Սումգայիթում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ
Սումգայիթ քաղաքի Յահյա Մամեդովի փողոցում գտնվող հանրակացարանի շենքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է АПА-ն։
Նախնական վարկածով՝ հանրակացարանի երկհարկանի շենքի 2-րդ հարկում գտնվող 50 քմ ընդհանուր մակերեսով բնակարանում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, որը չի ուղեկցվել հրդեհով:
Պատահարի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը, տեղաշարժվել են պատուհանների շրջանակները, տուժել է 4 մարդ: