Այսօր՝ 08 փետրվարի 2023թ., 00:00
Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. Նիստը շարունակել փակ ռեժիմով Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը Ընդամենը մեկ դատավոր է հաղթահարել անցողիկ շեմը ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում Հասարակությունն իրավունք ունի սվիններով ընդունել Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը. Աշոտյան Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434–ի Քիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում միջոցառմանը ելույթ ունենալու համար ԻՊ-ի առնվազն 20 զինյալներ են փախել Սիրիայի բանտից երկրաշարժից հետո «Աստծով». Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել Թուրքիայում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած մորը եւ նրա 6 ամսական երեխային Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյան Տիգրանակերտցի հայ երգչուհին փլատակների տակ է մնացել Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով Աղմկահարույց հետաքննություն․ Ադրբեջանում հափշտակել են ՎԶԵԲ-ի միջոցները Ադրբեջանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պետնախարարին աղճատված տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքի մասին Ինչպես են Երեւանում փորձել պայթեցնել բանկոմատը Հալեպում փլատակների տակից դուրս են բերել մի նորածնի Այս ամբողջ բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը. Խամոյան Թուրքիայում չեն կարողանում մարել Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը Թուրքիայում երկրաշարժից մեկ օր հետո փլատակների տակից փրկել են 14-ամյա մի տղայի Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն Թուրքիայում երկրաշարժից հետո տարբեր քաղաքներում թալան է սկսվել Կարմիր խաչի միջնորդությամբ 6 հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 381-ի Աբովյանում վարորդը վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի, որոնցից 2-ը երեխաներ են Հալեպի Կիլիկյան վարժարանը լրջորեն տուժել է. տնօրինությունը որոշել է փակ պահել վարժարանը Եթե բանակում ծառայած լիներ, կարելի էր հարցնել, թե Սեյրան Օհանյանի օրոք ի՞նչ զորանոցում է մնացել Չօգտագործվող զորանոցի օտարումը փորձում են ներկայացնել որպես ԶՈՒ–ին հասցված մեծ վնաս. ընդդիմադիր Հայաստանում սպառողական զամբյուղը թանկացել է. թվեր Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Դատախազը ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը, ակնհայտորեն չունի. Խամոյան Փնտրում է փոխնախարար. Հայաստանում թեկնածուների խնդիր է Գեղամ Մանուկյանը ներկայացրեց Փաշինյանի իշխանության ժամանակ վաճառված 71 զորանոցի ցուցակը Եվս մեկ բոյկո՞տ. Փաշինյանի համար Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում. Խամոյան Առաջարկվում է բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանի վերաբերյալ 1-ին միջնորդագիրը. Ինչում է նա մեղադրվում ՍԴ-ում փաստաթուղթ կա, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը Նյու Յորք նահանգում գրանցվել է վերջին 40 տարվա ամենահզոր երկրաշարժը Քաղաքական դաշտը պատրաստվում է արտահերթ ընտրությունների Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում են Օհանյանի և Չարչյանի դեմ քրհետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը (տեսանյութ) ՔՊ մի քանի պատգամավորներ իրենց օգնականների հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները. ինչ է կատարվել Ինչո՞ւ ազատվեց Արտակ Բուդաղյանը ՔՊ-ականների թատրոնն ու Աննա Վարդապետյանի բենեֆիսը՝ այսօր Վարչապետի աշխատակազմը գնումներ է կատարել Խաչատուր Սուքիասյանի ապահովագրական ընկերությունից Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ե՛վ Թեհրանը, եւ՛ Բաքուն կտրականապես չեն ցանկանում որեւէ մեկի դեմ պայքարել երրորդ երկրների շահերի համար Երկրաշարժի զոհերի թիվը անցել է 2 հազար 300-ի սահմանը «Հասարակությունը շատ սուր ու բացասական է տանում, երբ կինն է մեծ տղամարդուց». Նազենի Հովհաննիսյան Տեսանյութ-ապացույց. Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները Օրվա իշխանությունները հետևողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր եսը, այն եսը, որով մենք պետք է ներկայանանք աշխարհին․ Հայկազ Հարությունյան. (տեսանյութ) Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Մեր զոհված ընկերների առաջ պարտք ունենք կատարելու, ցույց տալու՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում Այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է․ Արցախի ՀՅԴ կառույցի անդամ Ֆրանսիան գաղտնի հեռագրում Վաշինգտոնին գրում է․ Մեզ չհաջողվեց փոփոխության հասնել Քոչարյանի դիրքորոշումներում․ Բորիս Մուրազի Թուրքիայում հրապարակվել են զոհերի թվի պաշտոնական տվյալներ Սիրիան կներգրավի զինվորականներին՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար. երկրի ՊՆ Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը հայտնվել է տեսանյութում Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել․ (տեսանյութ) Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի․ Տիգրան Աբրահամյան ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացումը Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ Թուրքիայի Մարաշում տեղի ունեցած երկրաշարժի պես հզոր ցնցում վերջին 500 տարում չի եղել այդ տարածաշրջանում Վերջին երկու ամսում պետական պարտքն ավելացել է կես միլիարդ դոլարով. Վ. Գրիգորյան Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերվել է Այնթափի պատմական ամրոցը Հենրիխ Մխիթարյան․ Սեւ-կապույտ - Միլանի գույներն են Ադանա քաղաքում փլուզվել է տասնչորս հարկանի շենք Սիրիայում երկրաշարժի զոհերի մեջ հայեր էլ կան Առնոլդ Շվարցենեգերն ավտովթարի է ենթարկվել Թուրքիայի առեւտրի նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորել է Ադրբեջանի գործոնով Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը հայտնի «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի 22-ամյա որդին է Երկրաշարժ` Բավրայի մոտ. այն զգացվել է Շիրակի մարզում Հայաստանի իշխանությունները կուլիսներում քննարկում են Ադրբեջանի հետ փոխանակման հնարավորությունը․ քաղաքագետ
Հարցում

Պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է. ի՞նչ սպասել այս տարի.168.am

168․am-ը գրում է․ Իշխանությունների կամքից անկախ՝ անցած տարի Հայաստանի տնտեսության մեջ բարձր աճ արձանագրվեց։ Աճի հիմնական գործոնները դարձան ֆինանսական ու մարդկային կապիտալի այն հսկայական հոսքերը, որոնք դրսից եկան Հայաստան։ Իշխանությունների բախտը բերեց այնքանով, որ ոչինչ չանելով՝ 2 հզոր խթաններ ստացան, որոնք էլ նպաստեցին տնտեսական բարձր աճի ձևավորմանը։

Սակայն մեծ հարց է, թե այդ խթաններն ինչքանո՞վ կպահպանվեն այս տարի։

Կառավարությունն առնվազն 7 տոկոս աճի ակնկալիք ունի։ Բայց այդ աճի հավանականությունն էլի իրենցից կախված չէ։ Կախված է նրանից՝ կշարունակվի՞ արդյոք արտաքին նպաստավոր միջավայրի դրական ազդեցությունը, թե՞ ոչ։

Միջազգային կազմակերպությունների գնահատականներն այս պահին 7 տոկոսին չեն ձգում։ Լավագույն սպասումները 4-4,5 տոկոսի սահմաններում են։

Չնայած անցած տարվա բարձր աճին ու ձևավորված հսկայական հնարավորություններին, այդպիսին է մնում մեր տնտեսության պոտենցիալը։

Իշխանություններն այդպես էլ ոչինչ չարեցին անցած տարի ի հայտ եկած ահռելի հնարավորությունները տնտեսության պոտենցիալի ավելացմանն ուղղելու համար։ Մինչդեռ, այդպիսի հնարավորություններ հազարից մեկ կարող են ստեղծվել։

Անցած տարի այդ պահը բաց թողնվեց։ Դժվար է ասել, այս տարի ևս մեկ նման հնարավորություն կստեղծվի՞, թե՞ ոչ։ Անորոշություններն այդ առումով շատ մեծ են։ Ամեն ինչ կախված է ռուս-ուկրաինական հակամարտությունից, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից և այն գործոններից, որոնք դարձան այս տարվա տնտեսական աճի հիմնական խթանները։

Եթե անգամ պահպանվի այս իրավիճակը, նախորդ տարվա աճի ակնկալիքներն այլևս չեն կարող լինել։

Նախորդ տարվա աճը շատ ավելի ցածր բազային ցուցանիշների վրա էր հիմնված։ Այս տարի այդ գործոնի դերն էապես նվազել է։

Ձևավորվել է բարձր բազա, որի պահպանման համար պետք է առնվազն պահպանվեն նախորդ տարվա հոսքերը։ Իսկ որպեսզի աճ լինի, այդ հոսքերը պետք է ավելի մեծանան։ Սակայն այդպիսի հավանականությունը շատ ցածր է։

Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական հոսքերին, որոնք անցած տարի ստացվեցին։

Հինգ միլիարդ դոլարի կարգի տրանսֆերտային մուտքեր եղան։ Միայն Ռուսաստանից՝ գրեթե 3,6 միլիարդի։

Ի տարբերություն Ռուսաստանի, մյուս երկրներից ֆինանսական հոսքերի էական փոփոխություններ չկրեցին։ Ենթադրվում է, որ այս տարի ևս չեն կրելու։

Այնպես որ, այս տարվա ակնկալիքը կապված է լինելու Ռուսաստանի հետ։ Եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակի սրվել և ընդլայնվել՝ գուցե կապիտալի ու մարդկային հոսքերը Ռուսաստանից արագանան։ Հակառակ պարագայում՝ ոչ մի հիմք չկա պնդելու, որ անգամ նախորդ տարվա ակտիվությունը կարող է կրկնվել։

Արդեն անցած տարի կապիտալի հոսքերի որոշակի փոփոխական դրսևորումների ականատես եղանք։ Մի պահ ֆինանսական միջոցների մուտքը դանդաղեց։ Դանդաղեց նաև մարդկային հոսքերի շարժը։ Հակամարտության սկզբնական շրջանում Հայաստան տեղափոխված Ռուսաստանի շատ քաղաքացիները նույնիսկ սկսեցին վերադառնալ կամ տեղափոխվել երրորդ երկրներ։

Իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ հայտարարվեց մասնակի զորահավաք։ Դա վերստին ակտիվացրեց՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ մարդկային հոսքերը։

Արդյունքում հոկտեմբերին Հայաստան կատարված մասնավոր ֆինանսական փոխանցումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց։ Ընդհանուր տրանսֆերտներն այդ ամսին անցան 618 մլն դոլարից։ Միայն Ռուսաստանից ստացվեց 482 միլիոնից ավելի գումար։ Երբ զորահավաքի հետ կապված իրավիճակն աստիճանաբար հանդարտվեց՝ նկատվեց նաև կապիտալի հոսքերի դանդաղում։ Նոյեմբերին դրանք գրեթե 110 միլիոնով ավելի քիչ էին, քան հոկտեմբերին։ Դեկտեմբերի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել։

Եթե կտրուկ տեղաշարժեր չլինեն ռուս-ուկրաինական հակամարտության գոտում, ամենայն հավանականությամբ, անկման միտումը առաջիկայում կշարունակի պահպանվել։ Այդ պարագայում մեր տնտեսությունը կարող է զրկվել այն էական գործոններից մեկից, որը դարձավ անցած տարվա բարձր տնտեսական աճի կարևոր շարժիչներից։

Միայն այդ գործոնի հետևանքով տնտեսական աճը կարող է զգալիորեն դանդաղել։ Դա կարտահայտվի հատկապես ծառայությունների ոլորտում։

Այս տարվա չափազանց բարձր աճերից հետո անհնարին կլինի նույնպիսի աճեր ակնկալել նաև արտաքին առևտրից։ Որքան էլ ռուսական շուկան պահպանի պահանջարկը, մատակարարումներն ավելացնելու մեր երկրի պոտենցիալը այլևս 60-70 տոկոսանոց աճերի չի կարող հավակնել։

Խոսքը մեր տնտեսության կարողությունների մասին չէ։ Բոլորն էլ գիտեն, որ արտահանման-ներմուծման անցած տարվա աճերը վերարտահանումների արդյունքն էին։

Այս տարի գուցե պահպանվեն անցած տարվա ծավալները, բայց աճելու մեծ տեղ այլևս չկա։

Ֆինանսական ու մարդկային մեծ հոսքերի շնորհիվ արձանագրված առևտրի ու ծառայությունների բարձր աճերն անցած տարի դարձան մեր տնտեսության աճի առանցքը։

Բացի այն, որ այս տարի էապես փոքրացել է այդ գործոնների դերը, ի հայտ են եկել մի շարք այլ արգելակող հանգամանքներ։ Խոսքը տնտեսական անվտանգության սպառնալիքների մասին է, որոնք ահագնացել են՝ կապված ինչպես Արցախի, այնպես էլ՝ հենց Հայաստանի հետ։

Մի պահ թվում էր, թե մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը։ Սակայն տարեվերջին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ դա էլ խաբկանք է։

Մեծացել են նաև ադրբեջանական ագրեսիայի ռիսկերը, շարունակելով նոր մարտահրավերներ ստեղծել տնտեսության ու տնտեսական անվտանգության առումով։ Դրանք լուրջ ռիսկեր են ներդրումների համար, իսկ առանց նեդրումների անհնարին է բարձրացնել տնտեսության պոտենցիալը։

Նախորդ տարվա իներցիայով մի շարք ոլորտներում տարեսկզբին գուցե դեռ պահպանվի բարձր ակտիվությունը, նաև անցած տարվա սկզբի ցածր բազայի արդյունքում, բայց հետագայում շատ ավելի դժվար է լինելու։

Կառավարությունն առնվազն 7 տոկոսանոց աճի ակնկալիք է դրել ավելի շատ ոչ թե իրողությունները հաշվի առնելով, այլ պատահականության սկզբունքով։ Անցած տարի, հայտնի պատճառներով, դա արդարացավ։ Բայց այնպես չէ, որ պատմությունը միշտ կրկնվելու հատկություն ունի, ինչի վրա հույսը դրել է կառավարությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan