Ինչու Հայաստանում քաղաքական համակարգը չի կայանում - լեգիտիմության պակասը. (տեսանյութ)
Ընդդիմությունը հայտնվել է քննադատության թիրախում, որովհետեւ գործող իշխանությանը համարելով "հողատու", "դավաճան", խոստանալով ընտրություններում "կրել", ոչինչ չի կարողանում անել։ Ոմանք սկսել են կասկածել, որ ինչ-որ "խաղ" է գնում։ Իրականում ամեն ինչ ավելի բարդ է, ամբողջ խնդիրն այն է, որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չունեն ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական նախագիծ, ինչը իջեցնում է բոլոր քաղաքական ուժերի լեգիտիմության աստիճանը։