Crocus City Hall-ում կատարվածից հետո Արևմուտքի հետ շփումներ չեն եղել. Կրեմլ
Այս թեմայով
- Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
- Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
- Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
- Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Արևմուտքի հետ շփումներ չեն եղել։
«Այժմ ոչ մի շփում չկա արևմտականների հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «նախորդ օրը նախագահ Վլադիմիր Պուտինը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել»։
Նա հիշեցրել է, որ պետության ղեկավարը զրուցել է տարբեր երկրների, այդ թվում՝ Բելառուսի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքիայի ղեկավարների հետ: