Այսօր՝ 27 հունիսի 2022թ., 00:00
Երբ կբացվի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհը «Պետությո՛ւն, ո՞ւր ես. Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է». Աբրահամ Գասպարյան Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու Նորից մեղադրանքներ ու հայհոյանքներ են թափելու Տիգրան Մեծի գլխին 130 տարի անց, դարձ ի շրջանս ւյուր Մոտեցել են Հայաստանի գոյությունը հարցականի տակ դնելու սահմանին Եթե իմ երկրի ղեկավարը դավաճանություն է արել, դա պետք է պարզվի. սա պարզ գրպանահատման դեպք չէ´. (տեսանյութ) ՀՀ իշխանությունները կաշա են սարքել, ու իրենց գլուխներն ազատել. Տիգրան Աբրահամյանը՝ Բերձորը հանձնելու մասին Այո իմ եղբայրը սպանության օրը եղել է ծեծի միջադեպի վայրում, բայց չի հարցաքննվել. ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյան 30 տոննա ծիրանով բեռնատարները կանգնել են Լարսի ճանապարհին, բերքահավաքն էլ դադարացրել ենք. արտահանող ընկերության տնօրեն Վճռաբեկի դատավորի թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությունը Եթե զոհվեր իմ տղան կամ ձեր տղան, այսպես կվարվեի՞ք. փաստաբան Մարտիրոսյանը՝ դատախազին եւ դատավորին «Ոնց ասեմ, այնպես էլ կքվեարկեն». Վլադիմիր Վարդանյանն ասել է՝ ինքն է որոշելու, թե ՔՊ-ն ոնց քվեարկի. կլինե՞ն անակնկալներ Միկա Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի Հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց. Հայտարարությունը ստորագրած խմբագիրների թիվն անցել է 50-ից Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան «Ես ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը». Զեյնալյանը՝ Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության մասին ԼՂ հակամարտությունը լուծված չէ. Վահրամ Բալայան Հրատապ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան. Սուրեն Պարսյան Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը Թուրքիան եթե ՌԴ–ի դեմ պատժամիջոց սկսի, դա կվնասի հենց Թուրքիային. Էրդողանի խոսնակ Սրան ի՞նչ հարց տաս, ի՞նչ պատասխան ակնկալես, նոր սու՞տ, նոր կեղծի՞ք, նոր դավաճանությու՞ն․ Արթուր Ղազինյան Արտակ Զեյնալյանը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան Դատարանը քնում է Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի բողոքը (տեսանյութ) Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակի թվակազմի ավելացման մասին Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. Թադևոս Ավետիսյան Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից Փաշինյանի ասուլիսը բոյկոտող լրատվամիջոցների թիվը հասավ 30-ի Ղարաբաղի հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական միության կողմից. Էրդողանի խորհրդական Ասֆալտապատման հողատու ավազակների ավերը... Դադարել ձևացնել և դուրս գալ թաքստոցներից. Վահե Հովհաննիսյան Գագիկ Ջհանգիրյանին վիրահատում են Ինչպես են անվանակոչել Լևոնն ու Սիրուշոն իրենց դստերը Մեկ դոլարանոց գրիչ գողանալով`100 միլիոն դոլարի գողությունը քողարկելու վարպետությունը Ո՞վ կհարգի այն իշխանությանը, որը մի մահճակալից մյուսն է վազում. Զաքարյան Հայաստանում հավի մսի արտադրության ծավալները նվազել են․ Ռուսաստանը եգիպտացորեն չի վաճառում Համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է երգչուհի ՄաքՍիմի վրա (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի Գագիկ Ջհանգիրյանը Դուխով ապարանցիներին կրակած Հայկն է` Ապարանի Գռզոյի հետ, բայց նա ազատության մեջ է Վերջում նրան մերժեցին բոլոր արժանապատիվ լրատվամիջոցները․ Արսեն Բաբայան Այ անամոթ, հերիք չեղա՞վ դու խմես, էս աշխարհում մեր պատիվը դու գցես. ում է երգ ձոնել նախկին պատգամավորը Առաջին անգամ, հակառակ քաղաքական և անձնական համակրանքներին, երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին արհամարհում են պաշտոնապես Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին ՆԱՏՕ-ի մի քանի երկրների հատուկջոկատայիններ գաղտնի աշխատում են Ուկրաինայում Չեմ վախենում ո՛չ ձեզանից, ո՛չ մեռնելուց. Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին G7-ի երկրները կարգելեն ռուսական ոսկու գնումները Ամբոխավարություն, որ հակապետությունն է, պետականության թշնամին Տեսնես Ջհանգիրյանը ինչի՞ դատախազին չասեց, որ ախր այ դատախազ ջան, ախր այդ ձայնագրությունն ապօրինի է ԱՄՆ-ն դժգոհ է Փաշինյանից. Ընդդիմությունը կարող է կիրառել «Պլան Բ-»-ն (տեսանյութ) Ուզում եք ազատվել նախկինների արատավոր երեւույթերից, ուրեմն պետք է հեռացնել Փաշինյանին. էդգար Ղազարյան (տեսանյութ) Էս մարդը մինչև Նիկոլը վարձով էր ապրում, ո՞նց հարստացավ․․․ Զինվորական ծառայություն չանցած անձը շտապեց ԶՈՒ-ն տանել այնտեղ, որտեղ հայտնվել է այսօր Ռուսական բանակը ռմբակոծել է Կիեւը Փոխմարզպետը Ապարանի սպանությունների հետ կապված հարցերի կեսից հեռախոսը անջատեց Որքա՞ն գումար են ստացել մեկ տարվա ընթացքում «ժողովրդի ծառաները» պետբյուջեից․ ինֆոգրաֆիկա Գրիչի գողը Փաշինյանը դավադրաբար վաճառելու է հնարավոր ամեն ինչ, ցինիկաբար ասելու է՝ Զանգեզուրը մեր ինչի՞ն է պետք, դա էլ տանք․ Մանվել Եղիազարյան Նիկոլը գողացել է 4.000-ից ավել ջահելի կյանք Ի՞նչ են հյուրասիրել Լավրովին Հայաստանում «Իրենց տգիտության ձեռքը և՛ իրենք են կրակն ընկել, և՛ մեզ են կրակը գցել». Արեգ Բարսեղյանը՝ իշխանությունների մասին Ո՞ւմ է փորձում մոլորեցնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 3.5 միլիոն եվրո՝ մեկ անձից գնումների համար. Կառավարությունը պատրաստվում է «Մանկական եվրատեսելին» 90-ականների քրեաքաղաքական ենթամշակույթը և «նոր» Հայաստանը Խմբագիրները հրապարակավ հրաժարվում են Փաշինյանին ձևական հարց ուղարկելուց Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ավտոմեքենայի վարորդը ազատության մեջ է Կոչ եմ անում Civic.am-ին և նման կայքերին մարդ եղե՛ք․ փողով անհիմն ու սուտ բաներ մի՛ գրեք․ Ապարանի բնակիչը՝ Նիգավանի սպանության դեպքի մասին Հավաքեք ձեր վեշերն ու գնացեք, եթե չէ` հետագայում կերևա` ինչ կլինի. Ապարանում սպանվածի հարազատ. (տեսանյութ) Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգստի մասին․ տեսնենք՝ Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն «Փարվանյան Էդգարի հորեղբոր տղան է կազմակերպել. իհարկե Փարվանյան Էդգարը կհերքի». Ապարանում սպանվածի հարազատ Գոռգոռում էին միմյանց վրա. նրանց մեջ էր նաև պարեկային ծառայության պետը. Ապարանում արյունալի միջադեպի ականատես Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ՊՆ КамАЗ-ը. մեկ պայմանագրային զինծառայող տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են հոսպիտալ Մանրամասներ ԱՄՆ նոր դեսպանի կենսագրությունից Նոր մանրամասներ Ապարանի դեպքերից․ «Էս մարդիկ Ապարանում պիտի չապրեն» «Գռզոն անձամբ ներկա է եղել Ապարանի դեպքերին» Փարվանյանները Ապարանից պիտի դուրս գան, որ վիրուսը մաքրվի․ երեխեքը գնացին պատերազմ չզոհվեցին, եկան ստեղ՝ սպանեցին Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա Գերմանիաներում Փարվանյանները մարդու օրգան էին ուտում․ ողջ Ապարանը գիտի դրա մասին Հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին. Ասլանյան
Հարցում

Տեղս չխոսե՛ս. ու՝ առանց բայց-ի․Պահանջ մեզ ամեն գնով «խաղաղություն» պարտադրողին

Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, նրանց կարեկիցները, պատերազմի մասնակիցները, նրանց հարազատները թուրքական ֆաշիզմից այլ պատճառներով տուժածները խրատում են նրանց, ովքեր դահճի հետ ամեն գնով խաղաղություն են պարտադրում՝ հայերին, եզդիներին ու ասորիներին կրկին ու կրկին ուղարկելով ցեղասպանվելու և հայրենազրկվելու։

Օտար երկրի համար որևէ հետազոտող, ցեղասպանահաճո գրող, լրագրող, դերասան ու արվեստագետ, Եվրոպայում զարտուղի ճանապարհով ապաստան ստացած, գաղութարարների որևէ ակտիվիստ, կապիտալիստական ձախ, Հայաստանը աղետի հասցրած խմբավորման որևէ ընկեր, մարդու իրավունքների ոտնահարման որևէ պաշտպան թող չհամարձակվի ինձ խաղաղություն պարտադրել իմ ընտանիքի դահիճների հետ։

Երևանը Բրյուսելի դրկից հարևանը չի. նրանց միջև տարածությունը 3300 կմ է։ Բաղդադից Երևան 800 կմ է, Հալեպից Երևան՝ 800 կմ։ Հայաստանը ձեր խաղաղ գրասենյակը չի, Հայաստանը գտնվում է պայթյունավտանգ տարածաշրջանում՝ շրջապատված ցեղասպաններով ու քեզնով։ Եվ ես գիտեմ, թե ինչպես է պետք պաշտպանվել ցեղասպանից ու ֆաշիզմից, իսկ դու գիտես, թե ինչպես է պետք կոտրել այդ պաշտպանությունը սուտ խաղաղությամբ։

Ցեղասպանների որևէ պաշտպան սուտ խաղաղության անվան տակ թող չհամարձակվի մեզ նորից անպաշտպան ուղարկել ֆաշիստ ահաբեկիչների ձեռքը, որոնք իրենց կոչում են թուրք։

Ես լավ գիտեմ, թե ում դեմ եմ պայքարում, իմ նախնիների կենսագրությունն է ինձ օրակարգ թելադրողը։ Իմ իրավունքների պաշտպանի՝ զինվորների ու զինվորականների պատերազմներում կյանքի ընդհատումներն են իմ գործունեության խթանը, և ոչ թե օտարերկրյա քարոզները կամ ցեղասպանների հետ բարեկամության արդյունքում ձևավորված ստորագրությունները։

Չհամարձակվե՛ս ֆաշիզմից պաշտպանվելու անունը դնել քաղաքական շահ ու պիտակավորել այն։ Ես ֆաշիզմից կպաշտպանվեմ թե՛ քաղաքականություն անելով, թե՛ ստեղծագործելով, թե՛ աշխատելով ու թե՛ սերունդներ տալով։ Քաղաքական շահերի սպասարկուն դո՛ւ ես, այն էլ՝ ցեղասպանների քաղաքական շահերի։

Ես ունեմ երջանիկ ու արժանապատիվ պայքարի իմ ուղին․ դա իմ նախնիների ու իմ հայրենիքի հանդեպ արդարության վերականգնումն է, թուրքական այլատյացությունն արմատախիլ անելը, նահատակների թողած գործը անվերջ շարունակելը։ Ես խաղաղվում եմ՝ իմանալով, որ մենք պայքարում ենք ցեղասպաններին արժանի պատժի հասցնելու համար, իմ խաղաղությունը նրանց դատաստանն է նաև։

Պարզից էլ պարզ է, որ վրա հասնող ցեղասպանություններին դուք մնալու եք ձեր գրասենյակներում և որևէ պաշտպանական միջոց չեք ձեռնարկելու՝ վայրագ ֆաշիզմից հայերի իրավունքները պաշտպանելու համար, և կրկին ու կրկին բարեկամություն ու ընկերություն եք անելու ցեղասպանների հետ, ինչպես արեցիք 1915-ից հետո, 1988-ից հետո և այժմ անում եք 2020-ից հետո՝ օգնելով բնաջնջել հայերին ու գողանալ նրանցից իրենց հողերը։

Հատկապես դու, որ որոշել ես, որ քո երջանկության ճանապարհը գրասենյակդ ու կոնֆերանսներում կոֆե բրեյքներդ կապող ուղին է, որով անցնելիս ցեղասպաններին օժանդակող հայտարարություններ ես տարածում։ Դո՛ւ, որ որևէ մասնակցություն չունես հայերի իրավունքների պաշտպանությանը, բայց ջլատում ես իրավապաշտպանության հիմքը՝ բանակը, և օժանդակում իրավունքների պաշտպանությունը կազմակերպողների՝ գեներալների նվաստացմանը։ Դո՛ւ, որ ձայն չես հանում, ուրեմն արդարացնում ես՝ երբ հայ կանանց բռնաբարելով սպանում են, անպաշտպան հայերին գլխատում են, գնդակահարում են, խլում են նրանց տունը, խլում են հայկական ճանապարհները, հումանիտար աղետներ են ստեղծում հայկական տարածքներում, դպրոցականները զրկվում են ուսումից, երկիրը զրկում են գազից, կրակում ու սպանում են դաշտում աշխատող հայ գյուղացուն ու գողանում նրա անասուններին, ենթակառուցվածքներում աշխատող հայ աշխատավորին են անպատիժ սպանում, ոչնչացնում իմ մշակութային ժառանգությունը և սպառնում, որ ես չպիտի շատանամ։ Խաղաղությո՞ւն ես ուզում նրանց հետ, դատապարտի՛ր ցեղասպանին։

Դո՛ւ, որ որևէ ապրումակցում չունես ցեղասպանության 2 միլիոն զոհերի և նրանց ժառանգների հանդեպ, որևէ ընկալում չունես, թե ով է հայը և ինչերի միջով է անցել, և փոխանակ մասնակցես ֆաշիզմի դեմ իմ պայքարին, լինես իմ կողքին այս ծանր՝ դարից դար ձգվող պահին, ինձ ուղարկում ես դահճի «խաղաղ» սրի տակ սպանվելու, և այս էլ՝ որերո՛րդ անգամ։ Դո՛ւ, որ աջակցել ես Հայաստանի հակաժողովրդավարությանը, հայերի պառակտմանը՝ սև ու սպիտակի, ներկայի ու նախկինների բաժանելով, հայկական պետական կառույցները՝ ընդհուպ մինչև դատարանները, կազմաքանդելով։

Դո՛ւ, որ աջակցել ես ապօրինի քրեական գործերի հարուցմանը՝ ընդհուպ մինչև հայերի իրավունքները պաշտպանող հերոսներին բանտ ուղարկելը։ Դո՛ւ, որ վերացրել ես Հայաստանի խաղաղությունը, ֆաշիզմին դիմադրող խաղաղությունը․ կարողություն, որը ոչ բոլոր ազգերին է տրված։ Եվ դու քո անունը սովորական քաղաքացի՞ ես դնում։

Այս երկրում, Արցախում ու Սփյուռքում ես եմ և՛ սովորական մարդը, և՛ մարտիկը, և՛ աշխատավորը, և՛ մասնագետը, և՛ մտավորականը. ես նա եմ, ով դիմադրում է իմ ու իմ ազգակիցների հանդեպ ատելությանը, դու նա ես, ով օժանդակում է իմ ու իմ ազգակիցների դեմ ատելության քարոզին։ Ես, ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ, չեմ հանդուրժում որևէ ցեղասպանի հետ բարեկամությունը և չեմ հանդուրժում ցեղասպանահաճո քարոզները։ Ես պայքարում եմ ֆաշիզմի ու այլատյացության դեմ՝ ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Դահճի հետ խաղաղության քարոզիչը դահճի կացինն է։ Իսկ Խաղաղությունը բռնցքամարտի տանձիկ չի, որ ինչքան խփեն, ձայն չհանես։

Խաղաղությունից բան չես հասկանում՝ գնա՛, լա՛նչդ արա։

Հովհաննես Իշխանյան գրող, ռեժիսոր, 44-օրյա պատերազմի մասնակից, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, ցեղասպանության զոհերի հետնորդ, ազատագրական կռիվների մասնակիցների ժառանգ

Նարե Նավասարդյան, գրող, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ

Գայանե Անանյան, գրող, քաղաքագետ, 44-օրյա պատերազմի մասնակցի հարազատ, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ

Անուշ Արությունյան, ՀՀ քաղաքացի, 44-օրյա պատերազմի հերոսական շքանշաններով պարգևատրված որդու մայր, 1915թ․ ցեղասպանության զոհի թոռ (տատս եղել է Ղարսի նահանգապետի’ Պողոս Գարապետյանի փոքր դուստրը։ Ամբողջ ընտանիքից փրկվել են մայրը, երկու փոքրիկ դուստրերը և հինգ ամսական որդին, տատիս հորը և 7 եղբայրներին սպանել են հենց իրենց տան բակում)։

Լուսիկ Մելոյան, նախկին մանկավարժ, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ

Բյուրակն Իշխանյան, գրող, 44-օրյա պատերազմի մասնակցի քույր, ցեղասպանության զոհերի հետնորդ, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ

Ռուզաննա Խաչատրյան, լրագրող, 44-ամյա պատերազմի մասնակցի մայր, 20-րդ դարասկզբին Հաճնի ինքնապաշտպանության կազմակերպիչներից Սյունիքի ազատագրական կռվի մասնակից՝ զորավար Անդրանիկի հարյուրապետ Սարգիս Ճեպեճիի հետնորդ, Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդ, Ցեղասապանությունը վերապրածների թոռ

Ալիսոն Թահմիզյան Միուս, լրագրող, Հայոց ցեղասպանության վերապրածների և զոհերի հետնորդ

Իննա Մխիթարյան, փաստագրող լուսանկարիչ, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, երեք սերունդ պատերազմի մասնակիցների ընտանիքի անդամ

Արաքսյա Հովհաննիսյան, մանկավարժ, մշեցի ապուպապի՝ գլխատված դպիր Գալուստի ժառանգ, Քեռու ժառանգ, ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, 44-օրյա պատերազմի մասնակցի մայր

Լուսինե Արշակյան (միայն) ՀՀ քաղաքացի, ծրագրավորող, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, կարեկից, ազատագրական պայքարների մասնակիցների ժառանգ, 44-օրյա պատերազմի մասնակիցների բարեկամ, ընկեր և կարեկից

Էդգար Էլբակյան, փախստական կարսեցի Հայկ պապի ծոռը

Նարե Սիմոնյան, տնտեսագետ, Ցեղասպանությունը վերապրած հայրենակիցների կարեկից, Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմների մասնակիցների դուստր և քույր

Անի Խեչոյան, ծրագրավորող, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ ինչպես բոլորս

Նայիրի Մրտիչեան, մանկավարժ, ազատ լրագրող, Ցեղասպանուած երկու գերդաստաններու ժառանգորդ, Ցեղասպանութեան պատճառով հայրենիքէն դուրս ծնած ու երկար տարիներ ապրած՝ շրջանի մը մէջ, ուր կան ցեղասպանութեան օրերուն իսլամացուած հայերու բազում ժառանգներ։

Մերի Մովսիսյան, քաղաքագետ, Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ (Ալաշկերտ)

Գայանե Մանուկյան, պատմաբան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ

Արմիկ Ստեփանյան, տնտեսագետ, սյունեցի, Ցեղասպանությունը վերապրած հայերի կարեկից, Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմների մասնակիցների հարազատ, քույր, ընկեր

Գայանե Սահակովա, բժիշկ, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, Մուսալեռի հերոսամարտին մասնակցած մուսալեռցու ծոռ, հորական կողմից Շուշեցի՝ տեղահանված, 44-օրյա պատերազմի մասնակից։

Արմինե Նարինյան, լրագրող, արցախցի, Ցեղասպանությունը վերապրած վանեցի Գրիգորի ծոռ, Արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմի նահատակների դուստր և քույր

Հասմիկ Հարությունյան, ժուռնալիստ, ցեղասպանությունից փրկված սերնդի ժառանգ, հայրենական պատերազմի մասնակիցների զարմուհի, 44-օրյա պատերազմի մասնակից զինվորի մայր

Ռուզաննա Շարխատունյան, բժիշկ, Ցեղասպանության և տեղահանության զոհ երկու ընտանիքների ժառանգ (Կարին և Շուշի)

Հրաչյա Իշխանյան, ֆիզիկոս, 44-օրյա պատերազմի մասնակցի արյունակից, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ

Տիգրան Ավետիսյան, երաժիշտ, Հայաստանի զինված ուժերում ծառայած մարդ, վերջին պատերազմում զոհվածի ընկեր

Մանե Սողոյան, հոգեբան. հայրական կողմից՝ Ալաշկերտից, մայրական կողմից Էրզրումից տեղահանվածների ժառանգ։ 44֊օրյա պատերազմում կորցրել եմ 2 մտերիմ ընկերներիս։

Աղվան Ասոյան, լրագրող, Արցախյան երկու պատերազմների մասնակից Մանուկի ու Արծվաշենից փախստական ընտանիքի ժառանգ` Գոհարի որդի

Գեղամ Նազարյան, 44-օրյա պատերազմի հերոս Աբգար Նազարյանի հայր

Մելինե Մարուքյան, երաժիշտ, Ցեղասպանությունը վերապրածների ծոռ, 44-օրյա պատերազմի մասնակցի քույր

Եվա Հակոբյան, քաղաքագետ, ցեղասպանությունից փրկվածների ժառանգ, արցախյան առաջին պատերազմի մասնակցի դուստր

Սյուզան Խարդալյան, կինոռեժիսոր, Ցեղասպանությունը վերապրածների թոռ։ Ցեղասպանությանը կորցրել եմ ընտանիքիս 56 անդամներ։ Իմ պատմությունը Տատիկի դաջվածքների պատմությունն է։

Վահագն Մխոյան, ինժեներ-ծրագրավորող, Ցեղասպանության զոհերի, վերապրածների ու նրանց ժառանգների կարեկից։

Էսթերա Ազոյան, ուսուցիչ, ցեղասպանվածների ժառանգ (Մուշ), քառասունչորսօրյա պատերազմում սաներ և հարազատ կորցրած

Միքայել Ավագյան, ՏՏ ոլորտից, ազատագրական մարտերի մասնակիցների ժառանգ

Շուշան Միքայելյան, մանկավարժ, Արցախի բնակչուհի, որը չի ուզում տեղահանվել և նորից պարտվել։

Հայկ Խաչիկյան, ուղղակի ոչ անտարբեր մարդ։

Ռոբերտ Նազարյան, նախկին մարզիկ ու մարզիչ, ռազմական վերլուծաբան, Սարիղամիշից Շիրակի դաշտավայր գաղթած Ենգոյանների ժառանգ, օգոստոսյան, ապրիլյան ու 44 օրյա պատերազմներում հարազատներ կորցրած

Արամ Պալյան, ֆրիլանսեր, իմ մորական կողմից 1920 թվին սպանվել են նախնիներ Շիրակի մարզի «Ջարդի ձորում» և իրենց գյուղում։

Շուշան Պետրոսյան, արտիստ։ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ, Էրզրումը, Տիգրանակերտը, Մարաշը վկա։ Արցախյան ազատամարտի երեք պատերազմներում ընկերներ եմ կորցրել։ 44-օրյա պատերազմին եղբայրս է մասնակցել։

Հայկ Աղաբեկյան, տնտեսագետ, Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ, 44 օրյա պատերազմի մասնակցի եղբայր

Զարա Ծատրյան, արդԵն թոշակառու: Պապիկիս առաջին ընտանիքը կորել է Բաքվից Պարսկաստան փախչելիս (ծովով), տատիկիս 5 եղբայրները զոհվել են 1941թ., Ղրիմում: 1991թ․ մարտերի ժամանակ զոհվել են հորեղբորս տղան ու թոռը:

Կարինե Նալբանդյան, արևելագետ, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ (Մուշ)

Վոլոդյա Մկրտչյան, ցեղասպանությունից տուժած Տրապիզոնցի ու Վանեցի նախնիներիս ժառանգն եմ, ուսանող եմ, ապագա թյուրքագետ, 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՀ գիտակից քաղաքացի։

Նաիրի Հոխիկյան, Արմատներով՝ Ալաշկերտից։ Գերդաստանս Արևմտյան Հայաստանից դուրս է եկել մինչև ցեղասպանությունը, բայց մի մասը մնացել է այնտեղ և մասամբ ցեղասպանվել։ Ցեղասպանությունից 99 տարի հետո գտել եմ հարազատներիս Մուշ քաղաքում։ 2020-ի 44-օրյա պատերազմին մասնակցել եմ կամավոր՝ Արցախի տարբեր հատվածներում կատարելով թիկունքային ապահովման առաջադրանքներ։

Լարիսա Հայրապետյան, փաստաբան, Արցախյան առաջին պատերազմում նահատակվածի դուստր, 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված

Լուսինե Գալստյան, բանասեր, օտար լեզուների թարգմանիչ, գործարար, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ կռված, ծնունդով արցախցի կադրային սպայի դուստր: Արցախյան 3 պատերազմներում սիրելիներ ու հարազատներ կորցրած, սկզբում ընկերներ ու համակուրսեցիներ, հետո ընկերների ու հարազատների զավակներ կորցրած, դավաճաններին ու հայրենատյացներին չհանդուրժող մեկն եմ, ում համար ամենածանր հայհոյանքներից մեկը «անհայրենիքն է»։

Վահագն Մինասյան, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու

Լուսինե Վայաչյան, 54 տարեկան, ուղղակի սովորական մարդ

Ծովինար Ներսիսյան – Բաբայան, 29 տարեկան, սփյուռքահայ, ծնված Փարիզում: Հայ դատին կյանքը նվիրած զույգի դուստր, ժառանգ այդ պայքարի, Վասպուրականից փախած, ցեղասպանությունից վերապրած պապի և տատի ժառանգ: Ֆրանսիական ազգային գրադարանի աշխատավոր, մասնագիտություն՝ փիլիսոփայություն, նաև Ճառագայթ մտավոր խմբի անդամ

Անի Ղարաբաղցյան (Արցախ)։ Մեծ պապիկս 1920-ականների Շուշիի ջարդերի ժամանակ կարողացել է փրկվել ու հաստատվել Բերդում։ Մորս մեծ պապիկը ու եղբայրը Էրզրումից եկել հաստատվել են Իջևանում Համիդյան ջարդերի արդյունքում, ու համարվում են քաղաքի հիմնադիր ընտանիքներից։

Էմանուելա Ավագյան, Ցեղասպանությունից փրկված նախնիներիս ժառանգն եմ, արմատներով մայրական կողմից Հաճընից եմ, իսկ հայրական կողմից Սյունիքից, մասնագիտությամբ նյարդալեզվաբան եմ ու տվյալագետ։

Օլգա Վարդանովա, Ցեղասպանության հետևանքով տուժած հարազատներ չունեմ, բանասեր, կարեկից և պատվախնդիր հայ։

Սեդա Կարապետյան, թատերագետ, Ցեղասպանությունից փրկված Մշեցու թոռ և սալմաստեցու շառավիղ։ Բաքվի և Սումգայիթի ջարդերում ազգականներ կորցրած, Արցախյան առաջին պատերազմին մասնակցած արցախցի, մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի և մեղրեցի Վահան Կարապետյանի դուստր, Արցախյան վերջին պատերազմում ազգական կորցրած, պատվախնդիր հայ

Սոսե Հովսեփյան (Սյուսեֆյան), ՏՏ ոլորտի մասնագետ, արմատներով՝ Շուշիից, թե՛ հորական, և թե՛ մորական կողմից Հայ ազատագրական պայքարի մասնակիցների ժառանգ։

Ցեղասպանությունը վերապրածների կարեկից։ Անի Ադիգյոզալյան, հնագետ, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Ռաֆայել Իշխանյան, իրավաբան, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Յարութ Էքմանեան, իրաւաբան, Ցեղասպանութիւնը վերապրածներու ժառանգ Տաթև Հարությունյան, արաբագետ: Մեծ պապիկս Սասունի Կոշակ գյուղից է, տատիկս՝ Մշո Բուլանուխից: Երկուսն էլ Ցեղասպանությունից հետո հաստատվել են Աշնակում:

Գայանե Առուստամյան, առաջին պատերազմում կորցրել եմ երեք մոտիկ բարեկամներիս, այս պատերազմում կորցրել եմ հայրենիքս՝ Ավետարանոցը։ Իմ զարմիկը 44-օրյա պատերազմի մասնակից է։

Արփինե Ղազարյան, մաթեմատիկոս, հոգով արցախցի, Ցեղասպանությունը վերապրած Կարսեցիների և Նախիջևանը ստիպողաբար լքած հայերի ժառանգ, որի պապիկը երկրորդ համաշխարհայինի հերոսներից է։

Փառանձեմ Սահակյան, ինժեներ, Էրզրումից տեղահանվածների ժառանգ

Ռիտա Ալեքյան, մաթեմատիկայի ուսուցչուհի, Ցեղասպանությունից փրկված էրզրումցու ժառանգ

Աննա Պողոսյան, Արցախյան առաջին պատերազմում նահատակվածի դուստր Լուսինե Ավագյան, 1915թ․ ցեղասպանություն ապրած Ղարսեցի գաղթական Եսայու Ավագյանի թոռնուհի

Առաքել Կարապետյան՝ բանասեր-առասպելաբան, անվանակիցը պապիս, որը գերդաստանով տեղահանվել է 1915-ին Ալաշկերտի Մանկասար գյուղից և գաղթի ճանապարհին կորցրել հորը, մորը և եղբորը։ 2020-ի պատերազմի մասնակից։ Տեսականորեն թուրքի հետ խաղաղություն և անգամ բարեկամություն կարող է լինել, միայն ու բացառապես Ցեղասպանությունը ճանաչելուց ու փոխհատուցելուց հետո։

Լիլիթ Սիմոնյան, կոմպոզիտոր, հոգեբան, պատմության գիտությունների թեկնածու., ասենք այսպես՝ «Ծառ-ծաղկաքաղիկի» ու այլ հայագիտական գրքերի հեղինակ։ Երկկողմանի Ցեղասպանությանը ենթարկված ընտանիքների թոռ (Սենեքերիմ Բաղդասարյան-Սիմոնյան՝ պապս հորական կողմից, Մուշ, Միհրան Մալխասյան՝ պապս մորական կողմից, Վան)։

Անի Գասպարյան, լրագրող, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, թուրքից Հայրենիքի օրինական պահանջատեր

Կարինե Հակոբյան, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ և պահանջատեր

Ռազմիկ Դավոյան, ծրագրավորող, Ցեղասպանություն ապրած նախապապերի ժառանգ, 1918-20թթ․ հայ֊թուրքական պատերազմների մասնակցի ծոռ, 2-րդ համաշխարհային պատերազմի մասնակիցների թոռ, առաջին արցախյան պատերազմի մասնակցի որդի, 2020թ․ արցախյան (2֊րդ) պատերազմի մասնակից

Մարթա Դավթյան, սոցիալական աշխատող, սյունեցի, 2-րդ համաշխարհային պատերազմի մասնակցի թոռ, Ցեղասպանությունը վերապրածների կարեկից, 44-օրյա պատերազմի ժամանակ ընկերներ և ծանոթներ կորցրած և արդարություն պահանջող հայուհի, որը բնակվում է արտերկրում։

Քնարիկ Ջալաթյան, ուսանող, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակիցների ընտանիքի անդամ

Աստղիկ Կարապետյան, ՀՀ քաղաքացի

Լիդյա Մանթաշյան, Կարսից գաղթածների ծոռնուհի

Ծովիկ Կասսաբյան, մանկավարժ֊հոգեբան, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ։

Սիմա Աբրահամեան Յովհաննէսեան, ընկերային մարդաբանութեան դոկտ., Մուսա Լեռի հերոսամարտի մասնակիցներու ժառանգ

Վիոլետա Ղազարյան, ուսուցիչ, այժմ թոշակառու, ջավախահայ։ Մորական պապս 41-45թթ․ Կերչում մահացավ։ 1918-1920թթ․ թուրքերը մտել են Մաջադիա գյուղի մեր տունը, թալանել են պապիս ու տատիս, իրենց աչքի առաջ սպանել Ֆլորա հորաքույրիս։

Շուշանիկ Սահակյան, 80-ականների վերջին հարևան երկրից բռնի ուժով փախստական դարձածների թոռ, զարմուհի

Արա Բաղդասարյան, ռեժիսոր, Ցեղասպանությունից փրկվել է միայն պապը՝ 8 տարեկան Վահանը։

Հասմիկ Սարգսյան, բանաստեղծուհի, խմբագիր, մորս տատ ու պապերը ցեղասպանվել են Սասունում։

Անահիտ Հարությունյան, բանասեր եմ, խմբագիր: Պապիս առաջին ընտանիքին՝ հորն ու մորը, կնոջն ու չորս զավակներին մորթել են թուրքերը: Ես պապիս առաջին աղջիկ թոռն եմ, ինձ տվել է իր նահատակված աղջկա անունը: Տղաս էլ մասնակցել է 44-օրյա պատերազմին:

Գայանե Ղազարյան, մանկավարժ, տատիկս՝ Եպրաքսի Գևորգյանը, Ղարսից էր, վերջին վերապրողներից Ցեղասպանության։ 110 տարեկան մահացավ 2020թ․-ին։ Մեծացել էր Գյումրիի ամերիկյան որբանոցում, ծնողները, հարազատները գաղթի ճանապարհին են մահացել, պապիկս էլ Ալաշկերտից էր, ծնողներն ու հարազատները զոհ դարձան թուրքի յաթաղանին։

Տաթևիկ Սիմոնյան, տնտեսագետ և Քրիստոնյա Հայ Մայրիկ, Եղեռնից մազապուրծ, Սուրմալուից գաղթած, կավագործ, ասեղնագործ-դերձակ Թամարայի ծոռնուհին եմ։

Արևիկ Մկրտչյան, գեղանկարիչ, Ցեղասպանությունը վերապրածների (երկկողմանի) թոռնուհի եմ Խնուս-Նարեկ (հայրական), Նախիջևան-Վան (մայրական)։ Լիլիթ Մխիթարյան, վավերագրող

Մարիամ Բադալյան-Չախոյան, բայազետցի գաղթականների ծոռնուհի Վարդուհի Նահապետյան, հայ

Յովհաննէս Գէորգի Սիւլահեան, Պապս՝ Ենովքը, ընտանիքից միակ փրկուածն է։ Նրա ընտանիքը Կիլիկիայի Այնթապ քաղաքից աքսորուել է Դերզոր և ոչնչացուել։ Ապրել եմ Եղեռնի սրտակեղեք պատմութիւններ լսելով. թօթափել եմ ցեղասպանուած ազգի պատկանելու նուաստացումը՝ արցախեան յաղթական ազատամարտով։ Վերապրել եմ թուրք֊ջիհադական յարձակումներից, տունս, կեցավայրս չորս ու կէս տարի ռմբակոծուել է 2012֊ից 2016, Հալեպում։ 2020֊ին, 44-օրեայ պատերազմի պատկերները ահաւոր ծանր են եղել թուրքական ահաբեկչութիւնից նոր փրկուածիս։ Արցախում հայերի կորուստներով՝ Մեծ Եղեռնի զոհ դարձած ազգի պատկանելու ապրումներս նորոգուել են։ Համատարած տգիտութեան և դաւաճանութեան խորապատկերին ի տես, հիասթափուելով, փորձել եմ մոռանալ հայ լինելս… Չեմ կարողացել։ Ընդդիմութեան պայքարը յոյս ներշնչեց, որ՝ Հայը պիտի չմեռնի, ազգային պետութեան պահապանները ոտքի են, վճռական։

Վարդուհի Իշխանյան, խմբագիր, Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդ, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, ազատագրական կռիվների մասնակիցների թոռ, Շուշիի ջարդերը վերապրածների ժառանգ, Հայաստանի անկախության շարժման կոորդինատորի՝ անկախ Հայաստանի առաջին վարչապետի, ապա և Արցախյան պատերազմում հաղթանակներ կերտած պաշտպանության նախարարի կին, 44-օրյա պատերազմի մասնակցի հորաքույր, Արցախյան պատերազմներում բազմաթիվ մարդկանց՝ հարազատ և ընկեր կորցրած

Գոհար Հարությունյան, քաղաքագետ, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ (Մուշ, Կողբ), կարեկից, 44-օրյա պատերազմին կորցրել եմ ընկերներիս ու հայրենակից եղբայրներիս։

Գեղամ Հարությունյան, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ (Մուշ, Կողբ, Ալաշկերտ)

Եպրաքսյա Հարությունյան, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ (Մուշ, Կողբ, Ալաշկերտ)

Ալբերտ Հարությունյան, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ (Մուշ, Կողբ, Ալաշկերտ)

Լուսինե Հարությունյան, հայ

Մարինե Վասիլյան, վանեցու և մուսալեռցու ժառանգ

Լուսինե Կարմիրյան, մանկավարժ, կրթության մասնագետ, ապրում եմ արտերկրում: Ինքս ցեղասպանությունից փրկվածների և հետագայում Սիրիայում ապաստան գտածների ժառանգ եմ: «Տեղս չխոսե՛ս. ու՝ առանց բայց-ի»։

Փառանձեմ Մամիկոնյան, կարեկից

Ժորա Կարապետյան, ՀՀ քաղաքացի

Արփինե Բադալյան, հայ

Հովհաննես Մանուչարյան, հայ

Սոնա Խեչոյան, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանայի երեցկին, երկու երեխաների մայր, լեզվաբանության մագիստրոս, միջազգային թարգմանիչ, Ցեղասպանությունը վերապրած նախնիների ժառանգ, 44-օրյա պատերազմի մասնակից բժշկի քույր

Սյուզաննա Մարկարյան՝ հայ (ալաշկերտցի)

Ասյա Գալստյան, ՀՀ քաղաքացի, երեք որդիների մայր

Արտավազդ Վարդանյան, պատմաբան, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ։Խաղաղություն կնքել ցեղասպանների հետ նշանակում է՝ «չհիշել», չհիշել նշանակում է՝ «չլինել»։ Ովքեր ուզում են «Լինել» պետք է «Հիշեն», հիշեն, որ պայքարեն, կռվեն, որ Հաղթեն, որպեսզի վերականգնեն, վերածնեն Երկիրը, Փառքը, Արդարությունը։ Որովհետև սա է «Լինելու» միակ ուղին։

Տաթև Զարգարյան, ռեժիսոր, մոնտաժող, Արցախ

Անահիտ Մկրտիչեան, բժիշկ, Ցեղասպանութենէն վերապրողներու ծոռ (Ուրֆա, Մուշ)

Քրիստինե Վարդանյան, ՀՀ Աժ պատգամավոր։

Լաուրա Ավանեսյան, Տատս 16 տարեկանում գաղթել է Ղարսից իր նշանածի՝ պապիս ընտանիքի հետ, որովհետև ամբողջ գերդաստանին թուրքերը սպանել էին։ Պապիս հայրը թուրք հարևանին է տվել իր ամբողջ կարողությունը՝ փոխարենը խնդրելով իր ընտանիքին անցկացնել սահմանը։ Թուրք հարևանը վերցրել է ողջ ունեցվածքը և համաձայնել է միայն մեկ պայմանով, որ պապիս հորը հանձնի թուրքերին։ Այս գնով են փրկվել և սահմանային փշալարերի մոտ կառուցել իրենց տունը, որ միշտ նայեն իրենց հարազատ սար ու ձորին։

Սամվել Վարդանյան, ՀՀ քաղաքացի, թարգմանիչ, անհատ ձեռնարկատեր, Արցախյան առաջին պատերազմում հայրենազրկվածի զավակ, Արցախյան 3֊րդ պատերազմից չվերադարձածի հարազատ, Արցախյան 3-րդ պատերազմի մասնակից

Ստելլա Լոռեցյան, ՀՀ քաղաքացի, անգլերենի ուսուցիչ, թարգմանիչ, Նախիջևանից գաղթածի թոռնուհի, կարեկից, պատերազմի մասնակցի հարազատ Նարինե Լալայան, ՀՀ քաղաքացի, նկարչուհի, դաշտային Արցախ և շուշեցի, մայրական կողմից էլ Էրզրումից գաղթածների ծոռ Վարսենիկ Մովսիսյան, ՀՀ-ի Սյունիք մարզից, կապանցի, հարս Արցախում, փոքրիկ արցախցու մայր, պապիկս՝ երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, առաջին Արցախյան առաջին պատերազմն ու քառօորյան ապրած, 2020թ․ սարսափը ապրած։ Ամուսինս՝ Մասիս Առուստամյան, 12 տարեկանից ստիպված էր մասնակցել իր գյուղը՝ Գետավանը, ազատագրելու պայքարին, մինչ այսօր ապրում է պայքարելով թուրքի դեմ, իր որդին 3 տարեկանից կորցրեց իր մանկության գույները, և այդ ամենը՝ թուրքի պատճառով, ոչ ոք իրավունք չունի որոշելու մեր ճակատագիրը, մենք Հայ ենք։

Գոհար Ղալաչյան, կարինցի, որն այդպես էլ Կարինում չի ապրել:

Աննա Կոստանյան՝ լեզվաբան, մանկավարժ, ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ Հայրական կողմը՝ Տավուշ, Գյումրի՝ Կարսից, մայրական կողմը՝ Գանձակեցի։ Հայոց ցեղասպանության, Արցախյան երեք պատերազմներում կորցրել եմ հայրենակից եղբայրներիս, քույրերիս, հայ ժողովրդի երիտասարդ սերնդին։

Արեգա Հովսեփյան՝ արևելագետ

Վաղինակ Ղազարյան, լուսանկարիչ, Ցեղասպանությունը վերապրածի թոռ

Արամ Ալավերդյան, լրագրող, միանում եմ` երջանկահիշատակ իմ հեռավոր ազգական, վանեցի Օհաննես Մինասյանի համար, որին ճակատագիրը, որբանոցից հետո նետել է Ղարաբաղ, Վանն իր հետ բերել է ցմահ մեր գյուղ։

Ամալյա Առուշանյան, ուսանողուհի, Ցեղասպանությունը վերապրածների կարեկից. Տեղս չխոսե՛ս, ու՝ առանց բայց-ի։

Նաիրա Դոխոլյան, Ցեղասպանությունը վերապրածների կարեկից, ապուպապս՝ մշեցի Առաքել Դոխոլյանը համիդյան ջարդերից հետո (1897թ.) ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս, այնուհետև՝ձ Լոռվա Գյուլագարակ գյուղ։

Ադրինե Ավագյան֊Գասպարյան, Ցեղասպանությունը վերապրածների, ականատեսների Խարբերդցու և Սեբաստացու թոռնուհի։ Պապս` Համբարձում Գասպարյանը, ծնվ.1898թ. միակն իր ընտանիքից, որը փրկվել է Ցեղասպանությունից, Դեր֊ էրզօրի անապատներով, բանտարկվելով, որբանոցում ապրելով, դեգերելով այստեղ֊այնտեղ 1925թ. Հունաստանից գալիս է Հայաստան։

Հասմիկ Սելիմյան պարուսույց բեմադրող, Սարիղամիշ, Բայազետ

Արամո Եգանյան՝ ՀՀ քաղաքացի, կադրային զինվորական, իրավաբան։ Հայրական կողմը՝ Տավուշից, մայրական կողմը՝ Արցախից։ Մինչ պատերազմը բնակվել եմ՝ քաղաք Շուշիում։ Մասնակցել եմ Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Իրեն հայ համարողը բոլոր պատերազմներում էլ պետք է զգա՝ մեր պապերի ու եղբայրների, հայ պաշտպանի անդառնալի կորուստը։ Վերջին պատերազմում կորցրել եմ հարազատներ և ընկերներ։ Այժմ բնակվում եմ Արցախում։

Ալիք Արզումանեան, ուսուցիչ, մանկական գիրքերու հեղինակ, Ցեղասպանութիւնը վերապրողներու ծոռ

Տաթևիկ Ենգոյան, պատմաբան, Մուշից։ Արցախյան 1-ին պատերազմից հետո ցավում էի աշակերտներիս համար, որոնք ծնողներին կորցրին. 3-րդ պատերազմից հետո ողբում եմ աշակերտներիս համար, որոնց կորցրի։

Մհեր Ասլանյան՝ ՀՀ քաղաքացի, տնտեսագետ, հայրական կողմը՝ Արևմտյան Հայաստանից, մայրական կողմը՝ Մուշից ու Վանից։ Մինչ պատերազմը ապրել եմ Երևանում։ Ընկերներիս հետ համատեղ օգնություն եմ հավաքել և ուղարկել առաջնագիծ։ Ես Ցեղասպանություն վերապրածների ժառանգ եմ։ Վերջին պատերազմում կորցրել եմ իմ լավ ընկեր, իմ քաղցր Հովոյիս (Հովհաննես Պողոսյան): Սիրում եմ հայրենիքս ու ատելով ատում եմ թրքամետ իշխանությանը։ Չեմ պատրաստվում Հայաստանս ու Արցախս հանձնել թուրքին։ Հանգամանքների բերումով այժմ բնակվում եմ ԱՄՆ-ում:

Նունե Մելքումյան, ՀՀ քաղաքացի, մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ, Նախիջևանցիների և շուշեցիների ծոռ

Կարինե Ղարախանյան, ամուսինս թոռն է Ցեղասպանության հետևանքով Վանից Երևան գաղթածների:

Սանան Տէր Պետրոսեան, մասնագիտությամբ հոգեբան, ցեղասպանութիւնը վերապրողներու ծոռ, Այնթապ, Կեսարիա, Կիլիկիա, Միություն, պայքար, Յաղթանակ

Մարիամ Կանայան, ՀՀ քաղաքացի, գրաֆիկ դիզայներ, գեղարվեստական խմբագիր, Ցեղասպանության վերապրածների և նահատակների ժառանգ, ցեղասպանության ժամանակ գլխատված Սիոն վարդապետ Տեր-Մանվելյանի թոռան թոռը

Տաթև Մուրադյան, Մուշից գաղթած պապի ու Վանից փրկված տատի սերունդ

Ֆիլօր Նիկողոսեան, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ

Արթուր Գևորգյան, Ցեղասպանություն ապրածների թոռ, 44-օրյայի մասնակցի հայր

Մարիամ Այդինյան, Նալլիհանում (Անկարային կից հայկական գյուղ) 11 հոգանոց ընտանիքից փրկվել են միայն ամենափոքրերը՝ պապիկս ու իր եղբայրը, որոնք այդ օրը հյուրընկալվել էին տատիկին։ Տատիկս՝ քրդերին ոսկի տալով, ջորիներով 2 թոռներին հասցրել է Հունաստան։

Քրիստինե Ասլանյան, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ

Գևորգ Գրիգորյան, նկարիչ, քրիստոնեա, Ցեղասպանություն վերապրածների ժառանգ և կարեկից հայ

Անահիտ Կարապետյան, Արևմտահայի թոռ ու հարս, պապս` Էրզրումցի, գաղթել են 19-րդ դարի վերջերին և հաստատվել Ախալքալաքի շրջանի գյուղերում։

Ծովինար Մկրտիչեան, երաժիշտ, Ցեղասպանութենէն վերապրածներու թոռնիկ (Ակն, Ուրֆա, Աֆիոն Գարահիսար, Տենիզլի)

Հասմիկ Երեմյան, ՀՀ քաղաքացի, իրավաբան, ցեղասպանություն վերապրած հայրենակիցներիս և կորցրած հայրենիքի համար պահանջատեր, առաջին, երկրորդ և երրորդ Արցախյան պատերազմների մասնակցի դուստր

Նարեկ Բաբայան, Դիզայներ, ոճաբան, ՀԱՅ

Գայանե Հարությունովա, ծնվել եմ Բաքու քաղաքում,առաջին, վերջին և միակ բանը,որ հիշում է երեքամյա երեխան Բաքու քաղաքի մասին` ճակատներին սև լաթեր կապած, երկաթե ձողերով զինված գազազած ամբոխն է, որ վանկարկում էր «Մա՛հ հայերին» և փակել էր դեպի երկաթուղի տանող ճանապարհը:

Անահիտ Ավագյան, արվեստաբան, 3 Արցախյան պատերազմների մասնակցի հարազատ Նարեկ Բուդաղյան, սփյուռքից, բարձր տեխնոլոգիաների մասնագետ, գործարար, մայրական կողմը` Երևանից, հայրական կողմը` Վանից։ Հայրս Եգիպտոսում օգնել է Սոսե Մայրիկին։ Պատերազմի ժամանակ եղել եմ Հայաստանում և օգնել ՊՆ բանակի ջոկատներին, կամավոր ջոկատներին, փախստականներին և հաշմանդամ զինվորներին։ Ցայսօր հնարավորինս շարունակում եմ աջակցել Արցախի հետ կապված ծրագրերին։ Չեմ համակերպվելու թրքական երազանքները մեր հայրենիքի, մեր հողի և մեր սերունդների հաշվին իրականացնող թավշյա հայրենակործան գործունեությանը, Արցախի հանձնմանը և Հայաստանի թրքացմանը։

Աստղիկ Գալստյան-Բուդաղյան, Սփյուռքում բնակվող երկքաղաքացի, ֆինանսիստ, հաշվապահ։ Մայրական կողմս` Ղարսից, հայրական կողմս` Մուշից։ Պատերազմի ժամանակ օգնել ենք բանակին, կամավոր ջոկատներին, փախստականներին և հաշմանդամացած զինվորներին։ Դեմ եմ թավշյա դավաճանական` Արցախի հանձնման, ցեղասպանության պահանջատիրության վերացման, Հայաստանի թրքացման բացահայտ և կործանարար գործունեությանը, որը հանուն Հայաստանի և Արցախի հայկականության պետք է կասեցնել այսօր:

Հարություն Խաչատրյան, ցեղասպանություն վերապրածների որդի, ցեղասպանության զոհերի հետնորդ։

Ասլանյան Աննա, լոգոպեդ, ցեղասպանություն վերապրածների ժառանգ։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan