Այսօր՝ 21 սեպտեմբերի 2024թ., 00:00
5 առասպել լյարդի առողջության մասին Երևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել Նարեկ Բաբայանը գնաց՝ չվերադառնալու պայմանով. հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ Wildberries-ի գրասենյակում հրաձգության զոհերի ու վիրավորների թիվն ավելացել է Ադրբեջանի արտգործնախարարը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի օրենսդրության մեջ Իշխանական ամբողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ «Temu»-ից 82 միլիոն հաճախորդի տվյալների արտահոսք է տեղի ունեցել․ հնարավո՞ր է խուսափել արտահոսքից Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է Ինչու է Արթուր Սողոմոնյանը որոշել վաճառել «Փյունիկը» Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը «կաղում» է տարրական հանրահաշվից Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու Հայրենազրկման ճանապարհին ենք, քանի դեռ այսպիսինն է ՀՀ իշխանությունը. Լիլիթ Գալստյան Կընդլայնվեն կառավարության լիազորությունները. նախագիծ Հեծանիվացավը հասավ դպրո՞ց Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցվի Բաքվում եկել են այն մտքին, որ Հայաստանին պետք է մեղադրեն Դադիվանքի «զանգերը գողանալու» մեջ Ժամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայողի գլխին. ՔԿ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում դարձյալ երգել է ՀՀ Սահմանադրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին իր հին երգը Չեմպիոնների լիգան մեկնարկում է․ առաջին տուրի խաղացանկը «Պետական շահի մասին խոսք լինել չի կարող» Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար Բագրատ սրբազանի և ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը մոտ երկու ժամ է տևել. ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն. «Փաստ» Աղակալած հողերի հարցը դուրս է պետական մարմինների տեսադաշտից․ հողերի վերականգնման ծրագրեր չկան Պարեկները սեպտեմբերի 17-ից կսկսեն ստուգել ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, վարորդների փաստաթղթերը, առողջական վիճակը Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ Ձերբակալվել է ԱԱԾ հագուստով կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի 5-րդ անդամը Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի «Աերոֆլոտի» Երեւանից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Աստրախանում Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Միսակյանի լիազորությունները կդադարեցվե՞ն Սրբազանն իրարանցում էր առաջացրել Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի Ուրբաթ 13. Ե՞րբ է «Քաոսի Աստված» հսկա աստղակերպը բախվելու Երկրին Արագությունը գերազանցած վարորդը տուգանվել է 1,4 մլն դոլարով Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը, որը Զելենսկին մտադիր է ներկայացնել Բայդենին, պարունակում է 5 կետ Անդամակցության քարոզ են անում՝ չիմանալով՝ ԵՄ դա Եվրոպական միությունն է, ոչ թե Եվրոպայի միություն․ Առաքելյան Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան Երևանի քաղաքապետարանի մոտ ճանապարհն իրար չզիջելու համար 2 վարորդ ծեծկռտուք են սարքել. կրակոցներ են հնչել Հերթական մահափորձն է իրականացվել Դոնալդ Թրամփի դեմ Սիրելի՛ ծնողներ, երեխաներին Հունգարիա ուղարկելու ձեր որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում.Գեղամ Ստեփանյան Իրանի խորհրդարանում անընդունելի են համարել Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի գործերին Սերբիայում ասել են, թե որ դեպքում կհրաժարվեն ԵՄ-ից Օրբանը կրկին կմեկնի Մոսկվա, նա նոր դիվանագիտական անակնկալներ է խոստանում Որպես թասիբ ունեցող արցախահայ, ինչու դեմը չես առնում, ինչո՞ւ չես բարձրաձայնում. Տիգրան Քոչարյանը՝ Արցախի ՄԻՊ-ին Եգիպտոսի քաղաքացին Երևանում էլիտար շենքի 10-րդ հարկից ընկել է և տեղում մահացել Կանադայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է գրանցվել Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Ուկրաինան կարող է պարտվել այս ձմռանը Հայաստանն այս պայմաններում ունի մեկ ճանապարհ. Արմեն Այվազյան Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին․ բնակելի տներ ու ավտոմեքենաներ են վնասվել Անչելոտին շարունակում է ռեկորդներ սահմանել Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. նա պատմական գործընկեր է, բարեկամ երկիր. Ֆրանսիայի ԱԳ նախարար Լոպազության ծանր հետեւանքները Ալեն Սիմոնյանը եւ ժողովրդավարությունը Սուրբ Գայանե եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում (ուղիղ) Մեծ Բրիտանիան շարունակում է գուրգուրել Ալիեւի վարչախմբին. Մուրը դասախոսություն է կարդացել Կրկին զոհ եւ վիրավորները Հայաստանի ավտոճանապարհներին Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը «Ռեալը» հաղթեց երկու տասնմեկ մետրանոցի շնորհիվ 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը Կոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում Բագարան գյուղի դպրոցի աշակերտները 3 օր է՝ դպրոց չեն հաճախում. բնակիչ Տեղի կունենա արդյոք ընդդեմ եկեղեցու ակցիան Պուտինը Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը Ռուսաստանի և Իրանի առաջնահերթ նախագծերից մեկն է անվանել Ավինյանի դրամական միջոցները տարեցտարի աճել են Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Սամվել Բաբայան Գուցե ՀՖՖ-ն, պատգամավորին սաստելուց բացի, հետաքննություն անցկացնի Google Maps-ի միջոցով հանգստի վայր փնտրող տղամարդը հայտնաբերել է նախկինում անհայտ երկնաքարի խառնարան Գիտնականները Չինաստանում նախկինում անհայտ վիրուս են հայտնաբերել տիզից խայթված հիվանդի մոտ Գիտնականները Երկրի հեղուկ միջուկում փքաբլիթի տեսքով առղծվածային կառուցվածք են հայտնաբերել Վստահ ենք՝ Բաքուն լավ է հասկանում՝ ինչու է ՆԱՏՕ-ն ձգտում ամրապնդել իր դիրքերն Ադրբեջանում. Զախարովա Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են Տոտալ մերժում եք. անգամ առողջ գաղափարները չեք քննարկում. Մինասյանը՝ ՔՊ-ին
Հարցում

Գուրգեն Արսենյանը համառորեն հետեւություններ չի անում

Գուրգեն Արսենյանը, որը բիզնեսմեն է եւ միաժամանակ գլխավորում է Միավորված աշխատանքային կուսակցությունը, օրերս հանդես եկավ այնպիսի հայտարարությամբ, որը ստիպում է հիշել Գուրգեն Արսենյանի գործունեության որոշ փուլեր եւ նրա արած մի շարք հայտարարություններ:

Եւ այսպես, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Գուրգեն Արսենյանն ասել է, թե 2008թ. մարտի մեկը պետության կողմից իր իրավասությունները գերազանցող, Հայաստանի քաղաքացիների բողոքի իրավունքը արհամարհող, չընդունող, ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքի վրա թքած ունենալով՝ բացառիկ ցինիկ դրսեւորում էր:

Եթե նման հայտարարություն աներ մեկ այլ գործիչ, ապա մենք նորմալ կվերաբերվեինք՝ հարգելով նրա տեսակետն ու կարծիքը, բայց երբ նման մտքի հեղինակը Գուրգեն Արսենյանն է, որը 2004թ. ապրիլին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանից շնորհակալություն էր հայտնում ընդդիմության հանրահավաքը ցրելու համար, ուզում ես ասել՝ ավելի լավ է, լռիր:

Իսկ Արսենյանը, ինչպես երեւում է, որոշել է մի լավ քծնել գործող իշխանություններին, մեզ ակամա հիշեցնելով այն օրերը, երբ լրատվամիջոցները պնդում էին, որ նա պատգամավոր է դարձել կասկածելի պայմանավորվածությունների եւ գործարքների արդյունքում:

Լսելով Գուրգեն Արսենյանին հասկանում ես, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրներից մեկը հենց այս տեսակն է, որը հանուն նեղ անձնական նպատակի եւ շահի պատրաստ է ամեն գնով քծնել իշխանություններին:

Մի մարդ, որը մի առիթով ողջունում է ընդդիմադիրների ցույցի ցրումը, իսկ մյուս նույնատիպ դեպքը համարում ցինիկ դրսեւորում, չպետք է ակնկալի, որ նոր Հայաստանում նրա տեսակը տեղ կունենա քաղաքական դաշտում:  

Գուրգեն Արսենյանը, որի սիգարետային բիզնեսը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ծաղկում էր, այսօր կառավարող ուժի մոտ միավորներ հավաքելու համար երկրորդ նախագահին մեղադրում է այս երկրի գրեթե բոլոր խնդիրների մեջ: 

Եւ այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ Գուրգեն Արսենյան, իսկ ինչո՞ւ էիք այդ  խնդիրների մասին լռում տարիներ առաջ, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:  

Իսկ մենք շատ լավ ենք հիշում, որ այն ժամանակ, արդեն հեռավոր 2004-ին Գուրգեն Արսենյանն աշխարհին այն պատուհանից էր նայում, որից արյունը ճաշի էր նմանվում: Նա պնդում էր, թե ոստիկանների հետ բախումների արդյունքում փողոցում ոչ թե արյան, այլ ճաշի հետքեր են: Ավելին, այսօր արդեն պատգամավոր, իսկ նախկինում լրագրողի դաժան ծեծի պահով էլ ասել էր, թե նա ստացել է իր լրագրողական «պրեմիան»։

Մնում է կռահել, թե այսօրվա իշխանությանը քծնելիս ի՞նչ «պրեմիա» է ակնկալում Գուրգեն Արսենյանը, որը պատերազմական տարիներին, ըստ մամուլի հրապարակումների, ոչ թե Հայաստանում էր, ոչ թե ռազմաճակատի գծում էր, այլ Ռուսաստանում վառելիքի, փայտի, երկաթի բիզնես էր անում։ Նա Հայաստան եկավ, երբ պատերազմն արդեն ավարտվել է, իսկ այսօր ցինիզմն այնտեղ է հասել, որ փորձում է պատերազմի մասնակիցներին անարգանքի սյունին գամել:

Գուրգեն Արսենյանը գուցե մոռացել է իր կյանքի որոշ դրվագներ, բայց մենք բացելով թղթապանակը այնտեղ մամուլի հետաքրքիր հրապարակումներ ենք հանդիպում, որոնցից մեկն էլ պնդում է, որ 2000 թ., թափուր մնացած պատգամավորական տեղի համար պայքարելիս, նա հայաստանյան ընտրական համակարգում հիմք է դրել կանխիկ փողով ձայն գնելու «կուլտուրային»:

Այդ հնարքը, նույն լրատվամիջոցի համաձայն, նա կիրառեց նաեւ 2002-ին, երբ ցանկանում էր Արաբկիրի թաղապետ դառնալ։ Թաղապետ, սակայն, Արսենյանը չկարողացավ դառնալ, բայց 2003-ին դարձավ պատգամավոր: 

Հիմա չանդրադառնանք Արսենյանի գործունեությանը մեդիա դաշտում, դա թողնելով հետոյի համար: 

Մի խոսքով, դժվար է ասել, թե ինչու է այժմ Արսենյանը որոշել քծնել գործող իշխանություններին: Գուցե նրան կրկին քաղաքական տանիք է պետք, գուցե մտածում է բիզնեսն ընդլայնելու մասին: Ամեն դեպքում, այն ճանապարհը, որն ընտրել է Գուրգեն Արսենյանը, հեռու տանել չի կարող, հատկապես, որ նա փորձում է շահարկել մարտի 1-ի ողբերգությունը:

Աննա Բաղդասարյան

Top-News.am

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan