Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ «Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» ԵԱ․ Նարեկ Մանասյանի տպավորիչ հաղթանակը Ադրբեջանի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն՝ ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
Հարցում

«Սև փողեր» ՔՊ-ում

Վերջին երկու տարվա ընթացքում արդեն երրորդ կոռուպցիոն սկանդալն է բացահայտվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ Մեկը մյուսից հնչեղ։ Նախ հայտնի դարձավ կուսակցության ներսում ձայնագողության մասին․ համագումար էր եղել, ղեկավար մարմնի ընտրությունները տեղի էին ունեցել կեղծիքներով։ Ընդամենը 1500 հոգի մասնակցել էր քվեարկության․ այ մարդ, էնպես էին կեղծել, որ վարչությունից մարդիկ էին դուրս թռել։ Այդ ժամանակ իսկ արդեն շատերն էին կասկած հայտնում, որ դուք եթե ձեր մեջի քվեարկությունն եք կեղծում, բա համապետակա՞նը ոնց եք արել։

Մյուս կեղծիքի մասին հայտնի դարձավ հունվարի վերջին։ Հրապարակվեցին սկանդալային փաստեր, որ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կազմակերպված դրամահավաքին 510 մլն դրամի կամ 1 մլն 265 հազար դոլարի հանգանակությունների աղբյուրը կոռուպցիոն կասկածի տակ է։ Գումարի մոտ 90 տոկոսը 1 մլն դրամ և ավելի նվիրաբերողներն էին․ հետաքննող լրագրողները զանգել էին 1 մլնից մինչև 2,5 մլն դրամ իբր հանգանակողներին ու պարզել, որ կա՛մ խաբար չեն, կա՛մ նրանց անունից գումար են փոխանցել՝ օգտագործելով նրանց անձնական տվյալները, առանց իրենց իմացության և համաձայնության։ Բայց դա էլ հեչ․ որտեղի՞ց այդ փողերը։ Այդ ի՞նչ փողեր է, որ կեղծիքով բերում մտցնում եք ձեր բյուջեն։ Շուրջ 1000 հոգի իբր նվիրատվություն է արել ու անգամ դրանց ցանկն էին թաքցնում հասարակությունից։ Եթե դատական քաշքշուկը չլիներ ու ստիպված չլինեին ցանկը հրապարակել, ոչ էլ կիմանայինք։ Եղել է գումար՝ մեզ համար անհայտ աղբյուրից, մարդիկ, իսկ իրականում ընդամենը անուն ազգանուն են գտել ու նրանց անունից փոխանցել։ Դուրս է գալիս՝ ՔՊ-ն սև փողերով ճոխ քարոզարշավ է արել, բայց անգամ դա չի օգնել, որ հաղթի ընտրություններում, մի հատ էլ են կասկածելի մեթոդների են դիմել ու 9 տոկոս ձայն քերած Ավինյանին դարձրել քաղաքապետ։

Բայց սա դեռ ամենը չէ․ մի քանի օր առաջ պարզվեց մեկ այլ նույնատիպ սկանդալի մասին։ Դարձյալ մեր գործընկերները պազել են, որ 2022 թվականին ՔՊ-ի ստացած նվիրատվությունների մեծ մասը էլի կասկածելի աղբյուրից է։ Ժողովուրդ, որ ասում են կասկածելի, նշանակում ա՝ ինչոր սև փող, ամենայն հավանականությամբ՝ ոչ օրինական ճանապարհով ստացված, այլապես դա կլիներ օֆիցիալ, փոխանցումով։ Այս դեպքերում, դրանք կանխիկ են․ ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար տվել է, սրանք էլ մի մասը վերցրել՝ ինչ-որ այլ մարդկանց անուններից մուտք են արել, իբր օրինական տեսք տան ու հենց դա է բացահայտվել։ Իհարկե, էստեղ բարոյական կողմն էլ կա, մարդիկ են նվիրատվություն կատարել, որոնք իրենք տեղյակ չեն իրենց նվիրատվությունից, ավելին, որ իմանային՝ դեմ էին լինելու։ Լրագրողը զանգում է քաղաքացուն, որը 1 մլն դրամ է փոխանցել ու ասում է՝ ես առաջին անգամ եմ այդ մասին լսում։ Պատահական ընտրում են 31 հոգու, զանգում են, 15-ը ասում է՝ չեմ փոխանցել գումար, մյուս կեսն էլ ասում են՝ չենք հիշում, զբաղված ենք և այլն։ Ու պարզվում է, որ էդ փոխանցած գումարը որոշ դեպքերում ավելի շատ է, քան էդ իբր փոխանցողի տարեկան եկամուտը։ Այսինքն, եթե դու տարվա ընթացքում մեկ միլիոն դրամ ես աշխատել, խնայողություն էլ չունես ըստ հայտարարագրի, 2,5 միլիոն ո՞նց ես տվել ՔՊ-ին ու հիմա էլ չես հիշում։ Էն էլ ՔՊ-ին ու չես հիշում։ Հետո պարզվում է, որ նվիրատուների մի մասն էլ ՏԻՄ ընտրական ՔՊ ցուցակների առաջին տասը թեկնածուներն են․ ու պատկերացնու՞մ եք, բոլորը նույն օրն են նվիրատվություն արել։ Հիմա, սրանց կա՛մ ինչոր այլ մեկը փող է տվել, ասել՝ կտանեք ձեր անունից մուտք կանեք կամ էլ, ասել են՝ մուտք արեք, որ մտնեք ցուցակ․ ամեն դեպքում, դա կոռուպցիա է։ Լրագրողները զանգում են մարդկանց, նրանք զարմանում են՝ ի՞նչ նվիրատվություն, ո՞վ է ասում։ Արենի համայնքի ավագանու անդամն ասում է՝ ո՞նց կարող էի 1 մլն փոխանցել, եթե ես ուսուցչուհի եմ, էդքան գումար սկի չեմ էլ աշխատում։ Նիկոլ Փաշինյան, կարողա՞ բացահայտեք, այդ ուսոցչուհուն ո՞վ էր փող տվել ու ամենակարևորը՝ որտեղի՞ց, որ սա իր անունով մուտք է արվել։ Չէ, ծպտուն չկա, սրանք միայն իրենց ժողովների ժամանակ են կոռուպցիայի հետ պայքար տանում, հետո մտնում են իրենց կաբինետները ու սկսում արիշ-վերիշները, ու՛մը, ո՛նց, ինչքա՛ն։

Երբ ասում ենք կոռուպցիա, ՔՊ-ականներն արձագանքում են՝ ի՞նչ եք ասում, մենք աշխատավարձի հույսին ենք։ Բա որ դուք աշխատավարձով ապրող եք, էդ միլիոնավոր դոլարները ո՞րտեղից, որ խալխի անունով փոխանցում եք ձեզ։ Դա ո՞ւմ փողերն են, դա ի՞նչ փող է, արդյո՞ք մաքուր, հարկեր մուծած փող է, թե՞ ինչ-որ հանցավոր ճանապահով ձեռքբերած կամ կաշառք է, ես ի՞նչ իմանամ։

Լավ, եթե դուք էդքան փող ձեր քարոզարշավի համար եք հանգանակում, ուրիշների անունից, որ մարդ չջոկի, իսկ ինչքա՞ն փող ունեք դուք անձամբ, որը էլի ուրիշների անունով է։ Եթե դուք ունեք մի փոքր Երևանում քարոզարշավի համար 1 մլն 260 հազար դոլար փող, բա ո՞րտեղից էն գումարները, որով տներ եք առնում, ավտոներ եք առնում, ճամփորդությունների եք մեկնում Միկոնոսներ։ Կարո՞ղ ենք մտածել, որ ում որ գտնում եք ու նրանց անունից ձեզ փոխանցում եք գումարներ, նույնկերպ էլ գտնում եք մարդիկ, ում անունով տուն եք առնում դուք ձեզ, օրինակ արտերկրում։ Հայաստանում ու արտասահմանում։ Կարդում ենք՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում էսինչ էնինչյանը ունի շքեղ առանձնատուն․ էդ անուն ազգանունը մեզ բան չի ասում, բայց կարո՞ղ է, չէ՞, ժամանակի հետ գտնել շատ հայտնի ՔՊ-ական պաշտոնյայի, դեպուտատի անուն։ Որովհետև, այդ տունը առել են հենց նույն կերպ, ինչ կերպ որ գումար են փոխանցել իրենք իրենց դրամահավաքին։

Էս տղերքը, այսինքն՝ ՔՊ-ն, անգամ ալարել է ուսումնասիրել մարդկանց եկամուտները, որ տեսնի՝ ով ինչ գումար ունի, որ գոնե էն մարդկանց անունով անեն նվիրատվությունները, որոնք փող ունեն, կասկածի տեղ չթողնի․ չէ հա, իրենց բա պե՞տք է ո՞վ ա պրոբլեմ ստեղծելու, եթե անգամ բացահայտվի։ Մամուլը գրեց, բացահայտեց, հետո՞, ո՞վ ա շանտեղ դնելու, Նիկոլի նախկին օգնական Աննա Վարդապետյա՞նը, թե՞ Սասուն Խաչատրյանը։

Ինքներդ դատեք․ «Քաղաքացիական պայմանագիրը» 1 մլն 260 հազար դոլարից ավելի գումար է հավաքել կասկածելի փողերով, դատախազությունը քրեական գործ անգամ չի հարուցել․ ասել են՝ զանցանքի հատկանիշ չկա։ Գոնե ձևական հարուցեին, մի քանի տարի իր համար լռվեր մի դարակում, մինչև մոռանայինք․ դա էլ չեն արել, ի՞նչ մի ձևականություն, սաղ տոչնի ա։ Դատախազությունը ուղղակի կույր է այս իշխանության բոլոր ապօրինությունների վերաբերյալ։ Պարզապես, իդեալական է սեփական դատախազ ունենալը, այս իշխանության համար, որովհետև, եթե այդպես չլիներ, անգամ այս դրամահավաքներին հասած չէին լինի։ Մի քանիսի հետ վարչապետի ընտանիքն է մոտիկ, մի երկուսի հետ էս մյուս պաշտոնյան, էն մեկը նախկին աշխատողդ ա, էն մյուսը կուսակցականդ ա, է դե պարզ ա՝ ինչ ուզում ես՝ արա։

Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իշխանափոխությունից հետո մեր երկրում ստեղծվելու է հակաոռուպցիոն մարմին, որը պետք է ղեկավարի ընդդիմությունը։ Ստեղծեց ու ի՞նչ ընդդիմադիր թեկնածու․ ամենահեղինակազրկված, ամենանիկոլական, սուտ ասելով հայտնի կադրերից մեկին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին նշանակեց պետ։ Բնականաբար՝ էս օրին կլինեինք։

Բայց ՔՊ-ն, իրավապահները, միջազգային կառույցներն աշխատում են սինքրոնացված․ այլապես խիստ զարմանալի է, որ դեռևս ԱՄՆ-ն, ԵՄ-ն «ժողովրդավարության բասիտոնի» խայտառակությանը չեն արձագանքում․ ավելին, կոռուպխցիոն կասկածով դրամահավաք անող կուսակցությունն էլ բացում է ժողովրդավարության դպրոց։

Իսկ կոռուպցիան ամենուր է․ ամեն անկյունում է։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հրապարակել է թվեր, ուղղակի սարսափելի է՝ Նիկոլ Փաշինյանի օրոք 8 մլրդ դոլարի պետական գնումներ են եղել, որից 7 միլիարդը՝ առանց մրցույթի։ Դա նշանակում է՝ 7 մլրդ դոլարի առել են՝ ինչ ուզել են, ինչ գնով ուզել են, ումից ուզել են, ինչքան ուզել են։ Ժողովուրդ, ամենից մեծ կոռուպցիան զաթո ստեղ է։ Այս մասին առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե քաղաքականությունը փող աշխատելու միջոց չէ, կուսակցությունն էլ պետք է լինի հաշվետու։ Իր օրինակով կարող ենք ասել, որ քաղաքականությունը, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունը ամենաարագ հարստանալու միջոցն է։ Կոռուպցիան արմատախիլ անելու խոստմամբ իշխանության եկածները կոռուպցիայի մեջ արդեն խեղդվում են։ Երբ 9 տարի ընդամենը գոյություն ունեցող կուսակցությունը 3 կոռուպցիոն սկանդալի մեջ է մտնում, նշնակում է՝ ամենաաղավաղված, ամենակոռուպցիոն, բարոյական նորմերը խախտած կուսակցությունն է մեր երկիրը ղեկավարում։

 yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan