Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն այժմ կենսական նշանակություն ունի. Միշել
Սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմանը Քիշնևում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Կարևոր է միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու և սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար։ Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ առանցքային է»,- նշել է նա։
«Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից ու երկխոսության նպատակ ունենալ։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- նշել ԵԽ ղեկավարը։