Այսօր՝ 07 հոկտեմբերի 2022թ., 00:00
Օքսիտոցինն օգնում է բուժել սրտի վերքերը Լուկաշենկոն վրդովվել է բելառուսական խնձորի եւ ճակնդեղի 300 տոկոս հավելավճարից Սամպաոլին երկրորդ անգամ գլխավորեց «Սեւիլիան» Ղարաբաղի հայերը Ադրբեջանի ներքին հարցն են. Ալիեւ Թուրքիան երկու անգամ կմեծացնի TANAP խողովակաշարով գազի մատակարարումները Եվրոպական էներգետիկ քաղաքականությունը չպետք է թելադրվի Գերմանիայի կողմից. Մորավեցկի Մակրոնի, Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպմանը կքննարկենք կայուն խաղաղության խթանումը. Շառլ Միշել Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու. Էրդողանը՝ Հայաստանի հետ սահմանը բացելու մասին Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն. պաշտպան Միշուստինը հոկտեմբերի 21-ին Երեւանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին հաղորդումները պետք է հետաքննվեն. Մարկ Ռյուտե Փաշինյանի եւ Ալիեւի հետ Էրդողանի ոչ պաշտոնական հանդիպումից վիդեոկադրեր են հայտնվել Փաշինյանը միամտաբար, թե դավաճանաբար կարծել է, թե ժողովրդավարությունն ամենաուժեղ ՀՕՊ-ն է, ռակետն է, տանկն է․ Աշոտյան Հերթական ապօրինությունը ԵՊՀ-ում․ ՀՅԴ ՀԵՄ-ը դիմում է միջազգային և իրավապաշտպան կազմակերպություններին Նիկոլի նպատակն է մարդկանց համոզել, որ հայը հաղթելու, պայքարելու, կռիվ հաղթելու շանս այլևս չունի․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը թիմակիցներին զգուշացրել է, որ շատ չոգևորվեն Չարենցավանի նորընտիր քաղաքապետը կադրային փոփոխություններ է նախատեսել Մենք շատ շուտով կազատվենք այս ամոթալի էջից Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը անարգանքի փորձ է մեր տղերքի հիշատակին Սյունիքի մարզպետը կես դրույքով Արտգործնախարար է աշխատում Նոր բանակցող ունենալն մեղմ ասած օրհասական հարց է․ Արամ Վարդևանյան Քանի դեռ չի եկել հատուցման կամ քավության ժամը, ապրե՛ք այդ բեռով․ Ռուբեն Մելիքյանը՝ ՔՊ-ականներին Փաշինյանի ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել․ նախկին ՔՊ-ական Փաշինյանն ընտրությունն արդեն կատարե՞լ է Նախկինում բանակցային սեղանին Ալիևն էր ճնշված և ոչ հայկական կողմը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Եթե «նախկինները» ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ է Ալիևն իրեն պատռում․ Ագնեսա Խամոյան Այս կենդանիները ո՞ւմ են հիմարի տեղ դրել․ Նաիրի Հոխիկյան Նիկոլ Փաշինյանը անոնս արեց Հայաստանի հանձնումը Փաշինյանի կեղծիքը՝ Մադրիդյան սկզբունքների մասով Ադրբեջանի վարչապետը մեկնել է ՌԴ Խառն են, շատ խառն են. ներիշխանական լուրջ «բոլոլա» է սկսվել Օրենսդիր մարմնի այսպիսի դեգրադացիա անգամ Շմայսի ու Լֆիկի ժամանակներում չի եղել Նախկին քարտուղարուհի փոխնախարարը չի համապատասխանում դատավորի կարգավիճակին Գուցե ոգեւորվել էր Ալիեւին եւ Էրդողանին հանդիպելու սպասումից. Բագրատ Միկոյան Ալիևը ինչու՞ չէր վերցնում Արցախը Քոչարյանից, Սարգսյանից, ինչու՞ էր սպասում Նիկոլին. Բորիս Մուրազի Ի՞նչ է գրված Ստամբուլյան խարտիայում Ղարաբաղի մասով և ինչո՞ւ է ստում Նիկոլ Փաշինյանը Քոչարյանը, երբ խոսում էր Արցախի հարցից ծափահարում էր ամբողջ աշխարհի հայությունը. Հրանտ Ավետիսյան «ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո ամբողջ Հայաստանը կվերածվի Ջերմուկի. կունենանք ավերակներ, գերիներ․․․». Խաչատուր Ստեփանյան «Փողոցները մաքրա՞ծ ա ուզում տա Ալիևին, ջարդում-առգրավում ա, մի կտոր հաց եմ աշխատում»․ առևտրականներ (տեսանյութ) Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին «Ալեն Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ նրա ասածները մեկնաբանեմ». Մովսես Հակոբյան Վարժական հավաքների ներկայացած քաղաքացիներին խաբեությամբ ստորագրել են տալիս մարտական հերթապահության պայմանագրերը Իշխող խմբակցությունը, ի տարբերութուն ընդդիմության քաղաքական բոյկոտի, ուղղակի աշխատանքային բոյկոտի է ենթարկում ԱԺ-ն․ Մանուկյան ՀՀ իշխանությունների ակտիվացրած հակառուսական քաղաքականությունը չափազանց վտանգավոր է․ Տիգրան Աբրահամյան Վարչապետի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված կնոջ գործով հարցաքննվել են բոլոր ականատեսները, բացի Փաշինյանից Փաշինյանն էնպիսի լկտի ստեր է ասում, որ կարծես մտածում է՝ Հայաստանում ապրում է 3 միլիոն ապուշ․ Միհրդատ Մադաթյան «Գլխառադ են արել»․ ԱԺ-ն 5 ժամում քննարկել է 20 օրենքում փոփոխություններ ու լրացումներ Խրամատը հողի՞ց ա, փայտի՞ց, թե՝ փափուկ ադեալներից․ ՔՊ-ական պատգամավորի հարցը՝ լրագրողին Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի (տեսանյութ) Եթե Ադրբեջանն ուզում է սահմանագծում-սահմանազատում անել 1919 թ․ քարտեզով, եկեք էդպես էլ անենք, միայն թե մեր քարտեզով․ Ալվինա Աղաբաբյան Պլանավորված պարտություն․ օր 9 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ճեպազրույցը Այսօր ստացա կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը. Ռուբեն Մելքոնյան Հոկտեմբերի 10-ից հետո զոհված տղաների ծնողները կարող են գնալ ու Արծրունին հարցեր տալ. Բորիս Մուրազի Այս իշխանության շուրջ կոնսոլիդացիան ուղղակի Նիկոլին փրկելու` Տեր-Պետրոսյանի առաջարկած ծրագիրն էր, ինչն էլ տապալվեց․ Մանուկյան Շատ անկեղծ ասեմ` սեղանին երկու փաթեթ կա` ռուսականը և արևմտյանը. Վահե Գրիգորյան Կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները․ Տիգրան Աբրահամյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը Տեր-Պետրոսյանի հնամաշ մտքերին ձանձրալի է որևէ կերպ անդրադառնալ․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ Եվրախորհրդարանի պատգամավորները զայրացրել են Ժոզեպ Բորելին ադրբեջանական գազի եւ հայերի արյան մասին հարցերով Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա ՔՊ-ում տրամադրություններ են փոխվել. ով կփոխարինի նախարար Դումանյանին Պատգամավոր Գեղամ Մանուկյանին կանչել են հարցաքննության ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումը Չեմպիոնների լիգա․ Օրվա խաղերի անոնս Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն հինգշաբթի Պրահայում Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ 7-8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. Երևանում այն զգացվել է 3 բալ ուժգնությամբ, Սյունիքի մարզում՝ 5-6 բալ Իրանը հայտարարել է ուղեծրային փոխանցման «Սաման» համակարգի հաջող գործարկման մասին ԱՄՆ-ը շուտով եւս չորս առաջադեմ հրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային Google Cloud-ի գործընկեր SADA ընկերությունը սկսում է ընդունել կրիպտոարժույթով վճարումներ Սամպաոլին «Սեւիլիայում» կփոխարինի Լոպետեգիին, որը կգլխավորի «Վուլվերհեմփթոնը» Լեհաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի համար փոխհատուցում չի ստանա․ Գերմանիայի ԱԳ նախարար Ինչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանից միգրանտների հոսքը Հայաստանի աշխատաշուկայի վրա Կապիկներից մարդու եւս մի մահացու վիրուս կարող է փոխանցվել Քաղաքակիրթ աշխարհի քարե երազները եւ ադրբեջանական կացինը Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու
Հարցում

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, խաղաղապահները միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի.ՌԴ դեսպանորդ

Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել. «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Երեւանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Բարձրաստիճան դիվանագետը ընդգծել է՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան եւ կողմերը ուղիղ կապի մեջ են՝ առանց մանրամասնելու խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է եւ կոնկրետ ում միջեւ։

«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ [2020թ. նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, եւ մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ», – նշել է Սելեզնյովը:

Այս ամսվա սկզբին՝ Արցախում վերսկսված մարտական գործողություններից հետո, Ստեփանակերտը հայտարարեց, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ գործող ճանապարհի վրա ընկած համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին ասել էր, թե օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչեւ ամսվա վերջ լքել տները:

«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել գործող միջանցքի տեղափոխում դեպի հարավ եւ հարավային ուղղությամբ Արցախի տարածքում ճանապարհն արդեն պատրաստ է, Հայաստանի տարածքում էլ պատրաստ կլինի մյուս տարի, եւ ռուսական զորախումբը, միջանցքը տեղափոխվելու է դեպի հարավային ուղղությամբ, հետեւավաբար, այստեղ ռուսական զորախումբ օգոստոսի 25-ից չի լինելու, եւ անհրաժեշտություն է առաջացել, քաղպաշտպանության պլանների համաձայն, մարդկանց տեղափոխման հարցեր քննարկել», – ասել է Խանումյանը:

Ռուսաստանի փոխդեսպանը, մինչդեռ, երեկ պնդել է, թե ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը արդեն պատրաստ կլինի։

«Ռուսաստանցի խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել, եւ այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան։ Կողմերը ուղիղ կապի մեջ են, եւ ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը չկա», – ասել է Մաքսիմ Սելեզնյովը։

Հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս է ծագել օգոստոսի 25-ի վերջնաժամկետը, ո՞ւմ միջեւ են ձեռք բերվել պայմանավորվածությունները, եւ օգոստոսի 25-ից հետո, երբ, ըստ հայկական կողմի, կսկսի գործել այլընտրանքային, սակայն անավարտ ճանապարհը, արդյո՞ք կլինեն այնտեղ ռուս խաղաղապահներ։ «Ազատությունն» այս հարցերով այսօր դիմեց Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ Այնտեղից ուղղորդեցին Արցախի Անվտանգության խորհուրդ, որտեղից ստացված պաշտոնական պատասխանը փաստացի հաստատում է՝ ռուս խաղաղապահները նոր ճանապարհի վրա կվերատեղակայվեն դրա «շինարարության ավարտից հետո»։

Պաշտոնական Երեւանը մինչ այդ հայտարարել է, որ ճանապարհի սեփական հատվածը կավարտի ամիսներ անց միայն՝ հաջորդ տարվա մայիսին։

Շաբաթներ առաջ՝ այս հարցով առաջին եւ մինչ այժմ միակ հրապարակային ելույթում Հայաստանի վարչապետն ասել էր, որ անհրաժեշտ է եռակողմ ձեւաչափով փաստաթուղթ ստորագրել թե՛ խաղաղապահների վերատեղակայման, թե՛ Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքների վերաբերյալ։ Մինչ այժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Բաքուն համաձայնել է նման փաստաթուղթ ստորագրել։

Նույն օրը՝ կառավարության նիստում Հայաստանի վարչապետը քննադատել էր ռուս խաղաղապահներին, պնդելով, թե հրադադարի խախտումները լինում են նրանց ներկայությամբ ու թողտվությամբ։

Օրեր անց Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաեւը անհիմն որակեց հայկական կողմի այս քննադատությունը։

Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդն այսօր փոխանցեց՝ Նեչաեւի ասածին ավելացնում ոչինչ չունի՝ ընդգծելով, որ ռուսական առաքելությունը անում է այն, ինչ հնարավոր է՝ իրեն տրված լիազորությունների շրջանակում:

«Հասկանում եք՝ ռուսաստանցի խաղաղապահներն անում են առավելագույնը, ինչ իրենց մանդատը թույլ է տալիս։ Ինձ դժվար է ինչ-որ բան ավելացնել նրան, ինչ ասել է [Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ տպագրության] դեպարտամենտից իմ գործընկերը։ Ցանկալի կլիներ, որպեսզի զսպվածություն լիներ՝ բոլոր կողմերից եւ ադրբեջանական զորքերի կողմից։ Գլխավորն այն է, որ հայկական հանրությունը, Երեւանում ու Ստեփանակերտում պետք է բոլորը հասկանան, որ ռուս խաղաղապահ զորախումբը իր կարողության առավելագույնն է անում, որպեսզի առավելագույնը ետ պահի քաղաքացիական բնակչությանը պատերազմի սարսափներից», – ընդգծել է նա։

Միաժամանակ Սելեզնյովը փոխանցել է, թե Մոսկվան պատրաստ է ընդլայնել ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը Արցախում, եթե Երեւանն ու Բաքուն համաձայնության գան այդ հարցում։

Ռուս դիվանագետի հետ հաջողվել է զրուցել գրեթե երկու հարյուր տարվա վաղեմության Օշականի ճակատամարտին նվիրված միջոցառմանը։ 1827 թվականին այս օրը ռուսական զորքերը Օշականի մոտ պարտության մատնեցին պարսկական բանակին՝ ճանապարհ հարթելով երկու ամիս անց Երեւանի գրավման համար։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan