Թուրքիան հերքում է, թե Սուրբ Սոֆիան վերածում է թանգարանի, մինչդեռ մուտքը տաճար դարձրել են վճարովի
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է այն պնդումները, թե Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթը կրկին թանգարանի է վերածվում։
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթի մուտքը հունվարի 15-ից վճարովի է դարձել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, սակայն Թուրքիայի քաղաքացիների համար մուտքը մնում է անվճար՝ ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։
Նախարարի խոսքով՝ որոշումը հիմնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկության վրա՝ կազմակերպությունը խնդրել է մշակել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրի «այցելությունների կառավարման պլանը»: Արդյունքում որոշվել է, որ զբոսաշրջության նպատակով այն այցելող օտարերկրացիների համար պատմական մզկիթի մուտքը կարժենա 25 եվրո: