Այսօր՝ 18 օգոստոսի 2022թ., 00:00
ԱՄՆ ՌՕՈւ Ռազմածովային ավիացիոն փորձարկման կենտրոնն առաջին անգամ կին է գլխավորել Թուրքիայի նախագահի այցն Ուկրաինա հուժկու երկրի աջակցության հզոր ազդանշան է. Զելենսկի Բելառուսը «Բանակ-2020»-ին նոր լողացող զրահափոխադրիչ է ցուցադրել Որքա՞ն ժամանակ է պահպանվում COVID-19-ով վարակվելուց հետո որոշ նյարդաբանական եւ հոգեկան խանգարումների ռիսկը Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել ԵԱ․ Համեստ Աֆրիկյանը եզրափակիչում է Ռուսական կողմը Հայաստանից ակնկալում է քայլեր՝ «Սուրմալուի» մասին մեղադրանքները ճնշելու համար․ Սեւակ Հակոբյան Վանուատուի նախագահը ցրել է խորհրդարանը Ի՞նչ դեր է խաղում գենետիկ ռիսկի կառավարումը շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեջ Կիպրոսի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով զոհվածների առնչությամբ Ադրբեջանի ԱԻՆ գնդապետը տարածել է աշխատակիցների ինտիմ լուսանկարները «Ռեալը» պատրաստ է 70 միլիոն եվրոյով վաճառել Կազեմիրոյին Երեւանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ Ո՞ր համեմունքներն են օգնում ավելի քիչ ուտել ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը․ Նեդ Փրայս Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Թայվանի հետ Թուրքիայի Կենտրոնական բանկը նվազեցրել է տոկոսադրույքը Այսպիսի աղետների հետեւանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել. Երուսաղեմի հայոց պատրիարք Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, խաղաղապահները միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի.ՌԴ դեսպանորդ Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում եւ Քարահունջում «Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ «Թուրքին տալու ոչ մի բան չունեմ, էս հողի համար ախպեր եմ կորցրել». Աղավնոյի բնակիչը վառում է տունը Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար. երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել. ԱԻ նախարար «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի (տեսանյութ) «Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին Արեւմտյան երկրները ցանկանում են «արյունոտ» կարգավիճակ տալ ռուսական ադամանդներին. NYT Ավինյանը քարոզարշավ է անում Սուրմալուում Մահերի, ողբերգության ու սեփական ապիկարության ֆոնին սրանց ինքնագովազդվելը պարզապես նողկալի է Անբարոյական կառավարության ամբողջ թշվառությունը մի գրառման մեջ (Լուսանկար) 47-ամյա կնոջը խեղդամահ արած երեք տղամարդիկ կալանավորվել են «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել նիկոլի կառավարությունը կրկին ձախողվել է ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ. պատճառը «Սուրմալուի» թեմայով շահարկումներն են Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան Հայլուր 12:30 «Սուրմալուի» զոհերի հարազատների խեղդող լռությունը. դիակները նույնականացվել են Երբ իրենք խոսում էին խաղաղության մասին, պարզվեց, որ այդ խաղաղ երկնքի տակ իրենք Հայաստան չեն տեսնում Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել «Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան Փաշինյանն իրականում ստում էր Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն «Ադրբեջանցի շները հերթափոխի ժամանակ խմում ու ակտիվ կրակում են․ որ մի բան եղավ, ժողովուրդը բահով, քլունգով պաշտպանելու է իրեն»․ Սոթքի բնակիչ «Կամավորները չլինեին՝ այսքան մարմին այսօր չէր հայտնաբերվելու». Հարություն Մնացականյան «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. որոնվում է 2 քաղաքացի (տեսանյութ) Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ Շենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալը մանրամասներ է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը Հայաստանում եւ Արցախում այսօր եւ վաղը հայտարարված է սգո օր «Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել «Որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին Երեւանում, ինչպես նաեւ օգոստոսի 20-ին Գյումրիում եւ Դիլիջանում նախատեսված մեր համերգները»․ Nemra Նախկինում ռումբերի մասին ահազանգերը երբեք այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ չեն կրել. ԱԱԾ նախին պետ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է Բեռնատարների վարորդները փակել են Սիսիան–Գորիս ավտոճանապարհը նիկոլի Հայաստանում երեք տղամարդ խեղդամահ են անում մի կնոջ Մետրոպոլիտենի 4 կայարաններում եւ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել Աֆղանստանից հեռանալուց հետո ԱՄՆ-ն թալիբներին 85 միլիարդ դոլարի զենք է թողել. Թրամփ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել 15 օրում 5 ոչ մարտական զոհ․ այս վիճակագրությունը ողբերգություն է բանակի ու երկրի համար Անհետ կորած է համարվում ութ մարդ Պայթյունի հետեւանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է. 10 քաղաքացի անհետ կորած է «Փոխարենը միավորվեինք՝ անջատվեցինք, պառակտվեցինք, իրար ատեցինք վերջնական․․․»․ Նազենի Հովհաննիսյան Սալյուտ խփելը պետք է արգելվի. Գեղամ Նազարյան Անհետ կորած քաղաքացիների թիվը 17-ն է. զանգ ենք ստացել, որ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը երկրում չէ. ԱԻ նախարար Ո՞նց կարելի է թույլ տալ այս աստիճան ծաղրանք «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը Մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու ահազանգ է ստացվել. ուղեւորափոխադրումները դադարեցված են Հայաստանում սգո օր կհայտարարվի Բացարձակ անտարբերություն․ սրանք վաղուց են ապացուցել, որ մահերը իրենց համար ոչինչ են «Ժողովուրդ». Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք Հղի կինն ու իր մանկահասակ երեխան զոհվել են Ոստիկանները Հյուսիսային պողոտայում համերգ էին լսում Պայթյունից զոհվել է 16, անհետ կորել 18 մարդ Իսկ քանի անօդաչու թռչող սարք է Հայաստանը գնել Իրանից կամ գնե՞լ է գոնե մեկ հատ Ինչու էին արյունոտ նիկոլի աչքերը Իլոն Մասկը ծրագրում է նվաճել Մարսը եւ մարդկանց տեղափոխել այնտեղ «Սուրմալու»-ում ենթադրյալ անհետ կորած 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են Փրկարարները «Սուրմալու»-ի փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 8-ի ԱԻՆ-ը հրապարակել է հնարավոր անհետ կորածների 21 հոգանոց ցուցակ․ նրանցից 5-ը՝ Իրանի, մեկը՝ ՌԴ քաղաքացի է
Հարցում

«Փաշինյանը ժողովրդին շանտաժի է ենթարկում. սա տանում է նոր պատերազմի». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այն կարծիքին է, որ հետպատերազմական ժամանակահատվածում ՀՀ իշխանություններին հաջողվեց խաղաղության օրակարգով հանրությանը խաբել, մոլորեցնել, հետ կանգնեցնել պայքարից, ցույց տալ, որ միայն իրենք են գնում խաղաղության:

«Ավելին, ինչպես պատերազմից հետո, այնպես էլ՝ այսօր, իշխանությունն ընդդիմությանը մեղադրում է ռևանշիզմի և նոր պատերազմի տանելու մեջ, այնինչ ճիշտ հակառակն է: Ընդդիմությունը և ես՝ ինքս, ասում եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղության պահպանման, ուժերի հավասարակշռությունը դեպի մեզ փոխելու ամենակարևոր գործոնը մարտունակ բանակի և անվտանգության լիարժեք համակարգի կառուցումն է, ինչն այսօրվա Հայաստանում գոյություն չունի: Բայց իշխանությունն օգտագործելով այդ կեղծ թեզերը՝ մարդկանց խաբեց և որոշակի ժամանակ այդ իշխանությունը պահեց: Հիմա ստեղծվել էր մի վիճակ, երբ իշխանությունն իրեն ամուր էր զգում աթոռին և արդեն 2022թ. ապրիլ ամսից սկսեց հայտարարել, որ նոր սպառնալիքներ է տեսնում, ասում է՝ մեզ փորձում են ոչնչացնել, բայց դրա համար պատասխանատվություն չի կրում: Իշխանությունը հարյուր-հազարավոր մարդկանց խաբել է, որ խաղաղություն է բերելու, մարդիկ նրան հայհոյելով՝ գնացել, ընտրել են՝ այդ խաղաղության կեղծ տեխնոլոգիան ընդունելով, բայց այսօր նա ասում է՝ ժողովուրդ ջան, միակողմանի խաղաղություն չի լինում, ես իրականում չեմ կարող ձեզ խաղաղություն երաշխավորել, ավելին, ասում է՝ մեզ ոչնչացնողների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք մտածում էինք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ երբ այս ամենին զուգորդում ես անվտանգության համակարգում, արտաքին քաղաքականությունում, տնտեսությունում, պետական կառավարման առկա վիճակը, ապա ակնհայտ է, որ իշխանությունը քաղաքացիների համար որևէ բան չի արել:

«Այս տեսանկյունից շատ տարօրինակ է տեսնել, որ այս իշխանությունը շարունակում է աներեսի նման մնալ իշխանության, ավելին՝ պատրաստ է գնալ մեզ համար նոր՝ ցավոտ զիջումների»,- նկատեց Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունների կողմից առկա է ավելի շատ պատերազմի շանտաժ՝ սեփական ժողովրդի նկատմամբ, քան պատերազմի հավանականություն. «Չնայած՝ որոշակի հարցերի շուրջ կան տարաձայնություններ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ֆորմատում, բայց գլխավոր սկզբունքային հարցերում, կարծես թե, կա ընդհանուր կոնսենսուս: Իրավիճակը, եթե համեմատենք 2020թ. կամ 2016թ. մարտական գործողություններից առաջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ, ապա համեմատելի քիչ բան կա:

Իշխանությունը հետպատերազմյան ժամանակահատվածում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս այնքան զիջումներ է արել Ադրբեջանին, որ այս պայմաններում մի փոքր դժվար է ակնկալել, որ Ադրբեջանը կարճաժամկետ կտրվածքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսի: Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը. Քանի որ առջևում իր և Ադրբեջանի պայմանավորվածությունների համաձայն՝ լինելու են կարգավորումներ, որոնք Ադրբեջանի համար կարգավորում են, իսկ Հայաստանի համար՝ տարածքային զիջումներ, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վախեցնում է, թե կարող է պատերազմ լինել, և դրա ներքո փորձում գնալ զիջումների, որպեսզի դրա ներքո մարդիկ մտածեն՝ պատերազմ էր լինելու, դրա համար ստիպված գնաց զիջումների:

Փաշինյանը ժողովրդին շանտաժի է ենթարկում, որ կարողանա դրա տակից դուրս գալ: Թե հանրության մեծ մասը սրան ինչպես կարձագանքի, դա արդեն այլ հարց է, բայց կարող եմ վստահաբար ասել, որ այն երկրները, որոնք անընդհատ գնում են զիջումների, դրանք մի փուլում, զիջումներից բացի, նաև ստանալու են պատերազմ: Այս իշխանության իրական օրակարգը մեր ժողովրդին տանում է նոր փորձությունների և նոր պատերազմի ճանապարհով»:

Հայաստանի իշխանությունները մի կողմից՝ հայտարարում են, որ հնարավոր է՝ նոր պատերազմ սկսվի, մյուս կողմից՝ Հայաստանը չունի Գլխավոր շտաբի պետ, ավելին՝ ուզում են այնպես անել, որ ԳՇ պետը լինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ այն դեպքում, երբ մեր պաշտպանության նախարարն ընդամենը պամության ուսուցիչ է և, մեղմ ասած՝ ռազմական գործի հետ կապ չունի: Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս հասկանալ այս պարադոքսը:

«Եթե վաղը նախագահը հրամանագիր ստորագրի, որով պայմանական Հովիկ Աղազարյանին նշանակեն ԶՈՒ ԳՇ պետ, ես չեմ զարմանա, որովհետև այս մարդկանց չեն հետաքրքրում համակարգերը, պետությունը կամ պետական անվտանգությունը: Այս մարդիկ եկել են իրենց ներքին խնդիրները լուծելու, անձնական բարեկեցության հարցերը լուծելու, դրանց ճանապարհին իրենց համար կարևոր է, որ նույնիսկ ԶՈւ համակարգը, որը մաքուր զինվորական է, լինի կուսակցական ֆունկցիոներների ուղիղ վերահսկողության տակ: Թե վաղը պաշտպանության նախարար կամ ԳՇ պետ ում կնշանակեն, արդեն այդ համակարգերը ոչնչացված են»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan