Եվրոպայի անկումը. «Գորշ գայլերի» առաջնորդի որդին՝ ԵԽԽՎ փոխնախագահ
Յըլդըրըմ Թոգրուլ Թյուրքեշն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։
Այդ մասին հայտնում է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ Թյուրքեշը «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի որդին է։