Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
- «Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, բայց ավելի ենք ուժեղանում»․ Իրանի դեսպան
Մենք Հայաստանի հզորացման կողմնակիցն ենք: Այս մասին լրագրողների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով Հայաստան հնդկական զենքի փոխադրման հարցում Իրանի տարանցիկ դերի մասին հարցին։
«Ուժերի հարաբերակցությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Հայաստանին, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է դեսպանը՝ աջակցություն հայտնելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Պատասխանելով հարցին, թե Իրանը ցանկանում է Հայաստանի Սյունիքի մարզում ռազմական ներկայության հասնել այդ տարանցիկ դերի դիմաց, նա նշել է, որ նախընտրում է չարձագանքել այդ բամբասանքներին։