Էջմիածնում միացել եմ խարույկի շուրջ զրույցին․ Ռոբերտ Քոչարյան
Սարդարապատից մեկնարկած քայլերթի մասնակիցների հետ այսօր խարույկի շուրջ հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում միացել եմ խարույկի շուրջ զրույցին՝ հերոսական Սարդարապատից դեպի Երևան եկող խմբի հետ»,- գրված է նախագահի էջում։
Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման 4 խումբ քայլերթով Երևան է գալիս է Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։