Մարդկանց քանի՞ տոկոսն է բախվում COVID-19-ից հետո առաջացող հետեւանքներին
Կորոնավիրուսային վարակը հաղթահարելուց հետո 70 տոկոս դեպքերում այն անհետեւանք չի անցնում. այդ բոլոր մարդիկ COVID-19-ից հետո բախվում են տարբեր հետեւանքների, հավաստիացնում է ՌԳԱ ակադեմիկոս, Գամալեայի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, կորոնավիրուսային վարակից հետո, մասնագետի խոսքով, շատ պացիենտների մոտ առաջանում են երկարատեւ բարդություններ, որոնք կարող են անգամ հաշմանդամության հասցնել։
Որոշ դեպքերում պացիենտները ստիպված են լինում վերականգնողական երկարատեւ շրջան անցնել։