Այսօր՝ 24 հունվարի 2022թ., 00:00
ԱՄՆ-ն դիտարկում է Արեւմտյան Եվրոպայում տեղակայված որոշ զորքերի Արեւելյան տարածք տեղափոխման հնարավորությունը Բելա Հադիդն առաջին անգամ պատմել է ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին ԵՄ-ն մտադիր է օգնել Ուկրաինային 1.2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթով Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմը ստացել է պարգևավճար Spotify-ը նշել է ամենահանրաճանաչ երաժիշտի անունը Նիկլաս Զյուլեն կհեռանա «Բավարիայից» ԱՄՆ-ն սպառնում է արտահանման զանգվածային հսկողություն սահմանել ռուսական առանցքային ոլորտների նկատմամբ Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել. Որտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար գումար. Սայաթ Շիրինյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է Դիմակավորված անձինք Սայաթ Շիրինյանին իր տան բակից բերման են ենթարկել. փաստաբան Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. փաստաբան Ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է. Արտակ Զաքարյան «Հայաստան» խմբակցությունում նախագահի թեկնածուի հարցը դեռ չի քննարկվել Կրեմլը մեկնաբանել է Պուտինի եւ Զելենսկու հանդիպման գաղափարը Թուրքիայում Նախագահի հրաժարականն ունենալու է քաղաքական լրջագույն հետևանքներ, որի ազդեցությունը զգալու ենք շատ արագ. «Արդար Հայաստան» Դոլարն ու եվրոն էժանացել են Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ավարտել է իր առաքելությունը եւ հայտարարությամբ է հանդես եկել ԶԼՄ-ները տեղեկացրել են Բուրկինա Ֆասոյի նախագահի կալանավորման մասին Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննվի հունվարի 26-ին «Արարատ-Արմենիան» ունի բրազիլացի նորեկ Հնդկաստանը մարինացված վարունգների եւ կոռնիշոնների արտահանման համաշխարհային առաջատարն է Գերմանիայում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները կոլեկտիվ քամինգ աութ են արել 2021-ին ամենախոշոր հարկ վճարողը Զանգեզուրի կոմբինատն է, երկրորդը՝ «Գազպրոմ Արմենիան» «Չելսին» ձեռք է բերել «Դերբի Քաունթիի» 18-ամյա ֆուտբոլիստին Հայտնի է դարձել Apple-ի նոր գաջեթների մասին Աննա Գրիգորյան. Քրիստինե Գրիգորյանը կդառնա ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ իշխող կուսակցության օմբուդսմենը Խորհրդարանը համակերպվե՞լ է իր հանդեպ ոտնձգություններին. Արմեն Գեւորգյան Հակառակորդը կեսգիշերին կրակոցներ է արձակել Կարմիր շուկայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Թալանել են Քարիմ Բենզեմայի առանձնատունը Հարավային Կորեայի նախագահը չեղարկել է մամուլի ասուլիսը երկրում օմիկրոնի տարածման պատճառով Ոսկին թանկանում է Արքայազն Հարին գաղտնի բանակցություններ է վարում հոր հետ հաշտվելու համար Պղինձն էժանանում է Ալեքսանդր Կոլարովը խզել է պայմանագիրը «Ինտերի» հետ Այս քայլով նա ճանապարհը ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում կոնսոլիդացնելու համար. Աշոտյան Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով. Վարդեւանյան Մահացել է ֆրանսիացի լեգենդար մոդելյեր Թիերի Մյուգլերը ԱԺ նախագահի պաշտոնում մեր երկիրը խայտառակելու գործը պետք է շարունակի Հակոբ Արշակյանը. Էդգար Ղազարյան Թուրքիայից սպասվող ներդրումներ և սովորական հայկական սկանդալներ. (տեսանյութ) Ամենայն անկեղծությամբ ես սպասում էի լուսավորականների կողմից նման հրապարակումների Ազգային ժողովում ընտրում են նոր օմբուդսմենին Դատախազ Դավթյանը դիմել է Ռւսաստանի Դաշնություն՝ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի երկու նոր մասերը հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով Լոնդոնը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է Ուկրաինայում հաստատել ՌԴ ղեկավարության համար լոյալ իշխանություն Իրաքի ուժայինները սկսել են ծավալուն գործողություն երկրի արեւելքում ընդդեմ ԻՊ-ի ահաբեկիչների Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել. Ստեփան Դանիելյան Արքայազն Ուիլյամն ակնարկել է, որ այլեւս չի ցանկանում երեխաներ ունենալ Կորոնավիրուսը Վրաստանում. գրանցվել է վարակվելու 9 696 նոր դեպք, մահվան ելքով 28 դեպք Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19 ախտորոշմամբ 6 211 մարդ Մեսին այս տարի առաջին անգամ ՊՍԺ-ի հայտացուցակում է Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄԷ-ի իշխանություններն արգելել են սիրողական նպատակով դրոններ արձակել Լարված իրավիճակ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում. գյուղացիները փակել են ճանապարհը Օդի ջերմաստիճանը կբարրձրանա. Եղանակը Հայաստանում Թուրքիայի Հանրապետության պետական հայեցակարգում ինչ-որ բան փոխվե՞լ է. ակնհայտորեն՝ ո՛չ. Աբովյան Հարավային Կորեայի կառավարությունը մարել է ՄԱԿ-ի նկատմամբ Իրանի պարտքը Իբրահիմովիչը նշել է աշխարհի լավագույն դարպասապահին «Ճաշատեսակ, որը բուժում է». ՌԻԱ Նովոստի-ն ներկայացրել է հայկական խաշի բաղադրատոմսը Սեւ ծովում 700 տոննա մազութով բեռնված լցանավի մեջ հրդեհ է բռնկվել Գերմանիայի Ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել Ղրիմի մասին խոսքերից հետո Մադրիդում հայտարարել են, որ ներկայում դիտարկվում է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամությունը «Հայեցի դաստիարակությունը զգացվում է». Ալյոնա Խմելնիցկայան բացահայտել է Քեոսայանի եւ Սիմոնյանի հարաբերությունների մանրամասները Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը. Փաստաբանի հայտարարությունը Ոչ մի տուգանք չի մուծվելու. կատարվողը զավեշտ է և խայտառակություն. Աշոտ Բարսեղյան Լավ, ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք Քայլիստ գեներալ Գագիկը չգիտի վերջին արցախյան պատերազմի սկսվելու օրը Սա Էրդողանի, Ալիևի, Փաշինյանի համատեղ ծաղրն է հայ ժողովրդի և ՀՀ-ի նկատմամբ Վախենամ շուտով Հայաստանում սով սկսվի Բանջարեղենը նախորդ տարվա համեմատ թանկացել է 40, շաքարավազը՝ 19.8, ձավարեղենինը՝ 23.7 տոկոսով Անհնար է հասկանալ, թե իրենց ստեղծած այս բարդակում ինչպես են աշխատում Ի նշան բողոքի, 7 օրով հրաժարվում եմ «սահմանափակված» որևէ հաստատություն այցելելուց. իրավապաշտպան Իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում, որ կարտոֆիլի գինը հասած լինի մեկ դոլարի. Սրբուհի Գրիգորյան Օրվա հանդիպումները Տեսչական մարմինը ոչ միայն չի կարող ստուգայց կատարել, այլ նաև չի կարող տուգանել. Արա Զոհրաբյան Ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողը Անկարան կարծում է, որ Թուրքիային չի կարելի մեղադրել Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու մեջ Top-5 խորհուրդներ՝ ինչպես ազատվել դեմքի սեւ կետերից ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում երկու ակտիվիստների անհետացման կապակցությամբ
Հարցում

Երբ ազգային անվտանգության խնդիր է ոչ թե խրամատ չունենալը, այլ վարչապետի փորացավ ունենալը

Երեկ ուշ երեկոյան Ամիրյան փողոցում մի կին գումար էր հավաքում, նոր դեմք էր, ու զգացվում էր,, որ առաջին անգամ է։ Բավականին առաքինի արտաքինով կին էր։ Երևանով քայլելիս ձեզ քա՞նի հոգի է մոտենում փող ուզելու․ նայում ես՝ նման չէ էն մշտական մուրացկաններին։ Աղքատությունը մեր երկրում հասել է արդեն աստղաբաշխական թվերի։ Դա ազգային անվտանգության խնդիր է։

Հունվարի 1-ից ջուրը կտրուկ թանկանում է․ ջրի մեկ խորանարդ մետրը միանգամից 20 դրամով թանկանալը շատ կտրուկ է։ Ջուրը թանկացավ այն դեպքում, երբ Նիկոլը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ոչ մի կոպեկ չի թանկանալու։ Մեր երկրում սարսափելի գնաճ է, ամեն ինչն է թանկանում՝ սկսած հացից, մինչև ավազ, սարսափելի գնաճ է։ Մեր երկրում այս տարի միջին ամսական անվանական աշխատավարձը ավելի քիչ է եղել, քան գնաճը։ Պետական հիմնարկներում միջին աշխատավարձն աճել է 3,6 տոկոսով, բայց գնաճը եղել է կրկնակի։ Քաղաքացիներից շատերն են գնում արտագնա աշխատանքի, աշնանը վերադառնում․ հիմա հաշվել են, որ չեն կարող հա՛մ էնտեղ, հա՛մ էստեղ վճարել, ընտանիքներին տանում են։ Միայն տարվա սկզբի 9 ամիսներին 34 հազար հայաստանցի դարձել է ռուսաստանցի, քաղաքացիություն է ստացել։ Միայն այս տարվա 9 ամիսներին մեր երկրից հեռացել է 100 հազար մարդ։ Դուք մարդուն Հայաստանում ապրելու շանս չեք թողնում։ Սա ազգային անվտանգության խնդիր է։

Թշնամին միայն մայիսի 12-ի գործողությունների արդյունքում 45 կիլոմետր մտել է մեր տարածք։ բանավոր պայմանավորվածությամբ, չպաշտպանվելով, Նիկոլը երկիր է տալիս․ դա ազգային անվտանգության խնդիր է։ Թշնամին մեր տարածք է մտել, խորացել, պաշտպանության նախարարությունը ինֆորմացիա չի տալիս․ մառախուղ է լինում, թշնամուն չենք նկատում, իշխանականները տարածում են, թե հետ են քաշվել։ Դու չունես սարքեր, դու չունես դիրքապահներ, չունես բանից տեղյակ ՊՆ։ Սա հենց ազգային անվտանգության խնդիր է։

Դու պատերազմից մեկ տարի անց չես կահավորել դիրքեր, խրամատ չես փորել։ Չեմ ասում՝ տաանկ կամ Սու-30 չես գնել, խոսում եմ տարրական պայմանների մասին, որ զինվորդ ցեխի մեջ չքնի։ Դու նրան նվազագույն պայման չես տվել, դա պետական անվտանգության լրջագույն խնդիր է։

Իսկ դուք գիտե՞ք որն է ազգային անվտնգության խնդիրը՝ ըստ նիկոլական կառավարության․ ԱԺ նախագահի կույրաղիքը։ Ազգային ժողովի պատգամավորն օրենքի նախագիծ է ներկայացնում, որ զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ և անվճար, բայց կառավարությունն ու ՔՊ-ն դեմ են: Էն մարդիկ, որ ասում էին՝ բանակ ենք բարեփոխում, մենք ապահովում ենք ամեն ինչով, մեզանից առաջ զորամաս ու զորք չի եղել, հիմա զինվորներին քնեցնում են ցեխերի մեջ ու ասում են՝ եթե մեր պատճառով դու ստանաս, ասենք, ռևմատիզմ, պիտի, օրինակ՝ մեկ տարի սպասես, մինչև բուժենք։ Զինվորի առողջությունը պետական անվտանգության հարց չէ սրանց համար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը ազգային անվտանգության հարց է։ Համաձայն եմ, որ լավ նայեք առաջին դեմքերին, անկախ պետությանը նրանց տված օգուտից կամ վնասից․ բայց դու պե՞տք է առաջնահերթություն ունենաս, թե՝ ոչ․ օր ու մեջ տուն ու ավտո փոխող Աժ նախագահի կույրաղի՞քն է կարևոր, թե՞ քո պահած պայմաններում հազար ու մի հիվանդություն ձեռք բերող զինվորը։ Սիմոնյան Ալենին տվել ես 200 հազար դոլարանոց ավտո, կառավարական ամառանոց, անձնական բժիշկ, զինվորին ի՞նչ ես տվել։ Զինվորին տվել ես մահ, կորուստներ։

Երեկ մի սարսափելի դեպքի մասին կարդացի։ Պատերազմում զոհված մեր հերոս տղաներից մեկի հայրն ու մայրն իրենց որդու մահից հետո անկողին էին ընկել ու վերջերս մահացան։ Քո բերած պատերազմը՝ Նիկոլ, մարդկանց տարավ գերեզման, քո իշխանությունը մարդկանց տարավ գերեզման։ Ձեր կարծիքով, պատերազմից քո մարդկային կորուստները 4 կամ 5 հազար զինվո՞ր է, միայն 10 հազար վիրավո՞ր ունենք։ Իր զավակի հետևից քա՞նի ծնող մահացավ, քա՞նիսն ընկան անկողին, քա՞նի հոգի անբուժելի հիվանդություն ձեռք բերեց։ Մարդու եմ ճանաչում, որ տղու զոհվելուց հետո լացից տեսողությունը իջել է մինչև 3 տոկոս։ Դու միայն էդ զինվորներին չեք տարել գերեզման, որովհետև զինվոր կորցրած ծնողն էլ չի ապրում։ Ո՞ր մեկի հետ եք աշխատում, ո՞ր մեկի դուռն եք բացում։ Դա ազգային անվտանգության հարց չէ՞։

Ազգային անվտանգության հարց չէ՞, որ մեր երկրում ցանկացած մարդու, որ բարձր հեղինակություն ունի, մի բան գլխին սարքում-կալանավորում եք։ Աշոտ Երկաթին ինչի՞ կալանավորեցիք։ Միջակությունների, ցածրների երկիր եք ուզում սարքե՞լ, ձեզ նմաններով լցնե՞ք։ Հենա՝ էսօր էլ պարզվեց Արոնյան Լևոնն է արդեն ԱՄՆ դրոշի տակ հանդես գալիս։ Ինչքան նորմալ մարդ կա՝ վանեք Հայաստանից։

Իրանի հետ ճանապարհը սարքել եք ոչ անցանելի․ ասում են՝ անկլավներ եք տալու, ու Վրաստանի հետ ճանապարհն էլ անցնի Ադրբեջանին։ Էս բոլորը ազգային անվտանգության հարց է։ Ազգային անվտանգության խիստ հարց է, որ ծնելիությունը երկրում քչացել է, արտագաղթը շատացել է, մահերը շատացել են, բուժսպասարկման բացակայությունից մարդիկ են մահանում։

Նիկոլը չէր խոստացել, որ ինքն ու Արմեն Սարգսյանը իմ հաշվին պետք անձնական բժիշկ ունենան։ Ինչ խոստացել էր, չարեց, ինչը չէր խոստացել՝ արեց։ Որովհետև մենք սկզբից գիտեինք, թե ազգային անվտանգության հարց է սահմաններն ամուր պահելը, երկրի ներսը գործակալներով չլցնելը, թուրքերի գործակալներին պաշտոններ չտալը, բայց հիմա էդ փաստերի վրա թքած ունեն, հիմա ազգային անվտանգության հարցը Նիկոլի փորացավն է։

Կարճ ասած ազգային անվտանգության մասին այս իշխանության պատկերացումներն այնքան են այլասերվել, որ այդ անվտանգությունը պատկերացնում են միայն սեփական ապահով միջավայրը, նեղ անձնական կուխնյան։ Դրանից այն կողմ, ոչինչ կարևոր չէ։ Իսկ դու՝ խեղճ ու հարիֆ իմ ժողովուրդ, հույս ունեցիր, թե սրանք քո մասին կոտորվում են մտածելով։

Ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկը սուտ խոսացող, իր տված որևէ խոստում չկատարող ղեկավարությունն է։ Ու ցավ է, որ այս ամենին ադեկվատ չենք արձագանքում։

yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan