Այսօր՝ 08 փետրվարի 2023թ., 00:00
Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը Ընդամենը մեկ դատավոր է հաղթահարել անցողիկ շեմը ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում Հասարակությունն իրավունք ունի սվիններով ընդունել Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը. Աշոտյան Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434–ի Քիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում միջոցառմանը ելույթ ունենալու համար ԻՊ-ի առնվազն 20 զինյալներ են փախել Սիրիայի բանտից երկրաշարժից հետո «Աստծով». Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել Թուրքիայում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած մորը եւ նրա 6 ամսական երեխային Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյան Տիգրանակերտցի հայ երգչուհին փլատակների տակ է մնացել Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով Աղմկահարույց հետաքննություն․ Ադրբեջանում հափշտակել են ՎԶԵԲ-ի միջոցները Ադրբեջանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պետնախարարին աղճատված տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքի մասին Ինչպես են Երեւանում փորձել պայթեցնել բանկոմատը Հալեպում փլատակների տակից դուրս են բերել մի նորածնի Այս ամբողջ բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը. Խամոյան Թուրքիայում չեն կարողանում մարել Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը Թուրքիայում երկրաշարժից մեկ օր հետո փլատակների տակից փրկել են 14-ամյա մի տղայի Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն Թուրքիայում երկրաշարժից հետո տարբեր քաղաքներում թալան է սկսվել Կարմիր խաչի միջնորդությամբ 6 հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 381-ի Աբովյանում վարորդը վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի, որոնցից 2-ը երեխաներ են Հալեպի Կիլիկյան վարժարանը լրջորեն տուժել է. տնօրինությունը որոշել է փակ պահել վարժարանը Եթե բանակում ծառայած լիներ, կարելի էր հարցնել, թե Սեյրան Օհանյանի օրոք ի՞նչ զորանոցում է մնացել Չօգտագործվող զորանոցի օտարումը փորձում են ներկայացնել որպես ԶՈՒ–ին հասցված մեծ վնաս. ընդդիմադիր Հայաստանում սպառողական զամբյուղը թանկացել է. թվեր Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Դատախազը ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը, ակնհայտորեն չունի. Խամոյան Փնտրում է փոխնախարար. Հայաստանում թեկնածուների խնդիր է Գեղամ Մանուկյանը ներկայացրեց Փաշինյանի իշխանության ժամանակ վաճառված 71 զորանոցի ցուցակը Եվս մեկ բոյկո՞տ. Փաշինյանի համար Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում. Խամոյան Առաջարկվում է բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանի վերաբերյալ 1-ին միջնորդագիրը. Ինչում է նա մեղադրվում ՍԴ-ում փաստաթուղթ կա, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը Նյու Յորք նահանգում գրանցվել է վերջին 40 տարվա ամենահզոր երկրաշարժը Քաղաքական դաշտը պատրաստվում է արտահերթ ընտրությունների Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում են Օհանյանի և Չարչյանի դեմ քրհետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը (տեսանյութ) ՔՊ մի քանի պատգամավորներ իրենց օգնականների հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները. ինչ է կատարվել Ինչո՞ւ ազատվեց Արտակ Բուդաղյանը ՔՊ-ականների թատրոնն ու Աննա Վարդապետյանի բենեֆիսը՝ այսօր Վարչապետի աշխատակազմը գնումներ է կատարել Խաչատուր Սուքիասյանի ապահովագրական ընկերությունից Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ե՛վ Թեհրանը, եւ՛ Բաքուն կտրականապես չեն ցանկանում որեւէ մեկի դեմ պայքարել երրորդ երկրների շահերի համար Երկրաշարժի զոհերի թիվը անցել է 2 հազար 300-ի սահմանը «Հասարակությունը շատ սուր ու բացասական է տանում, երբ կինն է մեծ տղամարդուց». Նազենի Հովհաննիսյան Տեսանյութ-ապացույց. Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները Օրվա իշխանությունները հետևողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր եսը, այն եսը, որով մենք պետք է ներկայանանք աշխարհին․ Հայկազ Հարությունյան. (տեսանյութ) Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Մեր զոհված ընկերների առաջ պարտք ունենք կատարելու, ցույց տալու՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում Այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է․ Արցախի ՀՅԴ կառույցի անդամ Ֆրանսիան գաղտնի հեռագրում Վաշինգտոնին գրում է․ Մեզ չհաջողվեց փոփոխության հասնել Քոչարյանի դիրքորոշումներում․ Բորիս Մուրազի Թուրքիայում հրապարակվել են զոհերի թվի պաշտոնական տվյալներ Սիրիան կներգրավի զինվորականներին՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար. երկրի ՊՆ Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը հայտնվել է տեսանյութում Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել․ (տեսանյութ) Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի․ Տիգրան Աբրահամյան ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացումը Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ Թուրքիայի Մարաշում տեղի ունեցած երկրաշարժի պես հզոր ցնցում վերջին 500 տարում չի եղել այդ տարածաշրջանում Վերջին երկու ամսում պետական պարտքն ավելացել է կես միլիարդ դոլարով. Վ. Գրիգորյան Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերվել է Այնթափի պատմական ամրոցը Հենրիխ Մխիթարյան․ Սեւ-կապույտ - Միլանի գույներն են Ադանա քաղաքում փլուզվել է տասնչորս հարկանի շենք Սիրիայում երկրաշարժի զոհերի մեջ հայեր էլ կան Առնոլդ Շվարցենեգերն ավտովթարի է ենթարկվել Թուրքիայի առեւտրի նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորել է Ադրբեջանի գործոնով Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը հայտնի «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի 22-ամյա որդին է Երկրաշարժ` Բավրայի մոտ. այն զգացվել է Շիրակի մարզում Հայաստանի իշխանությունները կուլիսներում քննարկում են Ադրբեջանի հետ փոխանակման հնարավորությունը․ քաղաքագետ Ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում
Հարցում

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով

Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։

Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից։

Քրիստիննե Գրիգորյանը ձգտել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնել անաչառորեն, մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով՝ հավատարիմ մնալով Ազգային ժողովում տրված երդմանը։

Պաշտպանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում հաստատությունում աշխատող կանանց ու տղամարդկանց՝ հաստատության առաքելության բարձր գիտակցման, անձնական մեծ նվիրումի և պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերված բարձորակ մասնագիտական աջակցության համար։ Իր հերթին Պաշտպանը ներդրել է առավելագույն ջանքը հաստատության ինստիտուցիոնալ զարգացման և անցումային ու ճգնաժամային իրավիճակներում դիմակայունության բարձրացման ուղղությամբ։

Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին, խմբակցություններին ու հանձնաժողովներին բարձր մակարդակի համագործակցության համար։ Որպես խորհրդարանական պաշտպան՝ Ազգային ժողովի աջակցությունն ու զգայուն խնդիրները քննարկելու պատրաստակամությունը չափազանց մեծ նշանակություն են ունեցել հաստատության առաքելությունը պատշաճորեն իրականացնելու համար։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում Վարչապետին, Կառավարության անդամներին, Վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին ու համայնքային ծառայողներին, ինչպես նաև սահմանադրական ինքնավար մարմիններին արդյունավետ համագործակցության համար։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին ու լրագրողներին, ում հետ աշխատելու պատիվ է ունեցել այս ընթացքում։ Նրանց իրավապաշտպանական գործունեությունը և այն, թե որքանով է դրա համար բարենպաստ միջավայր ստեղծված, լակմուսի նշանակություն ունեն մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար։

Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու անձնակազմերին՝ գործընկերության ու վստահության, այս ընթացքում հաստատության դերի բարձր գնահատականի և քաջալերման համար։

Պաշտպանը կարևորապես իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրավունքների պաշտպանության տարբեր հարցերով դիմել են Պաշտպանի հաստատությանը իրենց վստահության ու շատ հաճախ արտահայտած գնահատականի համար։ Եվ անկախ այդ գնահատականների բնույթից, դրանք բոլորը մեծ աջակցություն են եղել այս ընթացքում հաստատության զարգացման գործում։

Պաշտպանն, օգտվելով առիթից, հրապարակավ շնորհակալություն է հայտնում իր ընտանիքին ու ընկերներին՝ համբերության, քաջալերման ու անվերապահ աջակցության համար։

Ի գիտություն. Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Հաղորդումը կներկայացվի երկրորդ դիմումի հետ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan