Crocus City Hall-ի ահաբեկչության մեղադրյալներից երկուսը հրահանգներ են ստացել Թուրքիայում
Այս թեմայով
- Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
- Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
- Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
- Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ մեղադրվողներից երկուսը հրահանգներ են ստացել Թուրքիայում: Այս մասին «Известия»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:
«Հետաքննության նախնական տվյալները ցույց են տալիս, որ Crocus City Hall-ի ահաբեկչության կատարողները ծանոթացել են մոտ 3-4 շաբաթ առաջ և մինչ այդ հանրային տիրույթում, սոցիալական ցանցերում չեն թողել արմատական իսլամիստական խմբավորումների հետ իրենց կապերի որևէ ապացույց։ Ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք պատահական կատարողների հետ, որոնք փողի պակաս ունեն և արմատականացվել են իրենց կուրատորի կողմից»,- ասել է պարբերականի զրուցակիցը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկչության մյուս մասնակիցներին գտել և հավաքագրել են արդեն Ռուսաստանի տարածքում: