Էդուարդ Շարմազանովը հրավիրվել է Քննչական կոմիտե
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրավիրվել է Քննչական կոմիտե, այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում.
«Հրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին։ Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու։ Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձեւին։
Հ.Գ. Իմ անունը պայքար է, վախճանը՝ հաղթանակ։ Գարեգին Նժդեհ», - գրել է Էդուարդ Շարմազանովը։