Թշնամին ինտենսիվ կրակել է Շուշիից. Արցախի օմբուդսմենը նոր մանրամասներ է հայտնում. (տեսանյութ)
Թշնամին շարունակում է սադրանքները Արցախում: Շուշիից գիշերը նորից ինտենսիվ կրակել են: Ձայները լսվել են Ստեփանակերտում:
Չնայած սրան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական կողմն է գնդակոծել Շուշիի ադրբեջանական դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, նահանջել: Պաշտպանության բանակը կտրականապես հերքել է այս տեղեկությունը։