Այսօր՝ 28 հոկտեմբերի 2021թ., 00:00
Ո՞րն է մարզպետի հրաժարականի պատճառը. փորձել է կուսակցության «վախը բռնել» Հայաստանի տարածքում թուրքական ալիքներ են հայտնվել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում Պատգամավոր Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. նա հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր ուժը դարձավ «քինդեր սյուրպրիզ» Արթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել Պատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր Քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է․ Արամ Վարդևանյան Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ անօրինական տեղակայումների մասին ԱԺ-ն շարունակում է աշխատանքը «Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է». Իրանի ԱԳ նախարար Մինչ օրս կորոնավիրուսից քանի՞ մարդ է մահացել․ Թագուհի Թովմասյանը՝ առողջապահության նախարարին Հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում․ Արարատ Միրզոյան Ալեքսանյանին եւ իր նմաններին խորհուրդ ենք տալիս չմտնել Կիպրոս. կիպրահայերը զգուշացնում են Փաշինյանի թիմակիցներին (տեսանյութ) Իրանը պատրաստ է Եվրոպայի երեք երկրի հետ բանակցություններ վարելու միջուկային գործարքի շուրջ Փաշինյանը Ալիևի քարոզչական հիմնական հենարանն է․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում (տեսանյութ) «Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ». Էրդողան Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով Ո՞վ է ում առաջնորդում Անդրկովկասում՝ Ալիևն Էրդողանին, թե՞ հակառակը. ՌԴ-ն Անդրկովկասում արտաքին քաղաքականության նոր մոդել է կառուցում. Regnum Փաշինյանը «փալաս» է և մենք էլ ենք իր հետ «փալաս» դառնում (տեսանյութ) Պահանջում եմ հրապարակել 44-օրյա պատերազմի հուղարկավորված հերոսների անունները․ Գեղամ Նազարյանը՝ ՊՆ-ին Կառավարության հետ հարցուպատասխանը ԱԺ-ում (տեսանյութ) Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում հայերեն կդասավանդվի Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը Սովետական քարտեզներով առաջնորդվելը նեղացնում է մեր բանակցային հնարավորությունները Հիշում եմ, որ Փաշինյանը բառացի ասում էր, որ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը. Արամ Վարդևանյան Յոթ ամիս աջակցություն չենք ստացել, թեկուզ մի օճառ. Քնելուց առաջ չե՞ն մտածում, որ տեղահանված երեխեքը սոված են. Հադրութցի (տեսանյութ) Հայաստանի և Արցախի հարցով այդ հայտարարությունը բխում էր նաև իշխանության շահերից. Աբրահամյան «Իշխանություններն Արմեն Չարչյանին պահում են պատանդի կարգավիճակում». Արամ Վարդևանյան «Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից է զրկում». Արեգնազ Մանուկյան Նախկինում մեկ անձից գնումներն ամենուր քննադատող Արտակ Մանուկյանը հիմա մեկ անձից գնումներն էլ չի քննադատում Ինչի՞ վրա է Կառավարությունը 7% տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան․ Ավետիք Չալաբյան Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան Թե ուր բերեց մեզ այս ջայլամային վարքագիծը, բոլորս ենք տեսնում Մնում է վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեքը. Էլինար Վարդանյան «Օրը կգա և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ». Էրդողան Գեղամ Նազարյանը հրաժարվեց իշխանական պատգամավորների հյուրասիրած սուրճից «Կառավարության համատեղ ծրագրերում «կոկորդիլոսը» Արարատյան դաշտում մինչև հիմա այնպիսին է, որ կանչեն՝ կթռնի, ասեն՝ ձու կածի». Ուրցաձորի ղեկավար Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52 միլիարդ դրամի ծախսը կքննի 11 հոգանոց քննիչ հանձնաժողովը Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում Ինչ ունենք Հոկտեմբերի 27-ի գործով իշխանափոպությունից երեք տարի անց Ավստրալացի պատգամավորը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ Բա դավաճանությունն էլ ո՞նց է լինում. Աննա Մկրտչյան Ովքեր կհամակարգեն Կապանի և Ստեփանավանի ընտրությունները «Գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի «Իշխող քաղաքական ուժը չունի անհրաժեշտ հասունություն»՝ Վիգեն Խաչատրյանը իշխանության մասին այ սա է ասել. Հայկ Մամիջանյան Հաստատ է, որ չեմ պատրաստվում դիմանալ այս տառապանքին․ Մետաքսե Հակոբյան Գեղամ Մանուկյանին մեկ էլ Էրդողանին հարց տալու համար էին ուժով դահլիճից հեռացրել Ժողովրդին հայհոյողը` Գեղարքունիքի փոխմարզպետ 2 հրահանգ է տրվել ԳՇ պետի տեղակալին ու ԱԱԾ պաշտոնյային. 2-ն էլ հայտնի են. Գեղամ Մանուկյան «Խաղաղություն՝ ինչի՞ դիմաց՝ Փայլասարի՞, Արագածի՞. մեր բոլոր սարերը տանք, ասենք՝ խաղաղ ապրում ենք». Սամվել Թադևոսյան «Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին» Առուշ Առուշանյանը կալանավայրից նամակով դիմել է հայրենակիցներին Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև․ մեկ ճանապարհ ունենք․ Սեյրան Օհանյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (տեսանյութ) Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. պահանջում ենք ՀՀ Կառավարությունից զերծ մնալ նման որևէ բանակցությունից. հայտարարություն ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին ՀՀԿ-ի տասովշչիկներն աշխատում են ՔՊ-ի համար Խորհդարանը մերժեց ընդդիմության հեղինակած հայտարարության տեքստը` Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից Ամբողջ աշխարհին պետք է վստահեցնել, որ ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո Իշխանությունները մտահոգված են Իջեւանի վիճակից. Միակ հույսը այն է, որ ՀՅԴ-ի թեկնածուն էլ հայտնի մեկը չէ Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ Միանում եմ ձեզ, Արցախն ուրացողը դավաճան է. Ռուբինյանի խոսքերից հետո ընդդիմադիրները ծափահարեցին Օրվա խաղերի անոնս «Դու գնացիր կռիվ, տղես». Արսեն Սաֆարյանի նոր երգը Փաշինյանը ստում է՝ միջազգային աուդիտը «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տրված գումարի ծախսը չի հաստատել. Վարդանյան Թուրքիայի համար ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու խոչընդոտ չի մնա, եթե նա «լուծի Բաքվի հետ խնդիրները». Էրդողան ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերը (տեսանյութ) Դուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու հետ օպերատիվ կապով շփվող եք. Կոշիկ լիզող եք. Աննա Մկրտչյանը՝ իշխանություններին 52 տոկոս թանկացած սոխ կերեք ու լաց եղեք ձեր իշխանության վրա. Աղվան Վարդանյան Լողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներին Նույնիսկ խառը կանաչին ու սոխը իրավիճակը չեն փրկում
Հարցում

Հողատարծքներ, ավանդ, բնակարաններ մարզերում. Ի՞նչ սեփականություն ունեն բյուջեից բնակարանի վարձ վերցնող ՔՊ-ականները

Նախօրեին մամուլը գրեց, որ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների Երևանում վարձակալած բնակարանի վարձավճարը կփոխհատուցի Ազգային Ժողովը, այսինքն պետբյուջեն: Մասնավորապես, բնակարանի վարձի փոխհատուցում ստանում են ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփի Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը:

Այս ցանկից յուրաքանչյուր պատգամավոր որպես աշխատավարձ, պետությունից ստանում է 661 հազար 400 դրամ աշխատավարձ, որպես գործուղումների ծախս՝ 250 000 դրամ, անցած ամսվա համար պետությունը նաև պարգևավճար է փոխանցել՝ 381 420 դրամ, և պարզվում է, բնակվարձի համար էլ փոխհատուցում է վճարվում՝ 100 000-ական ՀՀ դրամ: Ստացվում է, որ ամսական այս պատգամավորները ստացան՝ մոտ 1 միլիոն 400 հազար դրամ։

Առաջարկում ենք ծանոթանալ իշխանական այս պատգամավորների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերին:

Այսպես, Վահե Ղալումյանը 2020 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ որպես սեփականություն ունի 4 հողամաս Տավուշի մարզում, երկու բեռնատար ավտոմեքենա, իսկ տարվա վերջում դրամական միջոցները կազմել են 326,036 ՀՀ դրամ:

ՔՊ մյուս պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2020 թվականի վերջում ունեցել է 2,031,618 ՀՀ դրամ:

Հովիկ Աղազարյանն ունի սեփական հողատարածք Արարատի մարզում, իսկ դրամական միջոցները կազմում են 4,000,000 ՀՀ դրամ:

Կնյազ Հասանովն ունի բնակարան Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքում, VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, իսկ դրամական միջոցները նշված չեն:

Մաթևոս Ասատրյանը ունի հինգ հողամաս, ավտոտնակ և նորակառույց տուն Արագածոտնի մարզում՝ Ապարան քաղաքում, բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց UAZ, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց TOYOTA մակնիշի, իսկ դրամական միջոցները տարվա ավարտին կազմել են 1,500,000 ՀՀ դրամ:

Արփի Դավոյանի դրամնական միջոցները կազմում են 2,832,817.00 ՀՀ դրամ:

Լիլիթ Ստեփանյանը հայտարարագրել է 500,000 ՀՀ դրամ:

Արեն Մկրտչյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MAZDA մակնիշի, 650,000 ՀՀ դրամ կանխիկ և 186,300 դրամ անկանխիկ միջոցներ: Արեն Մկրտչյանը նաև ավանդ ունի բանկում 2,000,000 դրամի չափով:

Սերգեյ Մովսիսյանն ունի երկու հողամաս Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MERCEDES-BENZ մակնիշի և 4,000,000 ՀՀ դրամ:

Նարեկ Ղահրամանյանն էլ ունի հողամաս Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց AUDI մակնիշի, 500,000 դրամ անկանխիկ և 3,000,000 կանխիկ դրամական միջոցներ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, իսկ իմքայլականների վերջին որոշումով էլ պատգամավորին պատգամավորական ծախսերի համար հատկացվում է ամսական 250 հազար դրամ: Բացի այդ, ամեն ամիս տրամադրվում են բենզինի կտրոններ, ինչպես նաև պարգևավճարներ: Օրինակ օրեր առաջ Անկախության օրվա առթիվ տրամադրվել էր 381 420 դրամ պարգևավճար:

Ստացվում է, որ ժողովրդին ծառայելու համար իշխանության եկած պատգամավորներին, որոնցից շատերի դեպքում ԱԺ-ն առաջին աշխատատեղն էր, մոտավորապես 900 հազար դրամը ամսական չի բավարարում, նրանք դեռ ամսական 100 դրամ էլ վերցնում են բյուջեից բնակարանի վարձը վճարելու համար: Թե ինչքան է բարոյական՝ հետպատերազմական այս իրավիճակում, երբ հազարավոր ընտանիքներ անտուն են, կան բազմահազար վիրավորներ և սոցիալական խնդիրներ, վերցնել ամսական այդ գումարը, թողնենք ձեր դատողությանը:

 yerevan.today

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan