Կոնգրեսական Ջեքի Սփիրը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցանկացած աջակցություն Ադրբեջանին
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի գործերով կոմիտեի համանախագահ Ջեքի Սփիրը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել որեւէ աջակցության ցուցաբերում Ադրբեջանին։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում։
«Ալիեւը անօդաչուների արյունալի գրոհները Արցախի ժողովրդի դեմ կդադարեցնի միայն այն դեպքում, եթե/երբ ԱՄՆ-ը ուժ եւ առաջնայնություն ցուցաբերի։ Անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ-ի ամբողջ օգնությունն այնքան ժամանակ, մինչեւ որ այդ երկիրը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է Ջեքի Սփիրը։