրենց դեմ է աշխատում:

Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»: Հիմա ուսուցիչը կկարդա եւ ինքն իր համար կոնկրետ քայլեր կանի եւ դասարան կվերադառնա, երբ մեկ դրույքի համար վճարվի ոչ թե 80 հազար, այլ առնվազն 350 հազար դրամ:

Եթե այսօրվա գների պայմաններում մենք ուսուցչին չենք կարողանում մեկ դրույքի համար վճարել գոնե 350 հազար դրամ, ապա մյուս բոլոր խոսակցությունները զարգացման, առաջընթացի, բարեկեցության մասին ավելորդություն են:

Աննա Բաղդասարյան

Top-News.am 

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan