Ադրբեջանին հանձնված միլիարդներ. Արցախում չի բացառվում, որ հացի դեֆիցիտ լինի
Չի բացառվում, որ ջրի խնդրից բացի, Արցախում հացի դեֆիցիտ լինի: Կապիտուլիացիայից հետո՝ 95 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություն և այգի Բաքվին է անցել:
Գյուղատնտես-գործարար Հարություն Մնացականյանը «Հայլուրին» պատմել է, որ Արցախի 75 տոկոսի հետ թշնամուն են անցել նռան, խաղողի այգիներ, դրանց մթերմամբ զբաղվող գործարաններ: Կարճ ասած՝ միլիարդավոր դոլարներ են հաձնվել Ադրբեջանին՝ որպես նվեր: