Այսօր՝ 24 հունվարի 2022թ., 00:00
ԵՄ-ն մտադիր է օգնել Ուկրաինային 1.2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթով Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմը ստացել է պարգևավճար Spotify-ը նշել է ամենահանրաճանաչ երաժիշտի անունը Նիկլաս Զյուլեն կհեռանա «Բավարիայից» ԱՄՆ-ն սպառնում է արտահանման զանգվածային հսկողություն սահմանել ռուսական առանցքային ոլորտների նկատմամբ Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել. Որտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար գումար. Սայաթ Շիրինյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է Դիմակավորված անձինք Սայաթ Շիրինյանին իր տան բակից բերման են ենթարկել. փաստաբան Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. փաստաբան Ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է. Արտակ Զաքարյան «Հայաստան» խմբակցությունում նախագահի թեկնածուի հարցը դեռ չի քննարկվել Կրեմլը մեկնաբանել է Պուտինի եւ Զելենսկու հանդիպման գաղափարը Թուրքիայում Նախագահի հրաժարականն ունենալու է քաղաքական լրջագույն հետևանքներ, որի ազդեցությունը զգալու ենք շատ արագ. «Արդար Հայաստան» Դոլարն ու եվրոն էժանացել են Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ավարտել է իր առաքելությունը եւ հայտարարությամբ է հանդես եկել ԶԼՄ-ները տեղեկացրել են Բուրկինա Ֆասոյի նախագահի կալանավորման մասին Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննվի հունվարի 26-ին «Արարատ-Արմենիան» ունի բրազիլացի նորեկ Հնդկաստանը մարինացված վարունգների եւ կոռնիշոնների արտահանման համաշխարհային առաջատարն է Գերմանիայում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները կոլեկտիվ քամինգ աութ են արել 2021-ին ամենախոշոր հարկ վճարողը Զանգեզուրի կոմբինատն է, երկրորդը՝ «Գազպրոմ Արմենիան» «Չելսին» ձեռք է բերել «Դերբի Քաունթիի» 18-ամյա ֆուտբոլիստին Հայտնի է դարձել Apple-ի նոր գաջեթների մասին Աննա Գրիգորյան. Քրիստինե Գրիգորյանը կդառնա ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ իշխող կուսակցության օմբուդսմենը Խորհրդարանը համակերպվե՞լ է իր հանդեպ ոտնձգություններին. Արմեն Գեւորգյան Հակառակորդը կեսգիշերին կրակոցներ է արձակել Կարմիր շուկայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Թալանել են Քարիմ Բենզեմայի առանձնատունը Հարավային Կորեայի նախագահը չեղարկել է մամուլի ասուլիսը երկրում օմիկրոնի տարածման պատճառով Ոսկին թանկանում է Արքայազն Հարին գաղտնի բանակցություններ է վարում հոր հետ հաշտվելու համար Պղինձն էժանանում է Ալեքսանդր Կոլարովը խզել է պայմանագիրը «Ինտերի» հետ Այս քայլով նա ճանապարհը ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում կոնսոլիդացնելու համար. Աշոտյան Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով. Վարդեւանյան Մահացել է ֆրանսիացի լեգենդար մոդելյեր Թիերի Մյուգլերը ԱԺ նախագահի պաշտոնում մեր երկիրը խայտառակելու գործը պետք է շարունակի Հակոբ Արշակյանը. Էդգար Ղազարյան Թուրքիայից սպասվող ներդրումներ և սովորական հայկական սկանդալներ. (տեսանյութ) Ամենայն անկեղծությամբ ես սպասում էի լուսավորականների կողմից նման հրապարակումների Ազգային ժողովում ընտրում են նոր օմբուդսմենին Դատախազ Դավթյանը դիմել է Ռւսաստանի Դաշնություն՝ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի երկու նոր մասերը հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով Լոնդոնը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է Ուկրաինայում հաստատել ՌԴ ղեկավարության համար լոյալ իշխանություն Իրաքի ուժայինները սկսել են ծավալուն գործողություն երկրի արեւելքում ընդդեմ ԻՊ-ի ահաբեկիչների Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել. Ստեփան Դանիելյան Արքայազն Ուիլյամն ակնարկել է, որ այլեւս չի ցանկանում երեխաներ ունենալ Կորոնավիրուսը Վրաստանում. գրանցվել է վարակվելու 9 696 նոր դեպք, մահվան ելքով 28 դեպք Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19 ախտորոշմամբ 6 211 մարդ Մեսին այս տարի առաջին անգամ ՊՍԺ-ի հայտացուցակում է Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄԷ-ի իշխանություններն արգելել են սիրողական նպատակով դրոններ արձակել Լարված իրավիճակ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում. գյուղացիները փակել են ճանապարհը Օդի ջերմաստիճանը կբարրձրանա. Եղանակը Հայաստանում Թուրքիայի Հանրապետության պետական հայեցակարգում ինչ-որ բան փոխվե՞լ է. ակնհայտորեն՝ ո՛չ. Աբովյան Հարավային Կորեայի կառավարությունը մարել է ՄԱԿ-ի նկատմամբ Իրանի պարտքը Իբրահիմովիչը նշել է աշխարհի լավագույն դարպասապահին «Ճաշատեսակ, որը բուժում է». ՌԻԱ Նովոստի-ն ներկայացրել է հայկական խաշի բաղադրատոմսը Սեւ ծովում 700 տոննա մազութով բեռնված լցանավի մեջ հրդեհ է բռնկվել Գերմանիայի Ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել Ղրիմի մասին խոսքերից հետո Մադրիդում հայտարարել են, որ ներկայում դիտարկվում է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամությունը «Հայեցի դաստիարակությունը զգացվում է». Ալյոնա Խմելնիցկայան բացահայտել է Քեոսայանի եւ Սիմոնյանի հարաբերությունների մանրամասները Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը. Փաստաբանի հայտարարությունը Ոչ մի տուգանք չի մուծվելու. կատարվողը զավեշտ է և խայտառակություն. Աշոտ Բարսեղյան Լավ, ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք Քայլիստ գեներալ Գագիկը չգիտի վերջին արցախյան պատերազմի սկսվելու օրը Սա Էրդողանի, Ալիևի, Փաշինյանի համատեղ ծաղրն է հայ ժողովրդի և ՀՀ-ի նկատմամբ Վախենամ շուտով Հայաստանում սով սկսվի Բանջարեղենը նախորդ տարվա համեմատ թանկացել է 40, շաքարավազը՝ 19.8, ձավարեղենինը՝ 23.7 տոկոսով Անհնար է հասկանալ, թե իրենց ստեղծած այս բարդակում ինչպես են աշխատում Ի նշան բողոքի, 7 օրով հրաժարվում եմ «սահմանափակված» որևէ հաստատություն այցելելուց. իրավապաշտպան Իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում, որ կարտոֆիլի գինը հասած լինի մեկ դոլարի. Սրբուհի Գրիգորյան Օրվա հանդիպումները Տեսչական մարմինը ոչ միայն չի կարող ստուգայց կատարել, այլ նաև չի կարող տուգանել. Արա Զոհրաբյան Ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողը Անկարան կարծում է, որ Թուրքիային չի կարելի մեղադրել Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու մեջ Top-5 խորհուրդներ՝ ինչպես ազատվել դեմքի սեւ կետերից ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում երկու ակտիվիստների անհետացման կապակցությամբ Կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կսկսեն սպառազինության կրճատման շուրջ նոր բանակցություններ. Զաքարյան Իդրիս Էլբային դիտարկում են նոր Ջեյմս Բոնդի դերի համար
Հարցում

Մեր սահմանների վրա ձևավորված սպառնալիքները կործանարար հետևանքներ են ունենալու, տեղական, լոկալ բախումներով չեն ավարտվելու

Շուրջ 10 օր առաջ ձևավորված «Ազատագրական շարժման» երեկվա հավաքին՝ Հանրապետության հրապարակում, ներկա էր նաև ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, Խոսրով Հարությունյանը շեշտեց՝ սպառնալիքներն այլևս դառնում են անդառնալի։

«Այս ժամանակահատվածը, անունը կդնեք՝ դելիմիտացիա թե դեմարկացիա, տվյալ դեպքում այդքան էական չէ, մեր թշնամին օգտագործում է իր համար ռազմավարական կարևոր դիրքեր վերցնելով, որ նույնիսկ այդ դիրքերը վերցնելուց հետո նույնիսկ ամենաիդեալական սահմանազատումն ու սահմանագծումն անեք, Հայաստանն այլևս մնալու է մեր թշնամու ռազմական բիրտ սպառնալիքի տակ։ Այն 41 կիլոմետրը, որի մասին ասում էր, դա պետք է թշնամին ազատի․․․

Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ սպառնալիքներն այլևս մեր պետականության լինել-չլինելուն է ուղղված, Հայաստանի լինել-չլինելուն է ուղղված։ Մեր սահմանների վրա միշտ էլ եղել են վտանգներ, սպառնալիքներ, բայց դրանք իրենց որակով, իրենց բնույթով, իրենց էությամբ Հայաստանի համար այս աստիճան վտանգ չեն ներկայացրել, առավել ևս, երբ հիմա ըստ էության դիմագրավելու ինստիտուցիոնալ կարողություներ կարծես պետությունը չունի, այ սա է, որ ամենամտահոգիչն է։ Նման պայմաններում և նման պարագաներում ժողովուրդն իր պետության պատասխանատուն պետք է դառնա, իր պետության տերը, ինքը պետք է դառնա իր իշխանության տերը և իշխանություններին պահանջներ ներկայացնի․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը։

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, Խոսրով Հարությունյանը նկատեց, որ ցանկացած իրավիճակից էլ ելք կա, սակայն պետք է ընդգծել, թե սահմանազատումն ու սահմանագծումն ինչ սկզբունքների հիման վրա են լինելու։


«Այդ եռակողմ հանդիպումից հետո պետք է հստակ հռչակվեր, որ առաջին քայլը, որ անելու են 2 կողմերը, Ռուսաստանն էլ, եթե ուզում է, թող դառնա արբիտրը, նախ և առաջ պետք է քննարկեն սկզբունքները, ի՞նչ սկզբունքներով ենք մենք մոտենալու սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Միջազգային պրակտիկայում շատ տարածված է մի մոտեցում՝ ինչ տնօրինում ես, այն էլ տնօրինում ես, բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք պետք է համաձայնենք այս մոտեցմանը, գուցե Ադրբեջանին հենց դա է պետք, ինչքան պետք է պոկել, ինչքան պետք է նոր ռազմավարական դիրքեր վերցնի ու ասի՝ ահա, խնդրեմ, եթե ես ունեմ, ուրեմն ես տնօրինում եմ։ Բայց միջազգային իրավունքը նաև արձանագրում է այլ բաներ, որ սահմանն իր էությամբ պետք է լինի այնպիսին, որ չդառնա նոր անկայունության և բախումների աղբյուր։ Այն, ինչ հիմա տեսնում ենք, Ադրբեջանը ռազմավարական դիրքեր է վերցնում, դա ակնհայտորեն հակասում է այս մոտեցմանը, հետևաբար՝ նման սկզբունքի հիման վրա ձևավորել սահման՝ կործանարար կլինի Հայաստանի համար․․․»։

Նախկին վարչապետը շեշտեց, որ սահմանագծման ժամանակ անպայման պետք է հաշվի առնել սահմանամերձ գյուղերի բնակիչների կենսունակության ապահովման խնդիրները․
«Դուք չեք կարող մարդու գոմը վերցնես, ասես՝ սա իմ սահմանն է, գոմն իմ տարածքում է, տունը՝ քո․․․ Էլ չեմ ասում՝ արոտավայրերի, խոտհարքների, ջրային տարածքների, ենթակառուցվածքների մասին․․․ Սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է բանակցություններ վարվեն, մինչև այս սկզբունքները՝ սահմանազատման և սահմանագծման, կողմերի միջև պայմանավորվածության չգան, մինչև դա չդառնա միջազգայնորեն ճանաչելի արձանագրություն, որևէ քայլ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ չի կարելի անել։ Սրան զուգահեռ՝ պետք է ամրապնդել առաջնագիծը, մեր սահմանները չի՛ կարելի մերկ թողնել․․․»։

Դիտարկմանը, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ահազանգում են, որ այս փուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացով վտանգվում է Արցախը, նրա կարգավիճակը, Խոսրով Հարությունյանն ասաց.

«Նույն այդ միջազգային իրավունքը մի շատ կարևոր թեզ է արձանագրում, ասում է՝ սահմանազատումը չի նշանակում տարածքային ամբողջականության գաղափար, այսինքն, նա տարբերում է՝ ինչ է նշանակում սահմանազատել, սահմանագծել, և ինչ բան է տարածքային ամբողջականության ճանաչումը։ Կա նաև միջազգային դատարանի որոշումը դրա հետ կապված, հետևաբար՝ այս բանակցությունների ընթացքում պետք է շատ պարզ դնենք սկզբունքները՝ սահմանագծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, դա բացարձակապես կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ։ Հետևաբար՝ մենք այս խնդիրը պետք է հիմա դնենք, որ Արցախի խնդիրը, նրա կարգավիճակի խնդիրը որևէ աղերս չի կարող ունենալ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ, և դա միջազգայնորեն ունի իր իրավական հիմնավորումը։ Ես համոզված չեմ, որ իշխանություններն այս բոլորը գիտեն, այլապես մենք լսած կլինեին այս ամենի մասին, հետևաբար՝ ժողովուրդն այստեղ հավաքվելով՝ հենց այս պահանջները պետք է դնի իշխանությունների առջև։ Պետք է պահանջի, որ մինչև հանրության համար սահմանազատման և սահմանագծման ընկալելի սկզբունքները չբանակցվեն, և այդ փաստաթուղթը չհաստատվի, ոչ մի բանակցային գործընթաց չի կարող սկսվել․․․»։

Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի 9 կետերին և ընդգծեց՝ Ադրբեջանը 1 կետ ուներ անելու, բայց չի կատարել, իսկ Հայաստանը ոչ միայն բոլոր կետերն է կատարել, այլ մի բան էլ գերազանցել ենք։

«Հետևաբար՝ չի կարելի որևէ հարց բանակցել, մինչև գերիները չվերադառնան, սա պետք է լիներ եռակողմ հանդիպման առանցքային հարցադրումը։ 1 տարին անցել է, ի՞նչ ունենք․․․»։

Ամփոփելով խոսքը՝ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այսօր կորցնում ենք մեր պետականությունը․

«Մեր նպատակը պետականության գահավիժումը կասեցնելը պետք է լինի, եթե այդ գահավիժման ճանապարհին ամենամեծ, լուրջ խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն նա պետք է գնա, բայց խնդիրը ոչ թե նրան հեռացնելն է, այլ պետականության գահավիժումը կասեցնելն է, ու այս մարդիկ, որ հարթակի վրա կանգնած են, իրենք հենց դա են ասում։ Նրանց մտահոգում է պետականության կործանումը։ Մեր սահմանների վրա այն սպառնալիքները, որ հիմա ձևավորվել են, դրանք այլևս կործանարար հետևանքներ են ունենալու, սրանք տեղական, լոկալ բախումներով չեն ավարտվելու․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan