Մենք թույլ չենք տալիս, որ Փաշինյանը մեր ճակատագրով որոշումներ կայացնի․ Աղավնոյի համայնքապետ
Ինչ-որ մեկը պիտի որոշի մենք ուր ապրենք, ոնց ապրենք և այլն։ Այս զիջողական դիրքը, որն անընդհատ զիջում է հողեր, էդ մանդատը իրեն ոչ ոք չի տվել, մենք թույլ չենք տալիս, որ ինքը մեր ճակատագրով որոշումներ կայացնի։ Արցախի հողը համահայկական հող է, որը պատկանում է Հայաստանին, Արցախին, Սփյուռքին, դա չի կարող իր սեփականությունը լինել, Փաշինյանը իրա սեփականության վրա կարա որոշումներ կայացնել։ Արցախը կա ու կլիին ընդմիշտ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավքի ժամանակ ասաց Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։