Այսօր՝ 29 սեպտեմբերի 2022թ., 00:00
«ՔՊ»-ական պատգամավորների մատները կտրես՝ ինձ համար չեն քվեարկի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Հանդիպման ընթացքում երկու հայտարարություն չի քննարկվել, տարաձայնությունն անմիջապես ի հայտ եկավ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ ուժեղացել էր, այլ՝ նրա համար, որ մենք ենք շատ թուլացել. Քոչարյան Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան Արցախի ապագայի բանալին Արցախի ժողովրդի ձեռքին է. 92 թ.-ին մեր վիճակն ավելի լավ չէր. Քոչարյան Երեկ հայտնաբերված Սամվել Անթալյանը ձեռքից վիրավորվել էր, բայց վիճակը նորմալ է. հայրն արդեն տեսակցել է որդուն ՀԱՊԿ-ի բոլոր երկրները Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Ուկրաինային 1.1 միլիարդ դոլարի զենքի տրամադրման նոր փաթեթ է պատրաստում Իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը. Քոչարյան Սիսիանում «բազարները» շարունակվում են Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու ինչ-որ չափով՝ Մոսկվա Ինչ է կատարվում դատախազությունում. Արթուր Դավթյանի որոշ հավատարիմ կադրեր ապշեցրել են իրենց պահվածքով Անհույս վիճակներ չեն լինում, Քոչարյանը համամիտ չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականի հետ Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է. Ոսկանյան Լևոն Տեր-Պետրոսյանը նման մոտեցումն ունեցել է դեռ 1992 թվականին․ Ռոբերտ Քոչարյան Այն թուղթը, որը Լևոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցի ժամանակ կարդացել է, մենք չենք տեսել. Ռոբերտ Քոչարյան Ինչու 1994-ին Բաքուն չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը. մեկնաբանում է միջնորդական առաքելության ղեկավարը Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Ռոբերտ Քոչարյան Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար. Սեբաստիան Լեկորնու Արցախի ապագայի բանալին Արցախի և Հայաստանի ժողովրդի ձեռքերում է. Ռոբերտ Քոչարյան Կարեն Անդրեասյանին ամեն գնով ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել Չի կարելի պետությունը մուրացկան դարձնել. մուրացկաններին ինչ-որ բան տալիս են խղճահարությունից դրդված. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Ամենամեծ վտանգը, եթե սկսվի, Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է․ պետք է կանխել․ Ռոբերտ Քոչարյան Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան Սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Մարկո Ռուբինն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւ են ներկայացրել Սպիտակ տանը հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիեւը. Քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Պատգամավոր Շիրակ Թորոսյանի կնոջ ընկերությունն «ատկատով» է զբաղված Մարդիկ չեն կարող գնալ սահման. ՊՆ-ն հակադարձում է Փաշինյանին Անհետ կորած հայ զինվորը ողջ է «Բանակի «կաշկանդված» լինելը ծանր հետեւանքներ է ունենալու». Դավիթ Տոնոյան Հայտնաբերվել է Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող զինծառայող․ ՊՆ 29800 ք/կմ-ով Հայաստանն ի՞նչ սահմաններ է ենթադրում. ներկայացնում է քարտեզագիրը Մեր երեխեքը հավի ճուտ չէին, որ տանեն սպանեն ու հանգիստ ման գան, պատասխան են տալու Չեն հաշտվում ընտրություններում պարտության փաստի հետ Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում 1-ին արկն իր վրա է վերցրել նռնենին, որով սնվել են օրեր.«Կարծես ընկեր էի կորցրել». զոհված Շանթի նոթատետրը գիրք է դարձել ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն Հավատարիմ ստի եւ մանիպուլյացիաների գծին. Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է «բանակցություններ ձեւացնելու» մեջ Իշխանությունն ի՞նչ է արել ՀԱՊԿ-ը զարգացնելու համար, միայն կողքից հրճվում են բացթողումների համար. Սեյրան Օհանյան Ունենք մոտ 80 գերիներ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի կողմից․Սիրանուշ Սահակյանը նոր գործընթաց նախաձեռնելու առաջարկ արեց 2020-ի սեպտեմբերի 27-ը սկիզբն էր պարտության շղթայի. պարտությունը շարունակվում է մինչ օրս Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ պետք է պատրաստվել նոր կապիտուլյացիայի․ Արմեն Ռուստամյան Վաշինգտոնն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները կարգավորելու Շառլ Միշելի ջանքերին «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից». Վազգեն Մանուկյան Ադրբեջանցիները թալանել են Փառուխը Տապալման երեք արձանագրումներն՝ ըստ քաղաքագետի Արցախում լռության րոպե է. փողոցում դադարել է անգամ մեքենաների շարժը Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին․ԱՄՆ դեսպանատան ուղերձը Էս գիշերը անքունի ու անտունի գիշերն է. Նազենի Հովհաննիսյան ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին «Վերին Լարս» անցակետում առաջիկայում զինկոմիսարիատի հավաքակետ կբացվի Քվեարկության արդյունքների վերահաշվարկի 19 դիմում է ստացվել, իսկ արդյունքներն անվավեր ճանաչելու 1 դիմում է եղել. ԿԸՀ Հրավիրում եմ Ֆրանսիային միջազգային կառույցների հետ մեծ շարժում սկսել Հայաստանի համար. Վալերի Բուայե Վրաստանի ՆԳ նախարարը Ռուսաստանի հետ սահմանը փակելու պատճառ չի տեսնում Գնանք ի՞նչ բանակցենք, գնանք իր կողքին կանգենք ու տեսնենք, թե ինչպես է հանձնում Հայաստա՞նը. Սեյրան Օհանյան Ադրբեջանցին նռնակ է նետում Գեղարքունիքի ուղղությամբ, իսկ գեղարքունիքիցին՝ աներհոր տան ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն Մխիթարյան ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս Մենք սխալ ենք համարում, որ որեւէ կողմ զենք ուղարկի Ուկրաինա կամ Ռուսաստան. Իրան ԱՄՆ-ն եւս 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կհատկացնի Ուկրաինային Կոլապսային իրավիճակ Սիսիանում. ՔՊ-ն խառնվել է իրար Ազգերի լիգա․ Իռլանդիա - Հայաստան եւ օրվա մյուս խաղերը Սեպտեմբերի 27. Պատերազմը այս չպետք է լիներ, այն բերեցին Խորհրդարանական ընդդիմությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում է Մանկավարժները դիմում են գրում՝ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար ԱՄՆ-ի համար հատկապես կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցումը. Պետդեպ Ալեքսանդր Ազարյանը դատական համակարգի վերջնականապես չկործանման միակ հույսն էր Ես կոչ եմ արել՝ որեւէ քվե չտալ ՔՊ-ին՝ պատժել մեր երկրի այսօրվա վիճակի համար Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ Քոչարյանը հերթական ասուլիսն է հրավիրում «բոլորի համար» ֆորմատով ԱԱԾ-ում խիստ է դրվել հարցը. պարզել՝ ինչպես են քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայում Ի՞նչ կասեն Վենետիկից. Հանձնաժողովի դիրքորոշումները բավական կոշտ են լինելու Սիսիանում «Ապրելու երկրի» թեկնածուն հնարավոր է շրջանցի կուսակցության արգելքը եւ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ Իշխանությունները «տասովկաների» մեջ են Ահա բարեփոխված արդարադատության համակարգի «հմայքը». Դատական համակարգում նոր բունտ է հասունանում
Հարցում

Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները․ Կաթողիկոսի ուղերձը

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն։

Միասնական աղոթք բարձրացրեվեց առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական իր ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ մեր երկրի Անկախության տոնը:

Ավելի քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Արցախյան ազատամարտի մաքառումների մեջ անհուն զրկանքների ու զոհողությունների գնով վերակերտեց իր անկախ պետականությունը և ամրագրեց ազատ ապրելու իր իրավունքը:

Անկախությունը մենք հռչակեցինք մեր ժողովրդի անվտանգ կյանքը կառուցելու, ազգային մեր ինքնությունը զորացնելու, արժանապատիվ կեցություն ապահովելու և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ համայն հայությանը հայրենիքի շուրջ համախմբելու նվիրական տեսիլքով:

Այսօր՝ անկախությունից 31 տարիներ անց, խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը: Մորմոքում է մեր սիրտը Արցախյան 44-օրյա պատերազմի ահռելի կորուստներով: Վշտացած և խռովված ենք մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական նկրտումների և չդադարող ոտնձգությունների պատճառով: Օրեր առաջ էր, երբ Ադրբեջանի զինված ուժերը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, լայնածավալ հարձակում գործեցին մեր երկրի դեմ՝ ավերիչ հանցագործ հարվածներ հասցնելով խաղաղ բնակավայրերին։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, գերեվարված ու անհայտ կորած հայորդիներ, հազարավոր տեղահանվածներ: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի անկախության համար իրենց կյանքն ընծայած զինվորների խնկելի և լուսավոր հիշատակին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավոր մեր զավակներին։

Առկա զարգացումները վկայում են՝ մեր ժողովուրդը վերստին գոյաբանական հիմնախնդիրների առջև է։ Վտանգներ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախ պետականության անվտանգությանը, հայրենի հողում արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։

Մենք այսօր մտահոգ ենք նոր կորուստներով, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների անորոշությամբ և արձանագրվող հարկադրանքով, հայ-թուրքական երկխոսության հապճեպությամբ։ Մտահոգ ենք մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերներով, մեր հասարակության մեջ տիրող անհամերաշխությամբ ու միմյանց հանդեպ անհանդուրժողությամբ, հրատապ խնդիրները երկրորդական հարցերով փոխարինելու ընթացքով, առկա սպառնալիքների հանդիման միաբանվելու և միասնաբար պայքարելու վճռականության բացակայությամբ։ Մտահոգ ենք արժեքային և կրթական դաշտում ծառացած խնդիրներով, սփյուռքի համայնքների, ազգային կառույցների և հայրենի իշխանությունների միջև ստեղծված որոշակի անվստահությամբ, նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում հայրենանպաստ գործակցության բացակայությամբ։ Բաժանումն ու մասնատվածությունը չեն կարող բարիք ծնել այս դժվարին իրադրության հաղթահարման համար։ Սուրբ Գիրքը խրատում և ուսուցանում է մեզ. «Նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ: Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով» (Փիլիպ. 2.2-3):

Սիրելիներ, մեր լինելության, մեր պետականության անվտանգության հիմնասյունը մեր ազգային միաբանությունն է։ Որքան ամուր եղավ այդ հիմքը, այնքան հաստատուն կլինի մեր անկախ պետականությունը և դրա նվիրական գիտակցությունը մեր մեջ: Անկախության համար պետք է տքնել և պայքարել ամեն օր։ Անկախությունը գերագույն և անսակարկելի արժեք է։ Այսօր հրամայական է, որ աշխարհասփյուռ հայությունը համախմբվի հայրենիքի շուրջ՝ գործելով և արարելով ի շահ նրա արժանապատիվ կյանքի և առաջընթացի։ Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը։ Հայրենիքը ազգի յուրաքանչյուր զավակինն է։ Եվ ամենքս պատասխանատու ենք հայրենիքի համար մեր արածի և բացթողումի, ձեռքբերումի և կորստի համար, պատասխանատու ենք Աստծո առջև, մեր սրբազան հողի, կորսված շեների ու սրբավայրերի առջև, պատասխանատու ենք հայրենիքին իրենց կյանքն ընծայած մեր նահատակների և ապագա սերունդների առջև։

Սիրելի ժողովուրդ հայոց, հայրական Մեր հորդորն է՝ Անկախության տոնի այս օրը ուխտենք վերստին ամենայն հանձնառություն ու զոհողություն ստանձնել հանուն հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի։ Ապրենք ճշմարիտ հայրենասիրությամբ, ազգային ու պետական շահերի բարձր գիտակցությամբ՝ խույս տալու համար ցավալի նոր կորուստներից։ Աստվածապավինությամբ և անխախտ հավատարմությամբ առ հայրենին չընկրկենք, չհուսահատվենք փորձությունների ու նեղությունների առջև և միասնական ջանքերով կերտենք լուսեղեն գալիքը մեր ժողովրդի, հաղթական նոր էջը մեր պատմության։ Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները, քանզի, ինչպես առաքյալն է ասում, «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5.4): Մեր հորդորն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անկախ կուսակցական և գաղափարական տարբերություններից գործակցել և ընդհանուր հայրենաշահ որոշումներ կայացնել ազգի բոլոր կարող ուժերի հետ՝ առկա բարդ ու դժվարին իրավիճակի կարգավորման, ծառացած հիմնախնդիրների բարվոք լուծման, ինչպես և հայության ներուժը ազգային-հայրենական շահերին լավագույնս ծառայեցնելու համար։

Հայոց Եկեղեցին միշտ եղել է պետականության զորացման նվիրյալը, առաջամարտիկը նրա անսասանության պաշտպանության։ Եկեղեցին իր զավակների սրտերում ու հոգիներում մշտավառ է պահել ազատության տենչը, ոգեշնչել պայքարի՝ հանուն անկախության և պետականության վերականգնման, քանզի մեր հայրապետներն ու ողջ հոգևոր դասը չմարող համոզմունք են կրել, որ մեր լինելության, ազգային մեր ինքնության ու գիտակցության երաշխիքները ամուր ու անսասան են անկախ պետականության պայմաններում: Նույն նախանձախնդրությամբ շարունակելու ենք ջանքեր բերել հայոց անկախ պետականության ամրապնդման կարևոր գործին:

Մեր աղոթքն ու քաջալերանքն ենք բերում հայոց բանակին, մեր զինվորներին՝ պաշտպանելու մեր սրբազան հայրենիքը, արիությամբ դիմակայելու թշնամուն: Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների հանգստության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

Անկախության նվիրական տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ հայցելով, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Խաչի հովանու ներքո խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և անվտանգ պահի մեր երկրի սահմանները։ Թող Բարեգութն Աստված ապահովության ու բարօրության մեջ պահի ու պահպանի ազգս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս։

«Շնորհ, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan