Մեղավորներն անպատիժ չեն մնա․ Պատրուշևը՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածի մասին
Այս թեմայով
- Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
- Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
- Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
- Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն իրականացնողները ու կազմակերպիչներն անպայման կկրեն իրենց պատիժը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անկասկած, մարդկանց զանգվածային մահերի մեղավորներն անպատիժ չեն մնա»,- նշել է նա՝ իր ցավակցությունները հայտնելով կատարվածի կապակցությամբ։
Պատրուշևը կարծիքով՝ այս իրադարձությունը ցույց է տալիս, որ ահաբեկչությունն անվտանգության սպառնալիք է հանդիսանում։
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 93-ի։ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ զոհերի թիվը շարունակում է աճել։